https://arm.sputniknews.ru/20231108/hhn-patshatsh-ajakcum-e-lgh-pakhstakannerin-apahvovelvov-naev-makrvotntesakan-kajunutjun-amh-68375637.html
ՀՀ–ն պատշաճ աջակցում է ԼՂ փախստականներին` ապահովելով նաև մակրոտնտեսական կայունություն. ԱՄՀ
ՀՀ–ն պատշաճ աջակցում է ԼՂ փախստականներին` ապահովելով նաև մակրոտնտեսական կայունություն. ԱՄՀ
Sputnik Արմենիա
Եթե խորհուրդը հաստատի ԱՄՀ ծրագիրը, ապա Հայաստանը կստանա մոտ 24,3 մլն դոլարի հերթական վարկային տրանշի հասանելիություն, որից 18.4 մլն ԱՄՆ դոլարը կտրամադրվի... 08.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-08T18:10+0400
2023-11-08T18:10+0400
2023-11-08T18:10+0400
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ)
հայաստան
լեռնային ղարաբաղ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1e/28120200_0:271:3077:2001_1920x0_80_0_0_57603de87caf5c296c2836220058f850.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2024 թ․ բյուջեի նախագծով պատշաճ կերպով աջակցում է Լեռնային Ղարաբաղից փախստականներին՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ Այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանի «Պահուստային ծրագրի» շրջանակում երկրորդ ամփոփիչ ստուգման արդյունքների վերաբերյալ միջանկյալ զեկույցում։«ՀՀ իշխանությունները նախաձեռնողաբար արձագանքեցին ԼՂ–ից 100 000–ից ավելի էթնիկ հայ փախստականների կարիքներին, այդ թվում` նրանց կենսական կարիքները հոգալու համար տրամադրելով դրամական օժանդակություն, ժամանակավոր կացարաններ, ինչպես նաև ֆինանսական օգնություն` կեցության և կոմունալ ծախսերն ապահովելու համար»,– նշված է ֆինանսական կառույցի զեկույցում։Ըստ ԱՄՀ–ի` ԼՂ–ից փախստականների` միջինից երկարաժամկետ կարիքների շարունակվող համապարփակ գնահատումը, այդ թվում՝ բնակարանային ապահովման, կրթության, զբաղվածության և սոցիալական պաշտպանության հետ կապված, կօգնի ՀՀ–ում նրանց ինտեգրմանը։Նշվում է նաև, որ ԱՄՀ թիմը` Իվա Պետրովայի գլխավորությամբ այս տարվա սեպտեմբերի 13–25–ին ՀՀ–ում էր` խորհրդակցության և «Պահուստային ծրագրի» 2–րդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Քննարկումների ավարտին համաձայնություն է ձեռքբերվել, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը այն կքննարկի ու կհաստատի այս տարվա դեկտեմբերի կեսին։Եթե խորհուրդը հաստատի ԱՄՀ ծրագիրը, ապա Հայաստանը կստանա մոտ 24,3 մլն դոլարի հերթական վարկային տրանշի հասանելիություն, որից 18.4 մլն ԱՄՆ դոլարը փոխառության հատուկ իրավունքով կտարամադրվի։ Այսպիսով, ԱՄՀ կողմից ՀՀ–ին տրամադրվող վարկի ընդհանուր ծավալը կհասնի ընդհանուր առմամբ շուրջ 72.9 մլն ԱՄՆ դոլարի։ ՀՀ տնտեսական աճը 2023 թվականին կկազմի 7%. ԱՄՀԱՄՀ–ից նշում են նաև, որ չնայած համաշխարհային տնտեսական անբարենպաստ միջավայրին՝ 2023 թ․ ՀՀ տնտեսական աճի բարձր տեմպը շարունակվեց. տարվա առաջին կիսամյակում այն աճեց 10․5 տոկոսով, որին նպաստեցին մասնավոր սպառման, ծառայությունների արտահանման բարձր ցուցանիշները։ Սպասվում է, որ ՀՆԱ–ի աճը 2023 թ․ կհասնի 7 տոկոսի և 2024 թ․ կդանդաղի` հասնելով շուրջ 5 տոկոս մակարդակի։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/1e/28120200_128:0:2857:2047_1920x0_80_0_0_e53f9ea3f1fca1044cb0781850bad739.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ) , հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ
