https://arm.sputniknews.ru/20231108/jalal-harutjunjani-nkatmamb-qreakan-hetapndumy-mek-drvagvov-dadarecvel-e-68350375.html
Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեկ դրվագով դադարեցվել է
Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեկ դրվագով դադարեցվել է
Sputnik Արմենիա
Ըստ փաստաբանի` փորձառու ռազմագետները միակարծիք փաստել են, որ Ջալալ Հարությունյանի գործողություններում հանցակազմ չկա հակահարվածի դրվագով։ 08.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-08T08:47+0400
2023-11-08T08:47+0400
2023-11-08T08:51+0400
հայաստան
ջալալ հարությունյան
քրեական գործ
փաստաբան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27193301_0:0:1024:577_1920x0_80_0_0_63da0ceeebbedecd26b52c4686c29cf9.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեկ դրվագով դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Սարդարյանը։Սարդարյանը նշել է, որ շուրջ 306 էջանոց ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվել է, որ Ջալալ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։«Թեև նույն փորձագիտական եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով Ջալալ Հարությունյանի մեղքը առերևույթ բացակայում է, և որ դրա պատասխանատվությունը ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարության վրա է, սակայն այս մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը խիստ մտահոգիչ է»,– հավելել է փաստաբանը։Հիշեցնենք, որ Հարությունյանը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր 44-օրյա պատերազմի հիմնական ժամանակահատվածում։ Նա պաշտոնավարեց մինչև 2020 թ. հոկտեմբերի 27-ը, այնուհետև ծանր վիրավորվեց, և նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը:Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Հարությունյանը դրսևորել է անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների. նրա գործողությունները հանգեցրել են կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստների, պահեստային ուժերը դարձել են ոչ մարտական, իսկ կրակային դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հիմնական դրվագով։ Առաջին դրվագը կապված է հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած անհաջող հակահարձակման հետ, երկրորդը՝ հակառակորդի խոշոր դիվերսիոն խմբի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) մոտ տեղակայված դիրքեր ներթափանցելու հետ։ Հարությունյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0f/27193301_149:0:993:633_1920x0_80_0_0_36b5e64caa0605e89bd76e5283dc2c23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջալալ հարությունյան, քրեական գործ, փաստաբան
հայաստան, ջալալ հարությունյան, քրեական գործ, փաստաբան
Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեկ դրվագով դադարեցվել է
08:47 08.11.2023 (Թարմացված է: 08:51 08.11.2023) Ըստ փաստաբանի` փորձառու ռազմագետները միակարծիք փաստել են, որ Ջալալ Հարությունյանի գործողություններում հանցակազմ չկա հակահարվածի դրվագով։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ
Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեկ դրվագով դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Արսեն Սարդարյանը։
«2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով»,– գրել է փաստաբանը ֆեյսբուքյան էջում։
Սարդարյանը նշել է, որ շուրջ 306 էջանոց ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվել է, որ Ջալալ Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։
«Թեև նույն փորձագիտական եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով Ջալալ Հարությունյանի մեղքը առերևույթ բացակայում է, և որ դրա պատասխանատվությունը ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարության վրա է, սակայն այս մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը խիստ մտահոգիչ է»,– հավելել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ Հարությունյանը Արցախի պաշտպանության բանակի հրամանատարն էր 44-օրյա պատերազմի հիմնական ժամանակահատվածում։ Նա պաշտոնավարեց մինչև 2020 թ. հոկտեմբերի 27-ը, այնուհետև
ծանր վիրավորվեց, և
նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը:
Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Հարությունյանը դրսևորել է անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների. նրա գործողությունները հանգեցրել են կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստների, պահեստային ուժերը դարձել են ոչ մարտական, իսկ կրակային դիրքերն անցել են հակառակորդի վերահսկողության տակ: Նրան մեղադրանք է առաջադրվել երկու հիմնական դրվագով։ Առաջին դրվագը կապված է հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած անհաջող հակահարձակման հետ, երկրորդը՝ հակառակորդի խոշոր դիվերսիոն խմբի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) մոտ տեղակայված դիրքեր ներթափանցելու հետ։ Հարությունյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։