https://arm.sputniknews.ru/20231108/g7-n-ajakcum-e-hhi-ev-adrbejani-mijev-kajun-khaghaghutjan-hastatmany-ag-nakhararner-68360934.html
G7-ն աջակցում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. ԱԳ նախարարներ
G7-ն աջակցում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. ԱԳ նախարարներ
Sputnik Արմենիա
Հանդիպման մասնակիցները Ադրբեջանին հորդորել են լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։ 08.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-08T14:05+0400
2023-11-08T14:05+0400
2023-11-13T09:25+0400
հայաստան
ադրբեջան
խաղաղություն
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/21/83/218359_0:160:3077:1890_1920x0_80_0_0_3fd9ebf0d6ac3dcc50c26a2cd248f323.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. «Մեծ յոթնյակի» երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների` Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ ընդունած համատեղ հռչակագրում։«Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և ամուր խաղաղության առաջմղմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հանդեպ հարգանքի, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», - ասված է հայտարարության մեջ:Հանդիպման մասնակիցները նշել են, որ իրենք լրջորեն անհանգստացած են Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքներով։Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։Հաջորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ադրբեջան
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/21/83/218359_172:0:2903:2048_1920x0_80_0_0_716a2707e3ab73179ac79d7882d4d9a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, խաղաղություն, լեռնային ղարաբաղ
հայաստան, ադրբեջան, խաղաղություն, լեռնային ղարաբաղ
G7-ն աջակցում է ՀՀ–ի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը. ԱԳ նախարարներ
14:05 08.11.2023 (Թարմացված է: 09:25 13.11.2023) Հանդիպման մասնակիցները Ադրբեջանին հորդորել են լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. «Մեծ յոթնյակի» երկրներն աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։ Ինչպես հայտնում է
ՌԻԱ Նովոստին, այս մասին ասված է «Մեծ յոթնյակի» արտգործնախարարների` Տոկիոյում կայացած հանդիպման ժամանակ ընդունած համատեղ հռչակագրում։
«Մենք ընդգծում ենք մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և ամուր խաղաղության առաջմղմանը՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հանդեպ հարգանքի, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա», - ասված է հայտարարության մեջ:
Հանդիպման մասնակիցները նշել են, որ իրենք լրջորեն անհանգստացած են Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունից հետո Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանման մարդասիրական հետևանքներով։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
հոկտեմբերի 3-ին հայտնեց, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը։
Հաջորդ օրը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։