00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դեղատնային 7 ընկերություն 3 կետից բաղկացած հանրագիր է ներկայացրել ՀՀ Ազգային ժողովին

© Sputnik / Asatur YesayantsԴեղատուն
Դեղատուն - Sputnik Արմենիա, 1920, 10.11.2023
Բաժանորդագրվել
«Հարկային օրենսգրքով» ՀԴՄ կանոնների տրամադրման խախտման դեպքում ընկերությունները տուգանվում են առավելագույնը մինչև 10 մլն դրամի չափով։ Ընկերություններն օրենսդիրից պահանջում են վերանայել ու փոփոխել օրենքի այս կետը։
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ–ում դեղատնային գործունեություն իրականացնող 7 ընկերություն հանրագիր են ներկայացրել Ազգային ժողով` «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու համար։ ԱԺ տնտեսական հարցերի մ՛շտական հանձնաժողովում ներկայացնելով հանրագիրը` «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Միքայել Մացակյանը հայտարարեց, որ այս պահին ոլորտում գործող մեծ շրջանառություն ունեցող ընկերությունները մեծ տուգանքների են ենթարկվում։
Սեպտեմբերին ՀՀ–ում 16 հարկ վճարող է տուգանվել
Բանն այն է, որ ըստ օրենսգրքի` ՀԴՄ կտրոնների տրամադրման խախտման դեպքում այս ընկերությունները միանգամից` հենց առաջին խախտման արձանագրման դեպքում, տուգանվում են առավելագույնը մինչև 10 մլն դրամի չափով։
«Քանի որ խոսքը գնում է խոշոր ընկերությունների մասին, իսկ նրանց շրջանառությունն էլ մեծ է, ապա փաստացի ստացվում է, որ յուրաքանչյուր տուգանք 10 մլն դրամի չափ է դառնում»,– նշեց Միքայել Մացակյանը։
Նա հիշեցրեց, որ Հարկային նախկին օրենսգրքով տուգանքը հասնում էր մինչև 300 հազար դրամի, այն էլ խախտման կրկնության դեպքում։ Ստացվում է` տուգանքի չափը մոտ 66 անգամ հիմա մեծացել է։
«Մենք բարեխիղճ կատարում ենք մեր բոլոր հարկային պարտավորությունները ու երբեք չենք թաքցրել մեր շրջանառությունը, այդ պատճառով մեզ համար անհասկանալի է, թե ինչով է պայմանավորված տուգանքի նման սահմանաչափի կիրառումը։ Ստացվում է` մեր ցանցի դեղատներից մեկի մի աշխատողի կողմից ՀԴՄ կտրոն չտրամադրելը կարող է հանգեցնել ամբողջ ընկերությանը տուգանելուն, այն դեպքում, երբ մենք այլ վարքագիծ ունենք»,– հայտարարեց Մացակյանը։
Նա տեղեկացրեց, որ «Ալֆա Ֆարմ»–ը ամասական միջինում 600 հազար ՀԴՄ կտրոն է տրամադրում, ցանցում աշխատում է 500 դեղագետ։
«Սիթին» 76,3 մլն դրամով տուգանվել է «Ալեքս ընդ Հոլդինգի» կարագն էժան վաճառելու համար
Միքայել Մացակյանն իր և մյուս 6 ընկերությունների անունից ԱԺ–ին 3 կետից բաղկացած առաջարկ ներկայացրեց` նվազեցնել տուգանքի առավելագույն շեմը, տուգանքի չափը կախված լինի ոչ թե ընկերության ամբողջ շրջանառությունից, այլ տվյալ դեղատան շրջանառությունից, որոշակի պատասխանատվություն դրվի տվյալ աշխատակցի վրա` նրա համար դարձնելով զսպող միջոց, որպեսզի նա չմտածի, թե իր գործողությունը կմնա անհետևանք ու այդպիսով ընկերությանը դնի մեծ ռիսկի տակ։
Դեղատնային գործունեություն իրականացնող ընկերությունների ներկայացրած հանրագրի մասին պարզաբանումներ ներկայացնելու համար հանձնաժողովի նիստին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները։
Լրահոս
0