https://arm.sputniknews.ru/20231107/vorvoshumy-tramabanakan-e-bajc-tsakhsatar-karapetjany-gvovazdajin-vahanakneri-pvopvokhman-masin-68204507.html
Որոշումը տրամաբանական է, բայց ծախսատար. Կարապետյանը` գովազդային վահանակների փոփոխման մասին
Որոշումը տրամաբանական է, բայց ծախսատար. Կարապետյանը` գովազդային վահանակների փոփոխման մասին
Sputnik Արմենիա
Ըստ գովազդային գործակալության տնօրենի` քաղաքում բոլոր տնտեսվարողներն ունենալու են խնդիր, քանի որ շատ քչերի մոտ է, որ չափորոշիչները պահպանված են։ 07.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-07T08:55+0400
2023-11-07T08:55+0400
2023-11-07T08:55+0400
գովազդ
երևան
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/77/22927794_0:85:1600:985_1920x0_80_0_0_5a5d8c3c007abf66e91e6b0e9cda6c49.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Սահմանված չափանիշներով գովազդային վահանակները տնտեսվարողների համար լրացուցիչ ֆինանսական ծախս կլինեն, բայց որոշումը տրամաբանական է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Outdoor effect գովազդային գործակալության հիմնադիր տնօրեն Արթուր Կարապետյանը։Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին մինչև հունվարի 1-ը ժամանակ է տալիս իրենց գովազդային վահանակները փոփոխելու և սահմանված նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։ Երևանի ավագանին նման որոշում է կայացրել դեռ ապրիլին` մայրաքաղաքում տեղադրվող արտաքին գովազդի համար սահմանելով նոր չափորոշիչներ։Ընդհանուր առմամբ` քաղաքապետարանի կողմից նման չափորոշիչները, Կարապետյանի խոսքով, արդիական են և տեղին։ Ավելին` դրա կարիքը մայրաքաղաքը վաղուց ուներ, քանի որ հիմնականում Երևանում տեղադրված գովազդային վահանակների վրա թե տառերը, թե կրիչները տարբեր տեսակի են եղել։Միևնույն ժամանակ, խոշոր ընկերություններն էլ զերծ չեն մնալու մեծ ծախսերից։ Օրինակ` բանկերը իրենց վահանակները պետք է փոխեն բոլոր մասնաճյուղերում։ Կարապետյանը նշում է, որ աշխարհի բոլոր նորմալ երկրներում ու քաղաքներում գովազդային վահանակներ տեղադրելիս առաջնորդվում են չափանիշներով։ Սակայն նման կանոններն ուղղակի անցել են ՀՀ–ի կողքով։«Այստեղ մի քիչ սուբյեկտիվ կարծիքներ կարող են հայտնվել, թե որն է գեղեցիկը, որը ոչ, բայց ճիշտն այն է, որ քաղաքապետարանը այդ ռեգուլյատորը լինի։ Ինքն ընտրի, որ սա է նորմալ, սա նորմալ չէ ու ոչինչ թող տուժեն, բայց գոնե միանման լինեն, չափորոշիչները պահպանվեն, որոնք ընդունելի կլինեն»,–նշեց գովազդային գործակալության տնօրենը։Միևնույն ժամանակ Կարապետյանը իրատեսական չի համարում սահմանված ժամկետը` մինչև հունվարի 1–ը, քանի որ վստահ է, որ որևէ տնտեսվարող նախքան դա չի հանելու իր վահանակները։ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժում է ապօրինի տեղադրված և տիրազուրկ գովազդային վահանակները«Մեր մոտ այդպես է` մինչև չի հասնում քանդման պահը, չեն անում ոչ մի բան։ Ենթադրում եմ, որ լավ կլինի, եթե քաղաքապետարանն ուղարկի ծանուցումներ, զգուշացումներ, որովհետև իմ կարծիքով ոչ բոլորն են դրա մասին տեղյակ։ Խոսքը ոչ թե խոշոր խաղացողների մասին է, այլ խանութների կամ ռեստորանների, որի ցուցանակները չեն համապատասխանում։ Փորձը ցույց է տալիս, որ շատ քչերն են դրանով զբաղվում, մնացածը սպասում են հունվարը գա, փորձեն հասկանալ՝ արդյո՞ք կգան իրենցը քանդելու»,–ընդգծեց մեր զրուցակիցը։Բացի տնտեսվարողներից, խնդիրներ կարող են ունենալ ժամկետների հետ կապված նաև այն ընկերությունները, որոնք պետք է կատարեն այդ փոփոխությունները` հաշվի առնելով ծավալները։Կարապետյանի դիտարկմամբ` քաղաքում բոլոր տնտեսվարողներն ունենալու են խնդիր, քանի որ շատ քչերի մոտ է, որ չափորոշիչները պահպանված են։ Դրա մեղավորությունն էլ իրենցը չէ, ժամանակին թույլատրվել է նման գովազդ տեղադրելը։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2292/77/22927794_89:0:1513:1068_1920x0_80_0_0_5d177508ef440ab2392ddbb029932934.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գովազդ, երևան
