00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջալալ Հարությունյանին քրեական նոր հետապնդում է առաջադրվել

© Photo : official site of MoD of RAՋալալ Հարությունյան
Ջալալ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Ջալալ Հարությունյան
Բաժանորդագրվել
Փաստաբանի խոսքով` Հարությունյանին շարունակում են մեղադրել՝ անտեսելով փորձագետների եզրակացությունը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, ռազմագետների համոզմամբ, որևէ ռազմական կանոնների խախտում թույլ չի տվել իրեն մեղսագրվող արարքում, սակայն դա անտեսվում է քննչական մարմինների կողմից։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ 11 փորձառու ռազմագետներ միակարծիք փաստել են, որ նրա գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։
Սակայն երկրորդ դրվագի մասով քրեական նոր հետապնդում է առաջադրվել, որը, փաստաբանի խոսքով, անունով է նոր, իրականում ամբողջությամբ կրկնում է արդեն իսկ առաջադրված նախկին մեղադրանքը։
Սարդարյանը նշեց` Ջալալ Հարությունյանը մեղադրվում է այն բանիհամար, որ երբ դիվիզիոնի հրամանատարությունը կապ է հաստատելնրա տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանի հետ, վերջինս զեկուցել է, որ խմբավորում է մոտենում։ Իսկ Ջալալ Հարությունյանն իբր ասել է, որ դա յուրային խմբավորում է։ Եվ իբր այդ տեղեկությունն է հիմք հանդիսացել, որ հայկական կողմն ունեցել է կորուստներ։
«Այստեղ ռազմագետները պատասխանել են, որ դիվիզիոնը, համապատասխան ոլորտի կանոնների համաձայն, պետք է մի շարք միջոցառումներ իրականացրած լիներ։ Ռազմագետները միակարծիք են եղել, որ ցանկացած պարագայում, եթե դիվիզիոնի հրամանատարական կազմը ճիշտ կազմակերպված լիներ կրակային դիրքերի անմիջական պահպանությունն ու ինքնապաշտպանությունը և մասնավորապես նշանակած լիներ դիտորդներ, ապա հնարավոր կլիներ հանկարծակիի չգալ, և խմբի պատկանելությունը դիտորդի վրա գրոհելու պարագայում կբացահայտվեր, որը հնարավորություն կտար արդյունավետ կազմակկերպել հետագա գործողությունները»,–ընդգծեց նա։
Այսինքն` եթե որոշակի հեռավորության վրա, որտեղից հակառակորդի խմբավորումը գալիս է, դիտորդ նշանակված չէ այն հեռավորության վրա, որտեղ պետք է բացահայտել հակառակորդին և մարտի անցնել, սա անմիջական թերացում է, դիտորդի բացակայությունն է եղել հիմքում, որ չի բացահայտվել` մոտեցողը յուրային խմբավորում է, թե ոչ, եթե դիտորդ լիներ և բացահայտվեր, կարող էին հայկական ուժերը պաշտպանություն կազմակերպել։
Եվ դիտորդի բացակայության դեպքում էլ հակառակորդին դիվիզիոնը կարող էր դիմադրություն ցույց տալ, սակայն եթե չի կարողացել, դա ևս դիվիզիոնի հրամանատարության թերացումն է։
Սարդարյանի խոսքով` փորձագիտական այս կարծիքը անտեսվել է, տպավորություն ունեն, թե այս փորձաքննությունն ընդհանրապես գոյություն չի ունեցել։
«Իրավական առումով երկրորդ տարբերակ չի կարող լինել։ Անկախ նրանից` Ջալալ Հարությունյանը Գենադի Բաղդասարյանի բանավոր հարցին ինչ է պատասխանել, «Դ 20» դիվիզիոնի ունեցած կորուստները գործող մարտական կանոնների համաձայն` միանշանակ դիվիզիոնի հրամանատարության թերացման հետևանք են, և այդ արարքի համար Ջալալ Հարությունյանը չի կարող պատասխնատվության ենթարկվել»,–նշեց փաստաբանը։
Փաստաբանը միևնույն ժամանակ տեղեկացրեց, որ այսօր քննչական մարմնից իրենց հրավիրում են գործի ավարտի մասին հայտնելու։ Քննչական մարմինը, քննչական կոմիտեն արդեն վերջնական ձևավորված կարծիք ունեն, որ երկրորդ դրվագով գործն ուղարկվում է դատարան։
«Մենք ուզում ենք հասկանալ` եթե այս աստիճան առերևույթ է Հարությունյանին մեղսագրվող արարքում հանցակազմի բացակայությունը, ի՞նչն է նպատակը դատարան ուղարկելու, տպավորություն է, որ անկախ ամեն ինչից` գործը պետք է գնա դատարան։ Նոր մեղադրանքում մի բառ անգամ չկա եզրակացության մասին, որովհետև եթե անդրադառնա քրեական հետապնդումը պետք է դադարեցնելու որոշում կայացվի։ Իրենց նպատակն է մի բան ուղարկել դատարան»,–հավելեց Սարդարյանը։
Հիշեցնենք` Ջալալ Հարությունյանը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր 44-օրյա պատերազմի հիմնական ժամանակահատվածում։ Նա պաշտոնավարեց մինչև 2020 թ. հոկտեմբերի 27-ը, այնուհետև ծանր վիրավորվեց, և նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը:
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Հարությունյանը դրսևորել է անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների. նրա գործողությունները հանգեցրել են կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստների, պահեստային ուժերը դարձել են ոչ մարտական, իսկ կրակային դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հիմնական դրվագով։ Առաջին դրվագը կապված է հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած անհաջող հակահարձակման հետ, երկրորդը՝ հակառակորդի խոշոր դիվերսիոն խմբի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) մոտ տեղակայված դիրքեր ներթափանցելու հետ։ Հարությունյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Լրահոս
0