https://arm.sputniknews.ru/20231108/braziliajum-pvordzel-en-arevangel-nejmari-dstern-u-ynkeruhun-68351248.html
Բրազիլիայում փորձել են առևանգել Նեյմարի դստերն ու ընկերուհուն
Բրազիլիայում փորձել են առևանգել Նեյմարի դստերն ու ընկերուհուն
Sputnik Արմենիա
Չարագործները ներխուժել են Նեյմարի ընկերուհու ծնողների տուն, փակել նրանց բերանը և սպառնացել զենքով։ 08.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-08T09:44+0400
2023-11-08T09:44+0400
2023-11-08T09:56+0400
ֆուտբոլիստ
գողություն
նեյմար
դուստր
նորածին
https://cdn.am.sputniknews.ru/img/198/51/1985160_0:147:2802:1723_1920x0_80_0_0_a6c88bf995a7b7bd7ddc1140cc283f99.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Կոտիա քաղաքում կողոպտիչները փորձել են առևանգել Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Նեյմարի ընկերուհուն ու նորածին դստերը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «O Globo»-ին։Լրատվամիջոցի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերը` ժամը 3-ի սահմաններում։ Չարագործները ներխուժել են Նեյմարի ընկերուհու` Բրունա Բիանկարդիի ծնողների տուն, փակել նրանց բերանը և սպառնացել զենքով։Ինչպես գրում է R7-ը, հարևանները հասկացել են, որ ինչ–որ բան է կատարվում ու դիմել են ոստիկանություն։ Կողոպտիչներից մեկը ձերբակալվել է, պարզվել է, որ նա նույն շրջանի բնակիչ է, 19 տարեկան։ Մյուսներին հաջողվել է թաքնվել։ Նրանք իրենց հետ տարել են զարդեր, թանկարժեք ժամացույցներ, 120 հազար դոլար ընդհանուր արժողությամբ դիզայներական պայուսակներ։ Հանցագործները նաև հարցրել են Նեյմարի ընկերուհու և նրանց նորածին դստեր գտնվելու վայրի մասին:Նեյմարը և Բիանկարդին սոցցանցերում հայտնել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է:Նրանց դուստրը` Մավիան, ծնվել է հոկտեմբերի 7-ին։ Ֆուտբոլիստը նաև որդի ունի նախկին ընկերուհուց՝ Կարոլինա Դանտասից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/198/51/1985160_156:0:2647:1868_1920x0_80_0_0_5b801d1ded2df60fc54d204ee66a908f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆուտբոլիստ, գողություն, նեյմար, դուստր, նորածին
ֆուտբոլիստ, գողություն, նեյմար, դուստր, նորածին
Բրազիլիայում փորձել են առևանգել Նեյմարի դստերն ու ընկերուհուն
09:44 08.11.2023 (Թարմացված է: 09:56 08.11.2023) Չարագործները ներխուժել են Նեյմարի ընկերուհու ծնողների տուն, փակել նրանց բերանը և սպառնացել զենքով։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի Կոտիա քաղաքում կողոպտիչները փորձել են առևանգել Բրազիլիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ
Նեյմարի ընկերուհուն ու նորածին դստերը: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «O Globo»-ին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերը` ժամը 3-ի սահմաններում։ Չարագործները ներխուժել են Նեյմարի ընկերուհու` Բրունա Բիանկարդիի ծնողների տուն, փակել նրանց բերանը և սպառնացել զենքով։
Ինչպես գրում է R7-ը, հարևանները հասկացել են, որ ինչ–որ բան է կատարվում ու դիմել են ոստիկանություն։ Կողոպտիչներից մեկը ձերբակալվել է, պարզվել է, որ նա նույն շրջանի բնակիչ է, 19 տարեկան։ Մյուսներին հաջողվել է թաքնվել։ Նրանք իրենց հետ տարել են զարդեր, թանկարժեք ժամացույցներ, 120 հազար դոլար ընդհանուր արժողությամբ դիզայներական պայուսակներ։ Հանցագործները նաև հարցրել են Նեյմարի ընկերուհու և նրանց նորածին դստեր գտնվելու վայրի մասին:
«Նրանք պատանդ են վերցրել Բրունայի մորը, հարցրել են՝ որտեղ են աղջիկն ու թոռը։ Ինչպես հասկանում եմ, նրանք այդ մասին հարցրել են, որպեսզի իմանան զարդերի տեղը։ Պահանջել են, որ կինն ասի, թե որտեղ են թանկարժեք իրերը։ Կինը ցույց տվել է չհրկիզվող պահարանը, որում գումար չի եղել։ Նրանցից մեկն ասել է` ինչպե՞ս կարող է Նեյմարի զոքանչը փող չունենալ տանը։ Կինը պատասխանել է` ինչպես դուք ասացիք, ես զոքանչն եմ, ոչ թե Նեյմարը»»,– լրատվամիջոցը մեջբերել է հետաքննության համար պատասխանատու խմբի ներկայացուցչի խոսքը:
Նեյմարը և Բիանկարդին սոցցանցերում հայտնել են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է:
Նրանց դուստրը` Մավիան, ծնվել է հոկտեմբերի 7-ին։ Ֆուտբոլիստը նաև որդի ունի նախկին ընկերուհուց՝ Կարոլինա Դանտասից։