https://arm.sputniknews.ru/20231108/dprvocashinutjuny-2024-t-petbjujeum-amenakarevvor-teghn-e-unenalu-vahe-hvovhannisjan-68353728.html
Դպրոցաշինությունը 2024 թ. պետբյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու. Վահե Հովհաննիսյան
Դպրոցաշինությունը 2024 թ. պետբյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու. Վահե Հովհաննիսյան
Sputnik Արմենիա
2024 թ. պետական բյուջեում կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 259 մլրդ դրամ, որը ՀՆԱ–ի նկատմամբ կկազմի 2.8 տոկոս։ 08.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-08T11:01+0400
2023-11-08T11:01+0400
2023-11-08T11:10+0400
հայաստան
դպրոց
վահե հովհաննիսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68120873_0:83:1600:983_1920x0_80_0_0_c3098fa13b85bcd9eb3fc847a905c989.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Դպրոցաշինությունը 2024 թ. պետական բյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին նախագիծը։ՀՀ պետբյուջեում 30 մլրդ դրամ կավելացվի ԼՂ–ից բռնի տեղահանվածների թոշակների համար2024 թ. պետական բյուջեում կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 259 մլրդ դրամ, որը ՀՆԱ–ի նկատմամբ կկազմի 2.8 տոկոս։ Ըստ նախարարի` այս գումարը 39 տոկոսով շատ է 2023 թվականի ցուցանիշից։Ըստ նրա` այն ծրագրերը, որոնք ՀՀ կառավարությունն ունի երկարաժամկետ հատվածում գիտելիքահեն բարձր արատադրողականությամբ տնտեսություն ունենալու համար, իրականություն կդառնան, եթե ոլորտին ուղղվելիք ծախսերը է՛լ ավելի մեծացնեն։Հաջորդ տարի 41 դպրոց կսկսեն կառուցել, 21-ն էլ ավարտին կհասցվի. Փաշինյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/02/68120873_90:0:1510:1065_1920x0_80_0_0_39759e7ca715e72ff90b6c9cfe80ad12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դպրոց, վահե հովհաննիսյան
հայաստան, դպրոց, վահե հովհաննիսյան
Դպրոցաշինությունը 2024 թ. պետբյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու. Վահե Հովհաննիսյան
11:01 08.11.2023 (Թարմացված է: 11:10 08.11.2023) 2024 թ. պետական բյուջեում կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 259 մլրդ դրամ, որը ՀՆԱ–ի նկատմամբ կկազմի 2.8 տոկոս։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Դպրոցաշինությունը 2024 թ. պետական բյուջեում ամենակարևոր տեղն է ունենալու։ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով ՀՀ 2024 թ. պետական բյուջեի մասին նախագիծը։
2024 թ. պետական բյուջեում կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 259 մլրդ դրամ, որը ՀՆԱ–ի նկատմամբ կկազմի 2.8 տոկոս։ Ըստ նախարարի` այս գումարը 39 տոկոսով շատ է 2023 թվականի ցուցանիշից։
«Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը մեծ թափով սկսում է դպրոցաշինության աշխատանքները, որոնց մի մասը սկսվել էր դեռ 2022 թ.։ Պետք է ասեմ, որ նման ծավալի դպրոցաշինության ծրագիր դեռ չենք ունեցել։ Հույս ունենք բարելավել կրթության ոլորտին ուղղվող ծախսերը, քանի որ, ինչպես գիտեք, զարգացած երկրներում կրթությանն ուղղվում է ՀՆԱ–ի մոտ 4 տոկոսը»,– ընդգծեց նախարարը։
Ըստ նրա` այն ծրագրերը, որոնք ՀՀ կառավարությունն ունի երկարաժամկետ հատվածում գիտելիքահեն բարձր արատադրողականությամբ տնտեսություն ունենալու համար, իրականություն կդառնան, եթե ոլորտին ուղղվելիք ծախսերը է՛լ ավելի մեծացնեն։