արժույթի միջազգային հիմնադրամ (ամհ) , հայաստան, լեռնային ղարաբաղ, արցախ
ՀՀ–ն պատշաճ աջակցում է ԼՂ փախստականներին` ապահովելով նաև մակրոտնտեսական կայունություն. ԱՄՀ
Եթե խորհուրդը հաստատի ԱՄՀ ծրագիրը, ապա Հայաստանը կստանա մոտ 24,3 մլն դոլարի հերթական վարկային տրանշի հասանելիություն, որից 18.4 մլն ԱՄՆ դոլարը կտրամադրվի փոխառության հատուկ իրավունքով ։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2024 թ․ բյուջեի նախագծով պատշաճ կերպով աջակցում է Լեռնային Ղարաբաղից փախստականներին՝ միաժամանակ ապահովելով մակրոտնտեսական կայունությունը։ Այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի՝ Հայաստանի «Պահուստային ծրագրի» շրջանակում երկրորդ ամփոփիչ ստուգման արդյունքների վերաբերյալ
միջանկյալ զեկույցում։
«ՀՀ իշխանությունները նախաձեռնողաբար արձագանքեցին ԼՂ–ից 100 000–ից ավելի էթնիկ հայ փախստականների կարիքներին, այդ թվում` նրանց կենսական կարիքները հոգալու համար տրամադրելով դրամական օժանդակություն, ժամանակավոր կացարաններ, ինչպես նաև ֆինանսական օգնություն` կեցության և կոմունալ ծախսերն ապահովելու համար»,– նշված է ֆինանսական կառույցի զեկույցում։
Ըստ ԱՄՀ–ի` ԼՂ–ից փախստականների` միջինից երկարաժամկետ կարիքների շարունակվող համապարփակ գնահատումը, այդ թվում՝ բնակարանային ապահովման, կրթության, զբաղվածության և սոցիալական պաշտպանության հետ կապված, կօգնի ՀՀ–ում նրանց ինտեգրմանը։
«Արժույթի միջազգային հիմնադրամի «Պահուստային ծրագիրը», որը ՀՀ իշխանությունները դիտարկում են որպես կանխարգելիչ, նպատակաուղղված է իրենց տնտեսական քաղաքականության շարունակականության ապահովմանը, ինչպես նաև օժանդակելու կառավարության բարեփոխումների ծրագրին»,– նշված է ԱՄՀ զեկույցում։
Նշվում է նաև, որ ԱՄՀ թիմը` Իվա Պետրովայի գլխավորությամբ այս տարվա սեպտեմբերի 13–25–ին ՀՀ–ում էր` խորհրդակցության և «Պահուստային ծրագրի» 2–րդ ամփոփիչ ստուգման շուրջ քննարկումներ անցկացնելու համար։ Քննարկումների ավարտին համաձայնություն է ձեռքբերվել, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը այն կքննարկի ու կհաստատի այս տարվա դեկտեմբերի կեսին։
Եթե խորհուրդը հաստատի ԱՄՀ ծրագիրը, ապա Հայաստանը կստանա մոտ 24,3 մլն դոլարի հերթական վարկային տրանշի հասանելիություն, որից 18.4 մլն ԱՄՆ դոլարը փոխառության հատուկ իրավունքով կտարամադրվի։ Այսպիսով, ԱՄՀ կողմից ՀՀ–ին տրամադրվող վարկի ընդհանուր ծավալը կհասնի ընդհանուր առմամբ շուրջ 72.9 մլն ԱՄՆ դոլարի։
ԱՄՀ–ից նշում են նաև, որ չնայած համաշխարհային տնտեսական անբարենպաստ միջավայրին՝ 2023 թ․ ՀՀ տնտեսական աճի բարձր տեմպը շարունակվեց. տարվա առաջին կիսամյակում այն աճեց 10․5 տոկոսով, որին նպաստեցին մասնավոր սպառման, ծառայությունների արտահանման բարձր ցուցանիշները։ Սպասվում է, որ ՀՆԱ–ի աճը 2023 թ․ կհասնի 7 տոկոսի և 2024 թ․ կդանդաղի` հասնելով շուրջ 5 տոկոս մակարդակի։