https://arm.sputniknews.ru/20231111/beatles-i-verjin-ergy-glkhavvorel-e-mets-britaniaji-erazhshtakan-varkanishy-68489150.html
«Բիթլզի» վերջին երգը գլխավորել է Մեծ Բրիտանիայի երաժշտական վարկանիշը
«Բիթլզի» վերջին երգը գլխավորել է Մեծ Բրիտանիայի երաժշտական վարկանիշը
Sputnik Արմենիա
Լեգենդար խումբը գերազանցել է սեփական ռեկորդը` 18-րդ անգամ գլխավորելով բրիտանական հիթ շքերթը։ 11.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-11T10:36+0400
2023-11-11T10:36+0400
2023-11-11T11:32+0400
երգ
beatles (բիթլզ)
ջոն լենոն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28566114_0:138:1600:1038_1920x0_80_0_0_247be37e37eb73b47f7fd534ea446e19.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Բիթլզ» խմբի վերջին երգը` Now and Then–ը, որը Ջոն Լենոնի կատարմամբ հրապարակվել է նոյեմբերի 2-ին, գլխավորել է Մեծ Բրիտանիայի երաժշտական հիթ շքերթը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Official Charts ընկերությանը, որը պատասխանատու է վարկանիշի կազմման համար։Ինչպես տեղեկանում ենք ընկերության հայտարարությունից, երգի հրապարակման օրն այն ընդամենը 10 ժամում բարձրացել է վարկանիշի 42-րդ հորիզոնականը, իսկ այս ուրբաթ արդեն զբաղեցրել է առաջին տեղը։ Լեգենդար խումբը գերազանցել է սեփական ռեկորդը` 18-րդ անգամ գլխավորելով բրիտանական հիթ շքերթը։Աստղադիտակն ու «Բիթլզը»․ որն է Երևանում Մեյի հետ նվագող Գուլդմանի երիտասարդության գաղտնիքըՀիթ շքերթը գլխավորած «Բիթլզի» առաջին երգը թողարկվել էր 60.5 տարի առաջ, իսկ վերջինը` 54 տարի առաջ, դրանք խմբի նոր ռեկորդներն են։ Լիվերպուլյան քառյակը դարձել է նաև ամենահին խումբը, որը երբևէ գրավել է վարկանիշի առաջին հորիզոնականը։Now and Then երգը խմբի երգացանկում վերջինն է, որը գրել և կատարել է Ջոն Լենոնը։ Օրիգինալը ձայնագրվել է փորձնական տարբերակով 1970–ականներին, սակայն վերջնական մշակում չէր անցել։Լենոնի սպանությունից հետո շատ տարիներ անց խմբի մյուս անդամները` Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնն ու Ռինգո Սթարը, վերսկսեցին աշխատանքը ստեղծագործության վրա, սակայն այն ավարտին հասցրին արդեն երկուսով` ՄաքՔարթնին և Սթարը. երգը գրելուց ավելի քան 40 տարի և Հարիսոնի մահից ավելի քան 20 տարի անց։«Բիթլզը» մեզ համար երաժշտության այբբենարանն էր. Բրայան Մեյը՝ Something երգի մասինԵրգն ավարտին հասցնելու համար, մասնավորապես, օգտագործվել է արհեստական բանականությունը, որը թույլ է տվել օրիգինալ ձայնագրությունից Լենոնի ձայնի ավելի որակյալ տարբերակը ստանալ հետագա օգտագործման համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/05/28566114_18:0:1583:1174_1920x0_80_0_0_9b517fcfa28cc990782268f7c27dfbf8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
երգ, beatles (բիթլզ), ջոն լենոն
երգ, beatles (բիթլզ), ջոն լենոն
«Բիթլզի» վերջին երգը գլխավորել է Մեծ Բրիտանիայի երաժշտական վարկանիշը
10:36 11.11.2023 (Թարմացված է: 11:32 11.11.2023) Լեգենդար խումբը գերազանցել է սեփական ռեկորդը` 18-րդ անգամ գլխավորելով բրիտանական հիթ շքերթը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. «Բիթլզ» խմբի վերջին երգը` Now and Then–ը, որը Ջոն Լենոնի կատարմամբ
հրապարակվել է նոյեմբերի 2-ին, գլխավորել է Մեծ Բրիտանիայի երաժշտական հիթ շքերթը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Official Charts ընկերությանը, որը պատասխանատու է վարկանիշի կազմման համար։
Ինչպես տեղեկանում ենք ընկերության հայտարարությունից, երգի հրապարակման օրն այն ընդամենը 10 ժամում բարձրացել է վարկանիշի 42-րդ հորիզոնականը, իսկ այս ուրբաթ արդեն զբաղեցրել է առաջին տեղը։ Լեգենդար խումբը գերազանցել է սեփական ռեկորդը` 18-րդ անգամ գլխավորելով բրիտանական հիթ շքերթը։
Հիթ շքերթը գլխավորած «Բիթլզի» առաջին երգը թողարկվել էր 60.5 տարի առաջ, իսկ վերջինը` 54 տարի առաջ, դրանք խմբի նոր ռեկորդներն են։ Լիվերպուլյան քառյակը դարձել է նաև ամենահին խումբը, որը երբևէ գրավել է վարկանիշի առաջին հորիզոնականը։
Now and Then երգը խմբի երգացանկում վերջինն է, որը գրել և կատարել է Ջոն Լենոնը։ Օրիգինալը ձայնագրվել է փորձնական տարբերակով 1970–ականներին, սակայն վերջնական մշակում չէր անցել։
Լենոնի սպանությունից հետո շատ տարիներ անց խմբի մյուս անդամները` Փոլ ՄաքՔարթնին, Ջորջ Հարիսոնն ու Ռինգո Սթարը, վերսկսեցին աշխատանքը ստեղծագործության վրա, սակայն այն ավարտին հասցրին արդեն երկուսով` ՄաքՔարթնին և Սթարը. երգը գրելուց ավելի քան 40 տարի և Հարիսոնի մահից ավելի քան 20 տարի անց։
Երգն ավարտին հասցնելու համար, մասնավորապես, օգտագործվել է արհեստական բանականությունը, որը թույլ է տվել օրիգինալ ձայնագրությունից Լենոնի ձայնի ավելի որակյալ տարբերակը ստանալ հետագա օգտագործման համար։