Որոշումը տրամաբանական է, բայց ծախսատար. Կարապետյանը` գովազդային վահանակների փոփոխման մասին
Ըստ գովազդային գործակալության տնօրենի` քաղաքում բոլոր տնտեսվարողներն ունենալու են խնդիր, քանի որ շատ քչերի մոտ է, որ չափորոշիչները պահպանված են։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Սահմանված չափանիշներով գովազդային վահանակները տնտեսվարողների համար լրացուցիչ ֆինանսական ծախս կլինեն, բայց որոշումը տրամաբանական է։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Outdoor effect գովազդային գործակալության հիմնադիր տնօրեն Արթուր Կարապետյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը տնտեսվարողներին
մինչև հունվարի 1-ը ժամանակ է տալիս իրենց գովազդային վահանակները փոփոխելու և սահմանված նոր պահանջներին համապատասխանեցնելու համար։ Երևանի ավագանին նման որոշում է կայացրել դեռ ապրիլին` մայրաքաղաքում տեղադրվող արտաքին գովազդի համար սահմանելով նոր չափորոշիչներ։
Ընդհանուր առմամբ` քաղաքապետարանի կողմից նման չափորոշիչները, Կարապետյանի խոսքով, արդիական են և տեղին։ Ավելին` դրա կարիքը մայրաքաղաքը վաղուց ուներ, քանի որ հիմնականում Երևանում տեղադրված գովազդային վահանակների վրա թե տառերը, թե կրիչները տարբեր տեսակի են եղել։
«Ով ոնց ուզել, դրել է գովազդային վահանակը, հիմա իսկապես այդ չափորոշիչների համաձայն պետք է կարգավորվի։ Սակայն ես խնդիր եմ տեսնում` արդյո՞ք կգնան տնտեսվարողները նման կարգավորումների։ Այն շատ լուրջ ծախսերի հետ է կապված։ Առաջին հերթին դա բարդ է լինելու փոքր խաղացողների համար։ Օրինակ` փոքր խանութը արդեն տեղադրել է իր ցուցանակը, և երբ ասում ես փոխիր դա՝ հավելյալ մեծ ծախս է նրա համար, իսկ եթե դա չանեն, էլի սխալ կլինի։ Պետք է իսկապես փոխել այդ կուլտուրան»,–կարծում է նա։
Միևնույն ժամանակ, խոշոր ընկերություններն էլ զերծ չեն մնալու մեծ ծախսերից։ Օրինակ` բանկերը իրենց վահանակները պետք է փոխեն բոլոր մասնաճյուղերում։
Կարապետյանը նշում է, որ աշխարհի բոլոր նորմալ երկրներում ու քաղաքներում գովազդային վահանակներ տեղադրելիս առաջնորդվում են չափանիշներով։ Սակայն նման կանոններն ուղղակի անցել են ՀՀ–ի կողքով։
«Այստեղ մի քիչ սուբյեկտիվ կարծիքներ կարող են հայտնվել, թե որն է գեղեցիկը, որը ոչ, բայց ճիշտն այն է, որ քաղաքապետարանը այդ ռեգուլյատորը լինի։ Ինքն ընտրի, որ սա է նորմալ, սա նորմալ չէ ու ոչինչ թող տուժեն, բայց գոնե միանման լինեն, չափորոշիչները պահպանվեն, որոնք ընդունելի կլինեն»,–նշեց գովազդային գործակալության տնօրենը։
Միևնույն ժամանակ Կարապետյանը իրատեսական չի համարում սահմանված ժամկետը` մինչև հունվարի 1–ը, քանի որ վստահ է, որ որևէ տնտեսվարող նախքան դա չի հանելու իր վահանակները։
«Մեր մոտ այդպես է` մինչև չի հասնում քանդման պահը, չեն անում ոչ մի բան։ Ենթադրում եմ, որ լավ կլինի, եթե քաղաքապետարանն ուղարկի ծանուցումներ, զգուշացումներ, որովհետև իմ կարծիքով ոչ բոլորն են դրա մասին տեղյակ։ Խոսքը ոչ թե խոշոր խաղացողների մասին է, այլ խանութների կամ ռեստորանների, որի ցուցանակները չեն համապատասխանում։ Փորձը ցույց է տալիս, որ շատ քչերն են դրանով զբաղվում, մնացածը սպասում են հունվարը գա, փորձեն հասկանալ՝ արդյո՞ք կգան իրենցը քանդելու»,–ընդգծեց մեր զրուցակիցը։
Բացի տնտեսվարողներից, խնդիրներ կարող են ունենալ ժամկետների հետ կապված նաև այն ընկերությունները, որոնք պետք է կատարեն այդ փոփոխությունները` հաշվի առնելով ծավալները։
Կարապետյանի դիտարկմամբ` քաղաքում բոլոր տնտեսվարողներն ունենալու են խնդիր, քանի որ շատ քչերի մոտ է, որ չափորոշիչները պահպանված են։ Դրա մեղավորությունն էլ իրենցը չէ, ժամանակին թույլատրվել է նման գովազդ տեղադրելը։