https://arm.sputniknews.ru/20231107/teghin-che-trampy-merzhel-e-zelensku-kvochy-68322825.html
Տեղին չէ. Թրամփը մերժել է Զելենսկու կոչը
Տեղին չէ. Թրամփը մերժել է Զելենսկու կոչը
Sputnik Արմենիա
Թրամփը բացատրել է, թե ինչու չի մեկնի Ուկրաինա։ 07.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-07T14:17+0400
2023-11-07T14:17+0400
2023-11-07T14:37+0400
դոնալդ թրամփ
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61101602_0:136:1600:1036_1920x0_80_0_0_4c042975a3fa76aac4f212165bc232a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը մերժել է նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ուկրաինա մեկնելու հրավերը։ Տեղեկությունը հայտնում է Newsmax–ը։«Շատ եմ հարգում Զելենսկուն, բայց կարծում եմ, որ հիմա դա տեղին չէ», – հայտարարել է Թրամփը։Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի նախագահով այժմ զբաղվում է Ջո Բայդենի վարչակազմը, և ինքը չէր ցանկանա շահերի բախում ստեղծել։Միաժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ–ն զիջում է դիրքերը Ուկրաինայում. դա կարելի է նկատել ԶԼՄ–ների հրապարակումներից. հակամարտության թեման գրեթե վերացել է գլխագրերից։Թրամփը կարծում է, որ Բայդենն ի վիճակի չէ երկիր ղեկավարելՆոյեմբերի 5-ին Զելենսկին Թրամփին Ուկրաինա էր հրավիրել վիճարկելու համար ԱՄՆ նախկին նախագահի այն հայտարարությունը, թե ինքը 24 ժամում կարող է լուծել հակամարտությունը։Վերջին շրջանում արևմտյան ԶԼՄ–ներն առավել հաճախ են գրում, որ Արևմուտքը սկսել է հոգնել ուկրաինական հակամարտությունից, Զելենսկու ռեժիմի աջակցությունն էլ թուլանում է։ Օրինակ` ըստ «New York Times» թերթի`Կիևը ոչ միայն մամուլի ուշադրության պակաս է զգում, այլև զինամթերքի։ Ու թեև Բայդենը խոստացել է աջակցել ինչպես Ուկրաինային, այնպես էլ Իսրայելին, վերջինը վաղ թե ուշ կարիք կունենա սպառազինության, որն արդեն սպառվում է Ուկրաինայի զինված ուժերում։Թրամփը նմանակել է Բայդենին. տեսանյութ
ուկրաինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/0e/61101602_46:0:1469:1067_1920x0_80_0_0_44c93c0ab080fc41c3d71c10e9725963.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ամն
դոնալդ թրամփ, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, ամն
Տեղին չէ. Թրամփը մերժել է Զելենսկու կոչը
14:17 07.11.2023 (Թարմացված է: 14:37 07.11.2023) Թրամփը բացատրել է, թե ինչու չի մեկնի Ուկրաինա։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը մերժել է նախագահ Վլադիմիր Զելենսկու` Ուկրաինա մեկնելու հրավերը։ Տեղեկությունը հայտնում է
Newsmax–ը։
«Շատ եմ հարգում Զելենսկուն, բայց կարծում եմ, որ հիմա դա տեղին չէ», – հայտարարել է Թրամփը։
Նա պարզաբանել է, որ Ուկրաինայի նախագահով այժմ զբաղվում է Ջո Բայդենի վարչակազմը, և ինքը չէր ցանկանա շահերի բախում ստեղծել։
Միաժամանակ Թրամփը նշել է, որ ԱՄՆ–ն զիջում է դիրքերը Ուկրաինայում. դա կարելի է նկատել ԶԼՄ–ների հրապարակումներից. հակամարտության թեման գրեթե վերացել է գլխագրերից։
Նոյեմբերի 5-ին Զելենսկին Թրամփին Ուկրաինա էր հրավիրել վիճարկելու համար ԱՄՆ նախկին նախագահի այն հայտարարությունը, թե ինքը 24 ժամում կարող է լուծել հակամարտությունը։
Վերջին շրջանում արևմտյան ԶԼՄ–ներն առավել հաճախ են գրում, որ Արևմուտքը սկսել է հոգնել ուկրաինական հակամարտությունից, Զելենսկու ռեժիմի աջակցությունն էլ թուլանում է։ Օրինակ` ըստ «New York Times» թերթի`Կիևը ոչ միայն մամուլի ուշադրության պակաս է զգում, այլև զինամթերքի։ Ու թեև Բայդենը խոստացել է աջակցել ինչպես Ուկրաինային, այնպես էլ Իսրայելին, վերջինը վաղ թե ուշ կարիք կունենա սպառազինության, որն արդեն սպառվում է Ուկրաինայի զինված ուժերում։