https://arm.sputniknews.ru/20231110/fransian-1-mlrd-evrvo-knerdni-beverajin-hetazvotutjunneri-mej-nvor-sarcahat-ksteghtsi-makrvon-68484007.html
Ֆրանսիան 1 մլրդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ, նոր սառցահատ կստեղծի․ Մակրոն
Ֆրանսիան 1 մլրդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ, նոր սառցահատ կստեղծի․ Մակրոն
Sputnik Արմենիա
Ֆրանսիան 2026 թվականից կսկսի վերակառուցել իր Դյումոն դ' Յուրվիլ գիտական կայանը Անտարկտիկայում, ինչպես նաև ֆրանս-իտալական Կոնկորդիա կայանը: 10.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-10T22:09+0400
2023-11-10T22:09+0400
2023-11-10T22:09+0400
էմանուել մակրոն
ֆրանսիա
արկտիկա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1b/26615474_0:159:3075:1889_1920x0_80_0_0_377e4578add5ffcdda53a5079c6ec78f.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիան մինչև 2030 թվականը 1 միլիարդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ, ինչպես նաև նոր սառցահատ կմշակի: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է սառցադաշտերին նվիրված OnePlanetPolarSummit խորագրով գագաթնաժողովի փակման ժամանակ:Մակրոնը նշել է՝ նավը, որը կոչել են նախկին վարչապետ Միշել Ռոկարի անունով, որը 2009 թվականին Նիկոլա Սարկոզիի կողմից նշանակվել է Արկտիկայի և Անտարկտիկայի հարցերով առաջին ֆրանսիական դեսպան, կգտնվի Ավստրիայի և Նոր Կալեդոնիայի միջև: Արկտիկայում Մոսկվայի և Արևմուտքի դիմակայությունը սկսվել է դեռևս նախորդ դարի 70-ականներինՆա նաև հայտնել է, որ Ֆրանսիան 2026 թվականից կսկսի վերակառուցել իր Դյումոն դ' Յուրվիլ գիտական կայանը Անտարկտիկայում, ինչպես նաև ֆրանս-իտալական Կոնկորդիա կայանը:Մակրոնն ուշադրություն է հրավիրել սառցադաշտերի հալման հետ կապված կրիտիկական իրավիճակին։Science պարբերականի հետազոտության համաձայն՝ մինչև 2100 թվականիը երկրի վրա առկա սառցադաշտերի կեսը կանհետանա. 215 հազար սառցադաշտ կհալվի գլոբալ տաքացման հետևանքով:
ֆրանսիա
արկտիկա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/1b/26615474_173:0:2902:2047_1920x0_80_0_0_ecf0581a23862aa8d5042601b9779a43.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էմանուել մակրոն, ֆրանսիա, արկտիկա
էմանուել մակրոն, ֆրանսիա, արկտիկա
Ֆրանսիան 1 մլրդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ, նոր սառցահատ կստեղծի․ Մակրոն
Ֆրանսիան 2026 թվականից կսկսի վերակառուցել իր Դյումոն դ' Յուրվիլ գիտական կայանը Անտարկտիկայում, ինչպես նաև ֆրանս-իտալական Կոնկորդիա կայանը:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Ֆրանսիան մինչև 2030 թվականը 1 միլիարդ եվրո կներդնի բևեռային հետազոտությունների մեջ, ինչպես նաև նոր սառցահատ կմշակի: ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է սառցադաշտերին նվիրված OnePlanetPolarSummit խորագրով գագաթնաժողովի փակման ժամանակ:
Մակրոնը նշել է՝ նավը, որը կոչել են նախկին վարչապետ Միշել Ռոկարի անունով, որը 2009 թվականին Նիկոլա Սարկոզիի կողմից նշանակվել է Արկտիկայի և Անտարկտիկայի հարցերով առաջին ֆրանսիական դեսպան, կգտնվի Ավստրիայի և Նոր Կալեդոնիայի միջև:
Նա նաև հայտնել է, որ Ֆրանսիան 2026 թվականից կսկսի վերակառուցել իր Դյումոն դ' Յուրվիլ գիտական կայանը Անտարկտիկայում, ինչպես նաև ֆրանս-իտալական Կոնկորդիա կայանը:
Մակրոնն ուշադրություն է հրավիրել սառցադաշտերի հալման հետ կապված կրիտիկական իրավիճակին։
«Մենք չենք խոսում ապագա սպառնալիքի մասին, այլ արդեն գոյություն ունեցող և ընդլայնվող սպառնալիքի մասին է խոսքը։ Սառցադաշտերի հալոցքն ու ծովի մակարդակի բարձրացումը կազդի միլիոնավոր մարդկանց վրա», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
Science պարբերականի հետազոտության համաձայն՝ մինչև 2100 թվականիը երկրի վրա առկա սառցադաշտերի կեսը կանհետանա. 215 հազար սառցադաշտ կհալվի գլոբալ տաքացման հետևանքով: