https://arm.sputniknews.ru/20231107/lghic-teghahanvats-andzanic-2200n-anvtshar-hetazvotvel-en-ihaki-sharzhakan-klinikanerum-68324970.html
ԼՂ–ից տեղահանված անձանցից 2200–ն անվճար հետազոտվել են ԻՀԱԿ–ի շարժական կլինիկաներում
ԼՂ–ից տեղահանված անձանցից 2200–ն անվճար հետազոտվել են ԻՀԱԿ–ի շարժական կլինիկաներում
Sputnik Արմենիա
Շարժական կլինիկաներում իրականացվել են ուլտրաձայնային հետազոտություններ, ֆլյուրագրաֆիա։ Քաղաքացիները ստացել են անվճար բժշկական խորհրդատվություն։ 07.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-07T15:11+0400
2023-11-07T15:11+0400
2023-11-07T15:14+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68323735_0:0:1269:713_1920x0_80_0_0_25e3d17d01eb3efbe1c77002e5096b49.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2200 անձինք անվճար հետազոտվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկաներում, որոնք նվիրաբերել է Ռուսաստանի Դաշնությունը։ Տեղեկությունը հայտնում է ԻՀԱԿ մամուլի ծառայությունը։«ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ շուրջ մեկ ամիս՝ հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 1-ը, հետազոտություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում»,–նշված է հաղորդագրության մեջ։Հայաստանի գրեթե բոլոր մարզեր այցելած բժշկական անձնակազմի թիմում աշխատել են թերապևտ, մանկաբույժ, հոգեբան, նյարդաբան։Շարժական կլինիկաներում իրականացվել են ուլտրաձայնային հետազոտություններ, ֆլյուրագրաֆիա։ Քաղաքացիները ստացել են անվճար բժշկական խորհրդատվություն։Արագածոտնի մարզում հետազոտվել է 111 անձ, Արարատի մարզում` 547, Արմավիրում` 327, Գեղարքունիքում՝ 398, Կոտայքում՝ 174, Շիրակում՝ 58, Սյունիքում` 284, Վայոց ձորում՝ 229, Տավուշում՝ 95։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68323735_122:0:1082:720_1920x0_80_0_0_86c4fefac8da54fd419de4a70c86b62f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, արցախ
հայաստան, լեռնային ղարաբաղ, ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, արցախ
ԼՂ–ից տեղահանված անձանցից 2200–ն անվճար հետազոտվել են ԻՀԱԿ–ի շարժական կլինիկաներում
15:11 07.11.2023 (Թարմացված է: 15:14 07.11.2023) Շարժական կլինիկաներում իրականացվել են ուլտրաձայնային հետազոտություններ, ֆլյուրագրաֆիա։ Քաղաքացիները ստացել են անվճար բժշկական խորհրդատվություն։
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 2200 անձինք անվճար հետազոտվել են Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի շարժական կլինիկաներում, որոնք նվիրաբերել է Ռուսաստանի Դաշնությունը։ Տեղեկությունը հայտնում է
ԻՀԱԿ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը Միգրացիայի միջազգային կազմակերպության ֆինանսավորմամբ շուրջ մեկ ամիս՝ հոկտեմբերի 2-ից նոյեմբերի 1-ը, հետազոտություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի գրեթե բոլոր մարզեր այցելած բժշկական անձնակազմի թիմում աշխատել են թերապևտ, մանկաբույժ, հոգեբան, նյարդաբան։
Շարժական կլինիկաներում իրականացվել են ուլտրաձայնային հետազոտություններ, ֆլյուրագրաֆիա։ Քաղաքացիները ստացել են անվճար բժշկական խորհրդատվություն։
Արագածոտնի մարզում հետազոտվել է 111 անձ, Արարատի մարզում` 547, Արմավիրում` 327, Գեղարքունիքում՝ 398, Կոտայքում՝ 174, Շիրակում՝ 58, Սյունիքում` 284, Վայոց ձորում՝ 229, Տավուշում՝ 95։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։