https://arm.sputniknews.ru/20231108/arcakhi-razmaqaghaqakan-ghekavarneri-ev-ajl-gerineri-masin-teghekutjun-en-tvel-yntaniqnerin-68368957.html
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ գերիների մասին տեղեկություն են տվել ընտանիքներին
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ գերիների մասին տեղեկություն են տվել ընտանիքներին
Sputnik Արմենիա
Սեպտեմբերի 19-20-ի ընթացքում տեղի ունեցած ռազմաքաղաքական ագրեսիայի հետևանքով և դրանից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց հարազատներին նաև լուսանկարներ են... 08.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-08T16:40+0400
2023-11-08T16:40+0400
2023-11-08T16:42+0400
արցախ
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
ռուբեն վարդանյան
բակո սահակյան
արկադի ղուկասյան
գերի
ադրբեջան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66940608_0:0:1600:901_1920x0_80_0_0_5c50b9827f4f417cb7368b63fb028692.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվող 16 գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների, ինչպես նաև խաղաղ բնակիչների ընտանիքներին նրանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։Խոսքը սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց մասին է։Հայաստանի խնդրանքով ՄԻԵԴ–ը դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ–ին։ Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է ՄԻԵԴ–ի միջոցով։Հարցին, արդյոք 16 գերին խոշտանգվել են, կամ նրանց իրավունքները պաշտպանվում են, թե ոչ, Սամվելյանը նշեց` այդ մասով տեղեկություններ դեռևս չկան։Նա միայն ընդգծեց, որ այժմ առարկությունների փուլն է, այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարկությունները կներկայացնի միջազգային դատարանին։Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ, Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66940608_67:0:1492:1069_1920x0_80_0_0_882c62e8e876536e61cd5d1be7917b11.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ռուբեն վարդանյան, բակո սահակյան, արկադի ղուկասյան, գերի, ադրբեջան, հայաստան
արցախ, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), ռուբեն վարդանյան, բակո սահակյան, արկադի ղուկասյան, գերի, ադրբեջան, հայաստան
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ գերիների մասին տեղեկություն են տվել ընտանիքներին
16:40 08.11.2023 (Թարմացված է: 16:42 08.11.2023) Սեպտեմբերի 19-20-ի ընթացքում տեղի ունեցած ռազմաքաղաքական ագրեսիայի հետևանքով և դրանից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց հարազատներին նաև լուսանկարներ են տրամադրվել։
ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանում պահվող 16 գերիների, այդ թվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների, ինչպես նաև խաղաղ բնակիչների ընտանիքներին նրանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին տեղեկություններ են փոխանցվել։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։
Խոսքը սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց մասին է։
«Գերեվարված անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները»,– ասաց խոսնակը։
Հայաստանի խնդրանքով ՄԻԵԴ–ը դիմել է Ադրբեջանին, Բաքուն էլ գերեվարված անձանց վերաբերյալ տվյալները փոխանցել է ՄԻԵԴ–ին։ Այդ տվյալները Հայաստանի ներկայացուցիչը ստացել է ՄԻԵԴ–ի միջոցով։
Հարցին, արդյոք 16 գերին խոշտանգվել են, կամ նրանց իրավունքները պաշտպանվում են, թե ոչ, Սամվելյանը նշեց` այդ մասով տեղեկություններ դեռևս չկան։
Նա միայն ընդգծեց, որ այժմ առարկությունների փուլն է, այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյալների հիման վրա մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարկությունները կներկայացնի միջազգային դատարանին։
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են Արցախի նախկին պետնախարար, բարերար
Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար
Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ
Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար
Դավիթ Բաբայանին,
ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։ Վերջինին, ի դեպ,
Բաքվում ցմահ ազատազրկում է սպառնում։