https://arm.sputniknews.ru/20231108/petutjuny-vor-khmberi-arvoghjutjan-apahvovagravtshary-kpvokhhatuci-canky-hraparakvel-e-68358176.html
Պետությունը ո՞ր խմբերի առողջության ապահովագրավճարը կփոխհատուցի. ցանկը հրապարակվել է
Պետությունը ո՞ր խմբերի առողջության ապահովագրավճարը կփոխհատուցի. ցանկը հրապարակվել է
Sputnik Արմենիա
Ցանկում ներառված են և՛ երեխաներ, և՛ բազմազավակ ընտանիքներ, և՛ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ։ 08.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-08T13:08+0400
2023-11-08T13:08+0400
2023-11-08T13:09+0400
հայաստան
ապահովագրություն
առողջություն
երեխա
ծնող
հաշմանդամ
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/561/93/5619396_0:83:1601:983_1920x0_80_0_0_8845c365d492f8cec462dc6c5a2f4556.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է բնակչության այն խմբերի ցանկը, որոնց առողջության ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը։2024 թվականի հուլիսից ապահովագրավճարը կփոխհատուցվի հետևյալ խմբերի համար.2025 թվականից պետությունն առողջության ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի հետևյալ խմբերի համար.Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ 2023 թվականը հայեցակարգում եղել է որպես նախապատրաստական աշխատանքների փուլ։ 2027–ից ՀՀ բոլոր քաղաքացիները առողջության ապահովագրություն կունենան։Ո՞ր ոլորտի աշխատողներն են ամենից շատ օգտվել եկամտահարկի վերադարձի համակարգից
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/561/93/5619396_90:0:1509:1064_1920x0_80_0_0_462ec2b0b5b16858746aedbced676576.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ապահովագրություն, առողջություն, երեխա, ծնող, հաշմանդամ, հայրենական մեծ պատերազմ
հայաստան, ապահովագրություն, առողջություն, երեխա, ծնող, հաշմանդամ, հայրենական մեծ պատերազմ
Պետությունը ո՞ր խմբերի առողջության ապահովագրավճարը կփոխհատուցի. ցանկը հրապարակվել է
13:08 08.11.2023 (Թարմացված է: 13:09 08.11.2023) Ցանկում ներառված են և՛ երեխաներ, և՛ բազմազավակ ընտանիքներ, և՛ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է բնակչության այն խմբերի ցանկը, որոնց առողջության ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի պետությունը։
2024 թվականի հուլիսից ապահովագրավճարը կփոխհատուցվի հետևյալ խմբերի համար.
1.
մինչև 18 տարեկան երեխաներ,
2.
առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկաններ,
3.
առանց ծնողական խնամքի առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները,
4.
անժամկետ հաշմանդամություն ունեցող, ֆունկցիոնալության խորը, ծանր և միջին աստիճանի սահմանափակումով անձինք,
5.
սոցիալական աջակցության համակարգում հաշվառված անձը (ընտանիքը)` կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում,
6.
երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացվող զինծառայողներ,
7.
Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք, բռնադատվածներ,
8.
Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ։
2025 թվականից պետությունն առողջության ապահովագրավճարն ամբողջությամբ կփոխհատուցի հետևյալ խմբերի համար.
63 և դրանից բարձր տարիքի անձինք,
մինչև 2 տարեկան երեխա խնամող մայրեր (որդեգրողները),
3 կամ ավելի անչափահաս երեխայի խնամք իրականացնող ծնողներից (խնամակալներից) մեկը,
ծնողներից (որդեգրողներից) մեկը, որն ունի հաշմանդամություն կամ հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձի խնամողը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 2-ին ՀՀ կառավարության նիստում
հաստատվեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ 2023 թվականը հայեցակարգում եղել է որպես նախապատրաստական աշխատանքների փուլ։ 2027–ից ՀՀ բոլոր քաղաքացիները առողջության ապահովագրություն կունենան։