https://arm.sputniknews.ru/20231110/hajastani-havaqakann-arajin-medalnern-e-nvatshel--sambvoji-ashkharhi-arajnutjunum-68452543.html
Հայաստանի հավաքականն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունում
Հայաստանի հավաքականն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունում
Sputnik Արմենիա
Սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվում է Երևանում։ 10.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-10T14:17+0400
2023-11-10T14:17+0400
2023-11-10T15:15+0400
սամբո
մեդալ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0a/68452886_0:0:1600:900_1920x0_80_0_0_a4c97c2f74fcf8df1efcd23bd9a796bc.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին մեդալներն է նվաճել։Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Ավանեսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ է տոնել, իսկ կիսաեզրափակիչում պարտվել է և դարձել բրոնզե մեդալակիր:Ի դեպ, Արման Ավանեսյանն արցախցի է, նա Եվրոպայի գործող չեմպիոն է:Ադրբեջանի և Թուրքիայի մարզիկները չեն մասնակցի սամբոյի աշխարհի առաջնությանըԱԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև 79կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Վարդանյանը:Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է բուլղարիայի ներկայացուցչին, այնուհետև 6:5 հաշվով առավելության հասել Տրինիդադ և Տոբագոն ներկայացնող Ջոշուա Ջեյմսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Զագիդ Գայդարովին (ՖԻԱՍ)։Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին:
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0a/68452886_400:0:1600:900_1920x0_80_0_0_c0ebf9c834cb13fdd7f890490b26385e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սամբո, մեդալ, երևան
Հայաստանի հավաքականն առաջին մեդալներն է նվաճել սամբոյի աշխարհի առաջնությունում
14:17 10.11.2023 (Թարմացված է: 15:15 10.11.2023) Սամբոյի աշխարհի առաջնությունն անցկացվում է Երևանում։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Երևանում մեկնարկած սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը առաջին մեդալներն է նվաճել։
Մարտական սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը բրոնզե մեդալ է նվաճել։ Ավանեսյանը մեկնարկային գոտեմարտում հաղթանակ է տոնել, իսկ կիսաեզրափակիչում պարտվել է և դարձել բրոնզե մեդալակիր:
Ի դեպ, Արման Ավանեսյանն արցախցի է, նա Եվրոպայի գործող չեմպիոն է:
ԱԱ-ի բրոնզե մեդալ է նվաճել նաև 79կգ քաշային կարգում հանդես եկող Սարգիս Վարդանյանը:
Նա մեկնարկային գոտեմարտում հաղթել է բուլղարիայի ներկայացուցչին, այնուհետև 6:5 հաշվով առավելության հասել Տրինիդադ և Տոբագոն ներկայացնող Ջոշուա Ջեյմսի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Զագիդ Գայդարովին (ՖԻԱՍ)։
Հավելենք, որ սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել է Երևանում նոյեմբերի 10-ին և կավարտվի նոյեմբերի 12-ին: