00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան-Վրաստան` հեղափոխական զուգահեռներ. թավշյա և վարդերի դարաշրջանը մոտենում է ավարտին

© Sputnik / Aram NersesyanՆիկոլ Փաշինյանի ակցիաները հեղփոխության օրերին
Նիկոլ Փաշինյանի ակցիաները հեղփոխության օրերին - Sputnik Արմենիա, 1920, 08.11.2023
Նիկոլ Փաշինյանի ակցիաները հեղփոխության օրերին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Բոլոր ստացված հեղաշրջումները անվանում են հեղափոխություն, չստացվածները՝ քրեական հանցագործություն. դեռ 18-րդ դարում փաստել է անգլիացի գիտնական և փիլիսոփա Ջոզեֆ Փրիսթլին։ Ուղիղ 30 տարի առաջ իշխանափոխությունը հաջողվեց Վրաստանում և անվանվեց «վարդերի հեղափոխություն», 5 տարի առաջ նույնը կատարվեց Հայաստանում և կոչվեց «թավշյա հեղափոխություն»։ Զուգահեռներն ակնհայտ են. 2003-ի աշնանը Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Կրծանիսիի կառավարական նստավայրում շատ կարճ հանդիպում ունեցավ ընդդիմության առաջնորդների՝ Միխեիլ Սաակաշվիլիի և Զուրաբ Ժվանիայի հետ, ինչից հետո հայտարարեց իր հրաժարականի մասին, իսկ 2018-ի գարնանը Սերժ Սարգսյանը հայաստանցի ընդդիմադիր գործչի հետ «Մարիոթ» հյուրանոցում հանդիպելուց հետո հրապարակեց հայտնի խոսքը. «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։
Երկու դեպքում էլ ցնծությունը համաժողովրդական էր, երկու դեպքում էր իշխանափոխության ջատագովներից շատերը հետագայում հայտարարեցին. «Ես երբեք էլ հեղափոխության կողմնակից չեմ եղել ու երբեք էլ չեմ ողջունել փողոցային իշխանափոխությունը»։ Ախր, շատ ծանոթ պատկեր է։ Երևի հիշում եք, որ 1991 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ակտիվությունը շատ բարձր էր՝ 71 տոկոս, ընտրողների 83 տոկոսը քվեարկել էր Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին։ Անցավ ընդամենը մի քանի տարի, և երբ առաջին նախագահից դժգոհողներին ասում էիր. «Բայց չէ՞ որ դուք ինքներդ եք քվեարկել նրա օգտին», դեմքերին նորածին երեխայի անկեղծություն ու զարմանք էր հայտնվում. «Մենք կյանքում նրան ձայն չենք տվել»։ Մնում էր գուշակել՝ բա լավ, ո՞ւր կորան առաջին նախագահի օգտին քվեարկածները։
Հանուն ճշմարտության հարկ է փաստել, որ սկզբում թե′ Վրաստանում, թե′ Հայաստանում տեսանելի փոփոխություններ եղան։ Համենայնդեպս միջազգային կազմակերպություններն իրենց ամենամյա զեկույցներում արձանագրում էին հետհեղափոխական Վրաստանի և Հայաստանի էական առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման և բյուրոկրատական խոչընդոտների վերացման բնագավառում։ Ճիշտ է, երկու հանրապետությունների իշխանություններն էլ շատ էին չարաշահում «աննախադեպ» բառը, բայց նրանց կարելի է հասկանալ՝ եթե անընդհատ չես փորձում համոզել հանրությանը, որ նախկիններից շատ ավելի լավն ես, ժամանակի ընթացքում ավելի ու ավելի հաճախ է հնչում կասկածը՝ արդյոք այս անփորձ, գիտելիքների ակնհայտ պակաս ունեցող, չգիտես որտեղից բարձրագույն մարմիններում հայտնված մարդիկ ճի՞շտ ուղղությամբ են տանում երկիրը։
Ու գալիս է ամենավտանգավոր պահը, երբ ժողովրդական ոգևորության ալիքի վրա իշխանության եկած, բայց այդ ժողովրդի վստահությունն օրեցօր կորցնող գործիչը չափից դուրս համարձակ ու վտանգավոր քայլի է դիմում։ Վրաստանի ղեկավարը 2008 թվականին որոշեց, որ ունակ է հետ բերել Աբխազիան և Հարավային Օսեթիան, Հայաստանի ղեկավարը դրանից ավելի քան տասը տարի հետո որոշեց, որ կարող է հրաժարվել նախկինների վարած բանակցություններից, զրոյից սկսել դրանք, Արցախն էլ հրապարակավ հայտարարել Հայաստանի անքակտելի մաս։ Թե ինչով ավարտվեցին բացարձակապես սխալ հաշվարկների և իրականության պատրանքային գնահատականների վրա հիմնված այս երկու ձեռնարկները, բոլորին հայտնի է։
Թվում էր, թե այս ձախողումները երկու երկրներում էլ կհանգեցնեն ղեկավարների անհապաղ հրաժարականին, սակայն թե′ Վրաստանում, թե′ Հայաստանում աշխատեց նույն սցենարը։ Իշխանությունները, որոնց օրոք դառը պարտություններ գրանցվեցին, ամենևին էլ չհեռացան, փոխարենը սկսվեց ժողովրդավարության կանոններից շեղվելու ահագնացող գործընթացը։ Վրաստանում ընդդիմության դեմ ճնշումները և հետապնդումներն ուղեկցվեցին նաև կոռուպցիայի աճով։ 2010 թվականին Freedom House ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունը փաստեց. «Կոռուպցիայի մակարդակը Վրաստանում Միխեիլ Սաակաշվիլիի օրոք նույնպիսին է, ինչպիսին այն եղել է տասը տարի առաջ՝ Էդուարդ Շևարդնաձեի պաշտոնավարման տարիներին»։ Իսկ երբ լրատվամիջոցները նաև տեսանյութ հրապարակեցին, որում երևում էր, թե ինչպիսի կտտանքների և նվաստացումների են ենթարկվում բանտարկյալները, պարզ դարձավ, որ «վարդերի դարաշրջանն» անցել է։
Արդյոք նույնը կարելի՞ է պնդել նաև Հայաստանի մասին։ Վերցրեք կոռուպցիայի դեմ պայքարը, որի նվաճումների մասին շարունակ հպարտությամբ են խոսում իշխանության ներկայացուցիչները։ Չեմ ուզում հերթական անգամ անդրադառնալ հայտնի դեպքերին, երբ, օրինակ, ասֆալտ փռելու կառավարական յուղոտ պատվերը տրվել է շատ բարձրաստիճան պաշտոնյայի եղբորը։ Բացե′ք «Թրանսփարենսի ինթերնեշնլ« միջազգային կազմակերպության վերջին զեկույցը, որը հրապարակվել է այս տարվա փետրվարին։ Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը վերջին տարվա ընթացքում հետընթաց է գրանցել՝ զիջելով իր դիրքերը միանգամից 5 հորիզոնականով։
Հենց հիմա տասնյակ մարդիկ են կալանավորված միայն այն բանի համար, որ մասնակցել են վարչապետի հրաժարականի պահանջով սեպտեմբերյան ցույցերին։ Քաղաքացիների նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում արդեն նույնիսկ ֆեյսբուքյան գրառումների համար։ Իհարկե, իշխանությունները շարունակում են խոսել ժողովրդավարության բաստիոնի և համակարգային կոռուպցիայի իսպառ վերացման մասին, բայց արդյոք ճշմարտության հատիկ չկա՞ այն պնդումներում, թե առջևում ավելի ու ավելի հստակ է ուրվագծվում «թավշյա դարաշրջանի» ավարտը։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.09.2023
ՀՀ–ում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը. Փաշինյանը` վագներականների մասին
Լրահոս
0