https://arm.sputniknews.ru/20231110/sitin-763-mln-dramvov-tuganvel-e-aleqs-ynd-hvoldingi-karagy-ezhan-vatsharelu-hamar-68449405.html
«Սիթին» 76,3 մլն դրամով տուգանվել է «Ալեքս ընդ Հոլդինգի» կարագն էժան վաճառելու համար
«Սիթին» 76,3 մլն դրամով տուգանվել է «Ալեքս ընդ Հոլդինգի» կարագն էժան վաճառելու համար
Sputnik Արմենիա
Կարագի իրացման գործընթացում «Սիթի» ընկերության վարքագիծը պարունակել է խտրական պայմանների կիրառում, որի արդյունքում կարագը վաճառվել է շուկայական գնից ավելի ցածր... 10.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-10T13:00+0400
2023-11-10T13:00+0400
2023-11-10T13:07+0400
կարագ
տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ)
տուգանք
«սիթի» սպը
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/09/26735999_0:84:1601:984_1920x0_80_0_0_5f4ea7a281727cc56808b8d865129bf1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Սիթի» ՍՊԸ-ին 76 340 000 դրամի չափով տուգանել է բանակցային դիրքի չարաշահման համար։ Տեղեկությունը հայտնում է ՄՊՀ–ն։Հանձնաժողովն ուսումնասիրել է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մի շարք առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման գործընթացում ընկերության վարքագիծը։Պարզվել է, որ կարագի իրացման գործընթացում «Սիթի» ընկերության վարքագիծը պարունակել է խտրական պայմանների կիրառման, մրցակցի ապրանքների իրացման համար էական նշանակություն ունեցող պայմանների միջև չհիմնավորված տարբերությունների սահմանման կամ կիրառման հատկանիշներ:ՀՀ ՄՊՀ–ն ստուգել է խանութներում գործող ակցիաները և 35 վարույթ հարուցել«Ապրանքների իրացման գործընթացում առանց հիմնավոր չափանիշների առկայության կիրառվել են շահութաբերության այնպիսի մարժաներ, որի արդյունքում «Սիթի» ընկերության հետ փոխկապակցված «Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերության մրցակիցների համանման ապրանքները վաճառվել են առավել բարձր գներով, ինչն էլ իր հերթին «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերության համար առաջացրել է մրցակցային առավելություն՝ ապահովելով իրացման զգալի մեծ ծավալներ»,– նշված է հաղորդագրության մեջ։Ընկերությունն ընդունել է իրավախախտման փաստը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/09/26735999_88:0:1511:1067_1920x0_80_0_0_e5e0e52725b15efb6d62efcd8004c7fa.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կարագ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ), տուգանք, «սիթի» սպը
կարագ, տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (տմպպհ), տուգանք, «սիթի» սպը
«Սիթին» 76,3 մլն դրամով տուգանվել է «Ալեքս ընդ Հոլդինգի» կարագն էժան վաճառելու համար
13:00 10.11.2023 (Թարմացված է: 13:07 10.11.2023) Կարագի իրացման գործընթացում «Սիթի» ընկերության վարքագիծը պարունակել է խտրական պայմանների կիրառում, որի արդյունքում կարագը վաճառվել է շուկայական գնից ավելի ցածր գնով` ապահովելով իրացման զգալի մեծ ծավալներ։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը «Սիթի» ՍՊԸ-ին 76 340 000 դրամի չափով տուգանել է բանակցային դիրքի չարաշահման համար։ Տեղեկությունը հայտնում է
ՄՊՀ–ն։
Հանձնաժողովն ուսումնասիրել է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մի շարք առաջնային անհրաժեշտության պարենային ապրանքների ձեռքբերման և իրացման գործընթացում ընկերության վարքագիծը։
Պարզվել է, որ կարագի իրացման գործընթացում «Սիթի» ընկերության վարքագիծը պարունակել է խտրական պայմանների կիրառման, մրցակցի ապրանքների իրացման համար էական նշանակություն ունեցող պայմանների միջև չհիմնավորված տարբերությունների սահմանման կամ կիրառման հատկանիշներ:
«Ապրանքների իրացման գործընթացում առանց հիմնավոր չափանիշների առկայության կիրառվել են շահութաբերության այնպիսի մարժաներ, որի արդյունքում «Սիթի» ընկերության հետ փոխկապակցված «Ալեքս ընդ Հոլդինգ» ընկերության մրցակիցների համանման ապրանքները վաճառվել են առավել բարձր գներով, ինչն էլ իր հերթին «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերության համար առաջացրել է մրցակցային առավելություն՝ ապահովելով իրացման զգալի մեծ ծավալներ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընկերությունն ընդունել է իրավախախտման փաստը: