https://arm.sputniknews.ru/20231110/bajdeny-ev-si-tsinpiny-nvojemberi-15-in-handipum-kunenan-san-franciskvojum-spitak-tun-68471700.html
Բայդենը և Սի Ծինփինը նոյեմբերի 15-ին հանդիպում կունենան Սան Ֆրանցիսկոյում. Սպիտակ տուն
Բայդենը և Սի Ծինփինը նոյեմբերի 15-ին հանդիպում կունենան Սան Ֆրանցիսկոյում. Սպիտակ տուն
Sputnik Արմենիա
ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, հաղորդակցության և մրցակցության հարցերը: 10.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-10T18:00+0400
2023-11-10T18:00+0400
2023-11-10T18:09+0400
սպիտակ տուն
ջո բայդեն
սի ծինփին (չինաստանի նախագահ)
չինաստան
ամն
հանդիպում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1956/99/19569974_0:249:2753:1798_1920x0_80_0_0_7882c774d37989d836d8ceaa916de3d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում երկկողմ հանդիպում կունենա Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։«Նախագահ Բայդենը նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ»,-ասել է պաշտոնյան:Նրա խոսքով` առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, հաղորդակցության և մրցակցության հարցերը:Չինաստանը և ՌԴ–ն խորացնում են քաղաքական վստահությունը. Սի Ծինփինը` Պուտինի հետ հանդիպմանըԱմերիկյան վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ Բայդենը հույս ունի խոսել զինվորականների գծով շփումների վերսկսման չափանիշների մասին:Պաշտոնյան նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության մեջ ներքաշվել և մտադիր է պատասխանատվությամբ մոտենալ երկու երկրների միջև մրցակցության կառավարմանը:Նշենք, որ Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 11-17-ը կանցկացվի Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը:Չինաստանը պատրաստ է օգնել Կենտրոնական Ասիայի երկրներին. Սի Ծինփին
սպիտակ տուն
չինաստան
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1956/99/19569974_12:0:2741:2047_1920x0_80_0_0_ffd7e3f5ccb81861ffee2d0dcf7b7535.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպիտակ տուն, ջո բայդեն, սի ծինփին (չինաստանի նախագահ), չինաստան, ամն, հանդիպում
սպիտակ տուն, ջո բայդեն, սի ծինփին (չինաստանի նախագահ), չինաստան, ամն, հանդիպում
Բայդենը և Սի Ծինփինը նոյեմբերի 15-ին հանդիպում կունենան Սան Ֆրանցիսկոյում. Սպիտակ տուն
18:00 10.11.2023 (Թարմացված է: 18:09 10.11.2023) ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի ղեկավարները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, հաղորդակցության և մրցակցության հարցերը:
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սան Ֆրանցիսկոյում երկկողմ հանդիպում կունենա Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ: Այս մասին, ինչպես փոխանցում է
ՌԻԱ Նովոստին, լրագրողներին ասել է ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը։
«Նախագահ Բայդենը նոյեմբերի 15-ին Սան Ֆրանցիսկոյում կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ»,-ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով` առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունները, հաղորդակցության և մրցակցության հարցերը:
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը նշել է, որ Բայդենը հույս ունի խոսել զինվորականների գծով շփումների վերսկսման չափանիշների մասին:
Պաշտոնյան նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն չի ձգտում Չինաստանի հետ հակամարտության մեջ ներքաշվել և մտադիր է պատասխանատվությամբ մոտենալ երկու երկրների միջև մրցակցության կառավարմանը:
«Կցանկանայի ընդգծել, որ մենք մրցակցության մեջ ենք Չինաստանի հետ, սակայն նրա հետ հակամարտություն, առճակատում կամ սառը պատերազմ չենք փնտրում։ Մենք պատասխանատու կերպով ենք մոտենում այդ մրցակցության կառավարմանը»,-ասել է նա։
Ամերիկյան վարչակազմի ներկայացուցչի խոսքով` վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ն և ՉԺՀ-ն ակտիվորեն աշխատել են կառավարական մակարդակով լիարժեք երկխոսության վերականգնման ուղղությամբ, ինչի մասին վկայում են պետքարտուղար Էնթոնի Բլինկենի Պեկին, և ՉԺՀ-ի արտգործնախարար Վան Իի` Վաշինգտոն կատարած վերջին այցերը:
Նշենք, որ Սան Ֆրանցիսկոյում նոյեմբերի 11-17-ը կանցկացվի Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը: