https://arm.sputniknews.ru/20231110/hh-azhn-deghatnajin-ynkerutjunneri-pahanjvov-harkajin-orensgrqum-pvopvokhutjunner-chi-ani-68457933.html
ՀՀ ԱԺ–ն դեղատնային ընկերությունների պահանջով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ չի անի
ՀՀ ԱԺ–ն դեղատնային ընկերությունների պահանջով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ չի անի
Sputnik Արմենիա
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ, քանի որ... 10.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-10T15:58+0400
2023-11-10T15:58+0400
2023-11-10T15:59+0400
դեղատուն
https://cdn.am.sputniknews.ru/img/2220/59/22205910_0:217:1600:1117_1920x0_80_0_0_1f2e2f916a7259a099a031f09c392d90.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն դեղատնային ընկերությունների պահանջով «Հարկային օրենսգրքում» նոր փոփոխություններ չի անի։ Նմա որոշում կայացվեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում դեղատնային գործունեություն իրականացնող ցանցային 7 խոշոր ընկերություն հանրագիր էին ներկայացրել Ազգային ժողով` «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու համար։ Խնդիրն այն է, որ ՀԴՄ կանոնների տրամադրման խախտման դեպքում այս ընկերությունները միանգամից` հենց առաջին խախտման դեպքում, տուգանվում են առավելագույնը մինչև 10 մլն դրամի չափով։ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ, քանի որ ընդամենը մեկ տարի առաջ` 2022 թ. մայիսի 14–ին են ուժի մեջ մտել «Հարկային օրենսգրքի» նոր կարգավորումները։ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ևս իր հերթին նշեց, որ սահմանված բարձր տուգանքների կիրառումը` տվյալ դեպքում 10 մլն դրամի կիրառումը, իրենցից հետո մեկ այլ իշխանության ժամանակ կարող է ցանկացած ընկերության սնանկության տանել։ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ արեց դեղատնային ոլորտում ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացն ավելի նվազ ռիսկային դարձնել ՏՏ լուծումներ օգտագործելով, օրինակ` ՀԴՄ–ի վրա հատուկ տեսախցիկներ տեղադրելով։Բացի այդ, նախարարը հիշեցրեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ էկոնոմիկայի նախարարությունում գործում է ՓՄՁ խորհուրդ, և այս հարցը կարելի է քննարկել նաև այդ ձևաչափով և նշված ռիսկերի նվազեցման համար նոր կարգավորումներ մտածել։ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանն իր հերթին ներկայացրեց մի շարք տվյալներ, ըստ որի` այսօրվա հանրագիրը ստորագրած 7 ընկերությունից միայն «Ալֆա Ֆարմ»–ն է երկու անգամ տուգանվել 2022 թ. մայիսի 14–ից հետո, երբ օրենսդրական նոր կարգավորումը մտավ ուժի մեջ։ Դրանից հետո ՊԵԿ–ը տուգանքի առավելագույն չափ կիրառել է միայն 20 կազմակերպության նկատմամբ, որոնցից 30-40 տոկոսը բենզալցակայաններն են, ապա` սուպերմարկետները։Ըստ նրա` նման տուգանքներ սահմանելով օրենսդիրն ու գործադիրը նպատակ են ունեցել միայն բարձրացնել հարկային կարգապահությունն ու վերահսկողությունը, այլ ոչ թե մեծ չափի հարկային մուտքեր ապահովել։Հանրագիրը ներկայացրած «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը, խոսելով իրենց ոլորտի խնդիրներից, նաև տեղեկացրեց, որ դեղերի ոլորտում աճել է ստվերային շրջանառությունը։«Այն երկրաչափական պրոգրեսիայի տեմպերի է հասել հանրապետությունում։ Արդյունքում, բազմաթիվ անգամներ ՀԴՄ–եր չեն խփվում։ Մենք մեր ընկերության ներսում ունենք գաղտնի գնորդի ընթացակարգ` մեր ցանցի աշխատանքները ստուգելու համար։ Գաղտնի գնումներ ենք արել մեր ցանցի տարբեր դեղատներում ու հասկացել ենք, որ կան աշխատակիցներ, որոնք այդ գայթակղությունից օգտվում են։ Հիմա մտածում ենք դիմել համապատասխան մարմիններին` այս գործին ընթացք տալու համար, քանի որ դա, ինչպես ասում են, կողմնակի ազդեցության նման, անդրադառնում է հենց մեր բարի համբավի վրա»,– հայտարարեց Մացակյանը։ ՀՀ–ում դեղերի արտադրությունը 7 անգամ կավելանա. էկոնոմիկայի նախարարությունը ծրագիր է մշակելԻ վերջո` շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, դեղատնային գործունեություն իրականացնող ցանցային 7 խոշոր ընկերության ներկայացրած 3 առաջարկից բաղկացած հանրագիրը դրվեց քվեարկության։ Այն մերժվեց 4 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2220/59/22205910_0:14:1600:1214_1920x0_80_0_0_b1f24617de9d9a8af918fd3feb84ac63.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դեղատուն
