00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուս զբոսաշրջիկներն ամանորյա տոների համար ամրագրել են Հայաստանի հյուրանոցների մեծ մասը

© Sputnik / Andranik GhazaryanԶբոսաշրջիկներ
Զբոսաշրջիկներ - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2023
Բաժանորդագրվել
Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահը նշում է, որ Երևանը տարանցիկ գոտի է դարձել ՌԴ շատ քաղաքացիների համար։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանյան հյուրանոցներում ամանորյա տոների համար ազատ տեղեր գրեթե չեն մնացել։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները շարունակում են առաջատար դիրքեր զբաղեցնել Նոր տարվա համար սենյակներ ամրագրող օտարերկրացիների շրջանում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը։
Հայտնել ենք, որ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով` 2023թ. հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանն ունեցել է 2 միլիոն 50 հազար զբոսաշրջային այցելություն։
Հայաստանի պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի նախագահը տրամաբանական է համարում, որ Ռուսաստանի քաղաքացիները կազմում են դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքի կեսից ավելին։ Մասնագետի կարծիքով` պաշտոնական վիճակագրական տվյալները, որոնց համաձայն 2023–ի առաջին 10 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը գերազանցել է 2 միլիոնը, իրատեսական են՝ հաշվի առնելով այս տարվա զբոսաշրջային հոսքերը և այդ ոլորտում առկա զբաղվածությունը: Սոլոմոնյանի խոսքով՝ հատկապես սպասելի էր ռուս զբոսաշրջիկների հոսքը։
Նա նկատեց նաև, որ վիճակագրական ծառայությունը հաշվի է առնում օտարերկրացիների՝ Հայաստանում գտնվելու ժամանակը: Եթե այլ երկրների քաղաքացիները Հայաստանից հեռանում են որոշակի ժամկետից ոչ ուշ, նրանց հաշվառում են որպես զբոսաշրջիկներ։
«Մեծ հաշվով, երբեմն «զբոսաշրջիկ» տերմինը սխալ է մեկնաբանվում։ Այսինքն` պարտադիր չէ, որ զբոսաշրջիկ համարվի արշավային ուսապարկով ճանապարհորդը։ Խոսքը կարող է լինել բիզնես-տուրիզմի մասին, օտարերկրացիները կարող են գալ մեր երկիր բուժվելու, այցի նպատակները կարող են տարբեր լինել։ Զբոսաշրջիկները միայն տեսարժան վայրեր այցելող խմբերը չեն։ Այդ պատճառով կարծում եմ, որ այդ թվերը կարող են համապատասխանել իրականությանը»,-ընդգծեց ասոցիացիայի ղեկավարը։
Նրա խոսքով` այս պահին Երևանը դարձել է տարանցիկ գոտի ՌԴ շատ քաղաքացիների համար. Ռուսաստանից դեպի շատ երկրներ թռիչքներն անհնար են պատժամիջոցների պատճառով, մեծ թվով ռուսաստանցիներ գալիս են Հայաստան և արդեն այստեղից մեկնում ԵՄ երկրներ, այդ թվում՝ որպես զբոսաշրջիկ:
«Հարցն այն է, որ Ռուսաստանից Հայաստան և մեր երկրից, օրինակ, դեպի Իտալիա չվերթերի միջև ընկած ժամանակահատվածը կարող է մի քանի օր լինել։ Օգտվելով առիթից՝ այդ մարդիկ 2-3 օր ծախսում են Երևանում և մարզերում տեսարժան վայրեր այցելելու վրա։ Ընդ որում, նրանք վճարում են հյուրանոցային համարների, էքսկուրսիաների և այլնի համար։ Այնպես որ, այս առումով Հայաստանը որոշակի օգուտ է քաղում»,-նշեց Սոլոմոնյանը։
Պատասխանելով Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վրա անվտանգության խնդիրների ազդեցության մասին հարցին՝ նա նշեց, որ աշխարհի շատ երկրներում իրավիճակի սրման ֆոնին մեր խնդիրները զբոսաշրջիկների աչքում երկրորդ պլան են մղվել. օտարերկրացիները դրանք պարզապես չեն նկատում։
Զբոսաշրջության ոլորտի բյուջեն վերջին 3 տարում ավելացել է 6,5 անգամ. Քերոբյան
Անդրադառնալով Հայաստանում զբոսաշրջային պրոդուկտի թանկացմանը՝ Սոլոմոնյանը նշեց, որ դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Ամեն դեպքում, եվրոպացիների և ունևոր ռուսաստանցիների համար Հայաստանը շարունակում է էժան երկիր մնալ, միջին արժեքի ուղղություն։ Մի կողմից հյուրանոցային ֆոնդը բավականին թանկ է, բայց բարձրակարգ ռեստորաններում գները շատ ավելի ցածր են, քան եվրոպական կամ մոսկովյան ռեստորաններում: Ուստի զբոսաշրջիկի համար Հայաստանում գտնվելը միջին հաշվով այդքան էլ թանկ չի ստացվում։
Վերջում նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ռուսական շուկան միանշանակ պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի զբոսաշրջության ոլորտում: Եթե ներկայիս տեմպերը պահպանվեն, ապա տարեկան արդյունքները վատ չեն լինի ։ Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ մասնագետը կանխատեսում է, որ այս տարին ևս բացառություն չի լինի։
Լրահոս
0