00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՊՀ–ն հիբրիդային պատերազմի կործանարար գործոնների ազդեցության տակ է. Ղրղզստանի ԱԽՔ

© Sputnik / Григорий СысоевՂրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլով
Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլով - Sputnik Արմենիա, 1920, 11.11.2023
Բաժանորդագրվել
Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է միջպետական երկխոսությունը շարունակելու կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. ԱՊՀ տարածքը մշտապես գտնվում է հիբրիդային պատերազմի կործանարար գործոնների ազդեցության ներքո։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` Բիշքեկում ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների 11-րդ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել Ղրղզստանի ԱԽ քարտուղար Մարատ Իմանկուլովը։
ԱՊՀ հանդիպումները բոյկոտելով՝ Երևանը ջուր է լցնում Բաքվի ջրաղացին. քաղաքագետ
Միջոցառման ընթացքում քննարկվել են աշխարհում և ԱՊՀ տարածքում միջազգային անվտանգության սպառնալիքներին և մարտահրավերներին, հիբրիդային սպառնալիքների աճի պայմաններում ԱՊՀ պետությունների հասարակական–քաղաքական կայունության ապահովմանը, ԱՊՀ տարածքում կենսաբանական սպառնալիքներին դիմակայելուն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել ջրօգտագործման խնդրին և համատեղ կառավարման ոլորտում համագործակցությանը, ջրային ռեսուրսների պահպանմանն ու օգտագործմանը։
«ԱՊՀ տարածքը գտնվում է հիբրիդային պատերազմի տարբեր գործիքներից բխող կործանարար գործոնների մշտական և համակարգային ազդեցության տակ։ Առավել հաճախակի են դառնում տարածաշրջանը թուլացնելու փորձերը։ Բացի այդ, ԱՊՀ երկրների համար շարունակում են արդիական մնալ անդրազգային սպառնալիքները` ինչպիսիք են թմրանյութերի շրջանառությունը, զենքի վաճառքը և կազմակերպված հանցավորությունը, ինչպես նաև ազգային ինքնիշխանության պահպանման և սահմանային անվտանգության պահպանման հարցերը», – Իմանկուլովի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
Որպես հակամարտությունների այլընտրանք` Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է միջպետական երկխոսությունը շարունակելու կարևորությունը։
ԱՊՀ–ն պետք է կանխարգելիչ գործողություններ իրականացնի սպառնալիքների դեմ. Պուտին
Իմանկուլովի խոսքով` պետք է գերիշխեն իրավիճակի կարգավորման ոչ պատերազմական եղանակներն ու դիվանագիտական ջանքերը, քանի որ շուրջբոլորն իրավիճակն առանց այն էլ բավական լարված է, իսկ ԱՊՀ երկրները պետք է շարունակեն մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի համար ցանկացած հնարավորություն փնտրել առաջիկա հեռանկարում դիրքորոշումների և համատեղ քայլերի համաձայնեցման համար։
Լրահոս
0