https://arm.sputniknews.ru/20231110/hh-i-ev-hndkastani-mijev-maqsajin-hamagvortsakcutjan-hamadzajnagiry-nerkajacvec-azh-qnnarkmany-68458699.html
ՀՀ-ի և Հնդկաստանի միջև մաքսային համագործակցության համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ քննարկմանը
ՀՀ-ի և Հնդկաստանի միջև մաքսային համագործակցության համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ քննարկմանը
Sputnik Արմենիա
Այս համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նաև Հայաստանի և Հնդկաստանի մաքսային մարմինների միջև անձնական տվյալներ փոխանցել: 10.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-10T16:15+0400
2023-11-10T16:15+0400
2023-11-10T16:15+0400
հայաստան
հնդկաստան
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/1334/34/13343499_0:0:1600:901_1920x0_80_0_0_3d70776465656d49ec85541ed9079cea.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «ՀՀ-ի և Հնդկաստանի միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի վավերացմանը։ Այն ներկայացվեց Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը։ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով` համաձայնագիրն առաջինը մենք ենք վավերացնում, Հնդկաստանի կառավարությունը դեռ չի վավերացրել այն։Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. հունիսի 23–ին Բրյուսելում:Մուրադյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով հնարավորություն կընձեռնվի ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային մարմինների միջև անձնական տվյալներ փոխանցել:Նա նաև նշեց, որ կա ՀՀ սահմանադրական դատարանի որոշում, ըստ որի` համաձայնագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1334/34/13343499_91:0:1515:1068_1920x0_80_0_0_b867c16c601f8afe271a00ac4ee28676.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, համաձայնագիր
հայաստան, հնդկաստան, համաձայնագիր
ՀՀ-ի և Հնդկաստանի միջև մաքսային համագործակցության համաձայնագիրը ներկայացվեց ԱԺ քննարկմանը
Այս համաձայնագիրը հնարավորություն կընձեռի նաև Հայաստանի և Հնդկաստանի մաքսային մարմինների միջև անձնական տվյալներ փոխանցել:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «ՀՀ-ի և Հնդկաստանի միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության մասին» համաձայնագրի վավերացմանը։ Այն ներկայացվեց Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանի խոսքով` համաձայնագիրն առաջինը մենք ենք վավերացնում, Հնդկաստանի կառավարությունը դեռ չի վավերացրել այն։
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. հունիսի 23–ին Բրյուսելում:
«Համաձայնագրով նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերել և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանել: Բացի այդ, կհաստատվի ուղղակի կապ երկու երկրների համապատասխան ստորաբաժանումների միջև, ինչն էլ իր դրական ազդեցությունը կունենա Հնդկաստանից ՀՀ ներմուծման և ՀՀ–ից Հնդկաստան արտահանման ժամանակ մաքսային կանոնների խախտման դեպքերի բացահայտման, առկա խնդիրների առավել արագ և օպերատիվ լուծման վրա»,– ընդգծեց նա:
Մուրադյանը տեղեկացրեց, որ համաձայնագրով հնարավորություն կընձեռնվի ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային մարմինների միջև անձնական տվյալներ փոխանցել:
Նա նաև նշեց, որ կա ՀՀ սահմանադրական դատարանի որոշում, ըստ որի` համաձայնագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։