ՀՀ ԱԺ–ն դեղատնային ընկերությունների պահանջով «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ չի անի
15:58 10.11.2023 (Թարմացված է: 15:59 10.11.2023) ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ, քանի որ ընդամենը մեկ տարի առաջ` 2022 թ. մայիսի 14–ին են ուժի մեջ մտել «Հարկային օրենսգրքի» նոր կարգավորումները։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն դեղատնային ընկերությունների պահանջով «Հարկային օրենսգրքում» նոր փոփոխություններ չի անի։ Նմա որոշում կայացվեց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ–ում դեղատնային գործունեություն իրականացնող ցանցային 7 խոշոր ընկերություն հանրագիր էին ներկայացրել Ազգային ժողով` «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու համար։ Խնդիրն այն է, որ ՀԴՄ կանոնների տրամադրման խախտման դեպքում այս ընկերությունները միանգամից` հենց առաջին խախտման դեպքում, տուգանվում են առավելագույնը մինչև 10 մլն դրամի չափով։
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ օրենսգրքում նոր փոփոխություններ կատարելը նպատակահարմար չէ, քանի որ ընդամենը մեկ տարի առաջ` 2022 թ. մայիսի 14–ին են ուժի մեջ մտել «Հարկային օրենսգրքի» նոր կարգավորումները։
«Այս քննարկումներն այսպիսով չեն փակվում։ Լրացուցիչ գործիքակազմեր կքննարկենք, որպեսզի մեզնից հետո հետագա իշխանություններն այս մեխանիզմն ընկերությունների նկատմամբ չկիրառեն որպես մահակ»,– հայտարարեց Թունյանը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ևս իր հերթին նշեց, որ սահմանված բարձր տուգանքների կիրառումը` տվյալ դեպքում 10 մլն դրամի կիրառումը, իրենցից հետո մեկ այլ իշխանության ժամանակ կարող է ցանկացած ընկերության սնանկության տանել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ արեց դեղատնային ոլորտում ՀԴՄ կտրոնների տրամադրման գործընթացն ավելի նվազ ռիսկային դարձնել ՏՏ լուծումներ օգտագործելով, օրինակ` ՀԴՄ–ի վրա հատուկ տեսախցիկներ տեղադրելով։
Բացի այդ, նախարարը հիշեցրեց, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ էկոնոմիկայի նախարարությունում գործում է ՓՄՁ խորհուրդ, և այս հարցը կարելի է քննարկել նաև այդ ձևաչափով և նշված ռիսկերի նվազեցման համար նոր կարգավորումներ մտածել։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանն իր հերթին ներկայացրեց մի շարք տվյալներ, ըստ որի` այսօրվա հանրագիրը ստորագրած 7 ընկերությունից միայն «Ալֆա Ֆարմ»–ն է երկու անգամ տուգանվել 2022 թ. մայիսի 14–ից հետո, երբ օրենսդրական նոր կարգավորումը մտավ ուժի մեջ։ Դրանից հետո ՊԵԿ–ը տուգանքի առավելագույն չափ կիրառել է միայն 20 կազմակերպության նկատմամբ, որոնցից 30-40 տոկոսը բենզալցակայաններն են, ապա` սուպերմարկետները։
«Նրանցից ամենաանկարգապահ ոլորտը բենզալցակայաններն են, որոնք պարբերաբար իրենց ընդհանուր շրջանառությունից տուգանվում են 10 մլն–ական դրամով։ «Ալֆա Ֆարմ»–ի դեպքում կոնկրետ երկու մանսաճյուղում է եղել խախտում` «Զվարթնոց» օդանավակայանում և Սպիտակ քաղաքում»,– ընդգծեց Սմբատյանը։
Ըստ նրա` նման տուգանքներ սահմանելով օրենսդիրն ու գործադիրը նպատակ են ունեցել միայն բարձրացնել հարկային կարգապահությունն ու վերահսկողությունը, այլ ոչ թե մեծ չափի հարկային մուտքեր ապահովել։
Հանրագիրը ներկայացրած «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը, խոսելով իրենց ոլորտի խնդիրներից, նաև տեղեկացրեց, որ դեղերի ոլորտում աճել է ստվերային շրջանառությունը։
«Այն երկրաչափական պրոգրեսիայի տեմպերի է հասել հանրապետությունում։ Արդյունքում, բազմաթիվ անգամներ ՀԴՄ–եր չեն խփվում։ Մենք մեր ընկերության ներսում ունենք գաղտնի գնորդի ընթացակարգ` մեր ցանցի աշխատանքները ստուգելու համար։ Գաղտնի գնումներ ենք արել մեր ցանցի տարբեր դեղատներում ու հասկացել ենք, որ կան աշխատակիցներ, որոնք այդ գայթակղությունից օգտվում են։ Հիմա մտածում ենք դիմել համապատասխան մարմիններին` այս գործին ընթացք տալու համար, քանի որ դա, ինչպես ասում են, կողմնակի ազդեցության նման, անդրադառնում է հենց մեր բարի համբավի վրա»,– հայտարարեց Մացակյանը։
Ի վերջո` շուրջ երկու ժամ տևած քննարկումից հետո, դեղատնային գործունեություն իրականացնող ցանցային 7 խոշոր ընկերության ներկայացրած 3 առաջարկից բաղկացած հանրագիրը դրվեց քվեարկության։ Այն մերժվեց 4 կողմ, 1 ձեռնպահ ձայներով։