00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սյունիքի Խոտ-Որոտան ճանապարհի հիմնական մասը 2023-ին կասֆալտապատվի. ՏԿԵՆ պատասխանը

© Sputnik / Aram NersesyanԽոտ–Որոտան ճանապարհը
Խոտ–Որոտան ճանապարհը - Sputnik Արմենիա, 1920, 09.11.2023
Խոտ–Որոտան ճանապարհը
Բաժանորդագրվել
Նախարարությունից մեկնաբանել են նաև ճանապարհը ավերող ջրերի հետ կապված իրավիճակը։
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի – Sputnik. Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի հիմնական մասը կասֆալտապատվի 2023 թվականին, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Օգոստոսին գրել էինք, որ կառուցվող ճանապարհի մի մասը վնասվել է սելավից։
Գերատեսչությունից հայտնել էին, որ հորդառատ անձրևների պատճառով Խոտ-Որոտան ճանապարհին հարակից սարի լանջի գրունտը գերխոնավացել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել փլուզում։ Նախարարությունը մեկնաբանել է նաև ճանապարհը ավերող ջրերի հետ կապված իրավիճակը։
«Հիշյալ ճանապարհով հոսող ջրերը հիմնականում սկիզբ են առնում ՀԷԿ-ի օրական կարգավորող ջրավազանից (ՕԿՋ), որը այս տարի նախատեսված է վերանորոգել ՀԷԿ-ի (Տաթևի ՀԷԿ) կողմից», - նշված է հաղորդագրության մեջ։
Էքսկավատորը հեռացել է փլուզումից րոպեներ առաջ. այժմ ի՞նչ տեսք ունի Խոտ-Որոտան ճանապարհը
Բացի այդ, Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված է ճանապարհի կողքի ջրերի հեռացման համակարգերի տեղադրում։
Նախարարությունից հայտնել են, որ 2023 թվականին ավարտին կհասցվեն ճանապարհի 8 կմ հատվածի ասֆալտապատման աշխատանքները, ինչպես նաև 2 կմ-ի հողային աշխատանքները։
Հիշեցնենք, որ Խոտ-Որոտան ճանապարհի վերակառուցման անհրաժեշտություն առաջացել էր Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան մայրուղին փակելուց հետո: Այս ճանապարհը դարձել է Որոտան գյուղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ուղին։
Դրա հետ մեկտեղ Խոտ-Որոտան ճանապարհին երկու անգամ փլուզում է գրանցվել, որից հետո շինարարությունը մի քանի ամսով դադարեցվել է։
Որոտան-Խոտ ճանապարհի հիմնանորոգման համար կառավարությունը 2 մլրդ 294 մլն դրամ հատկացրեց
Լրահոս
0