00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ազգովի սթրեսի մեջ ենք. ինչպես ճիշտ սնվել օրգանիզմը չվնասելու համար

© Unsplash / Jo SonnՄիրգ
Միրգ - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2023
Միրգ
Բաժանորդագրվել
Սթրեսն ուղղակիորեն ազդում է մարդու սննդակարգի, սնվելու ռեժիմի վրա։ Ինչպե՞ս կարելի է երկարատև սթրեսի ժամանակ խուսափել չափից շատ ուտելուց և բարձր կալորիականությամբ մթերք օգտագործելուց։ Sputnik Արմենիան զրուցել է դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik, Լիլիթ Հարությունյան. Մարդու մարմինը տարբեր կերպ է արձագանքում ուժեղ, բայց կարճատև և երկարատև սթրեսային իրավիճակներին։ Եթե առաջին դեպքում մարդը կարող է բացարձակ ախորժակ չունենալ, ապա երկրորդ դեպքում օրգանիզմը սկսում է կալորիաներ կուտակել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց բժիշկ, դիետոլոգ Լիդիա Այվազյանը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականից ի վեր երկրում պատերազմական իրավիճակներ են, հայ հասարակությունը հայտնվել է երկարատև, խրոնիկ սթրեսի փուլում։
Երկարատև սթրեսի ժամանակ օրգանիզմը մոտալուտ և կյանքի համար վտանգավոր սպառնալիք է զգում (օրինակ` պատերազմի դեպքում` սով, հիվանդություններ, մահ. խմբ), ուստի սկսում է ճարպեր կուտակել, և մարդն արագ քաշ է հավաքում, անգամ եթե սովորականից քիչ է սնվում։ Միաժամանակ սթրեսային իրավիճակում մարդը ձգտում է ավելի շատ ածխաջուր պարունակող մթերք օգտագործել, այդ թվում` հացաբուլկեղեն, քաղցրավենիք։
Մինչ օրգանիզմն ակտիվորեն կուտակում է այդ կալորիաները, մարդը կորցնում է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածությունը, այլև նիհարելու, նախկին կազմվածքը հետ բերելու ցանկությունը։
«Առաջին հերթին պետք է կարգի բերել հոգեբանական վիճակը։ Ի վերջո, եթե մարդը միշտ ապրում է այն մտքով, որ բոլորը շուտով մահանալու են, սննդակարգին հետևելու, մարզասրահ հաճախելու մոտիվացիա չի լինի: Չնայած ծանր իրավիճակին` պետք է փորձել հոգ տանել սեփական առողջության մասին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի օգնություն ցուցաբերել ուրիշներին»,- ասում է Լիդիան։
Ինչ վերաբերում է երկարատև սթրեսի ժամանակ ճիշտ սնվելուն, բժիշկը խորհուրդ է տալիս սննդակարգը դարձնել բազմազան և ամեն առավոտ նույն մթերքը չօգտագործել։ Փոխարենը էսթետիկ տեսք տալ սննդին, վառ ձևավորել` դարձնելով ախորժալի։
Հոգեբանական տրավման կարող է ֆիզիկական հիվանդություն առաջացնել. ինչպես օգնել արցախցիներին
«Երբ մենք մեզ վատ ենք զգում, մենք չենք մտածում մեր սննդակարգի մասին, վեր ենք կենում, հաց ու պանիր կամ հաց ու երշիկ ուտում։ Բայց քանի որ մեր օրգանիզմին արդեն պետք են վիտամիններ ու միկրոէլեմենտներ, այդ պատճառով ուտելու ցանկությունն ավելի է մեծանում։ Սխալ ու ոչ բազմազան սննդակարգի պարագայում օրգանիզմն այդպես էլ չի ստանում այն, ինչն իրեն անհրաժեշտ է»,- բացատրում է դիետոլոգը։
© Sputnik / Zara MikaԼիդիա Այվազյան
Диетолог Лидия Айвазян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Լիդիա Այվազյան
Նրա խոսքով` իրավիճակը կփրկի այն, որ մարդը ոչ միայն բազմազան սնվի, այլև համեղ։ Սննդակարգը պարտադիր պետք է համեղ լինի ու հաճույք կպատճառի։
«Եթե նույնիսկ ստանում ենք անհրաժեշտ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր, բայց սննդից հաճույք չենք ստանում, ապա դա առողջ սննդակարգ չէ, այլ տխուր դիետա, որը, որպես կանոն, միայն սրում է սթրեսը: Իսկ հաճելի և գունեղ սնունդը ստիպում է մեր ուղեղին էնդորֆին արտադրել: Միայն այս դեպքում սնունդը մեզ հաճույք կպատճառի, և մեր ուղեղը լավ կաշխատի, հետևաբար ինքնազգացողությունն էլ կբարելավվի»,–ասաց նա:
Դիետոլոգն ընդգծեց, որ այսօր կան բազմաթիվ սուպերմարկետներ, որտեղ կարելի է հետաքրքիր սնունդ գտնել, ու բոլորովին պարտադիր չէ ամեն օր նույն խանութ այցելել։ Սննդակարգը, ինչպես և կյանքում ամեն ինչ, բազմազանություն է սիրում։
Ինչպես հաղթահարել անհանգստությունը երկարատև սթրեսային իրավիճակում. մասնագետի խորհուրդները
Լրահոս
0