00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայել. ոմանք պահանջում են ղեկավարի հրաժարականը, մյուսները կոչ են անում սատարել նրան

© Sputnik / Алексей Филиппов / Անցնել մեդիապահոցԲենիամին Նեթանյահու
Բենիամին Նեթանյահու - Sputnik Արմենիա, 1920, 07.11.2023
Բենիամին Նեթանյահու
Բաժանորդագրվել
Իսրայելցիների 76 տոկոսը ցանկանում է, որ վարչապետը հրաժարական տա։ Իսկ այն հարցին, թե ով է մեղավոր, որ ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 6-ին, ՀԱՄԱՍ–ը կարողացավ աննախադեպ հարձակում կազմակերպել, իսրայելցիների 80 տոկոսը պատասխանել է՝ Բենիամին Նեթանյահուն։
Բայց մենք մեր հայաստանյան փորձից հրաշալի գիտենք, որ ոչ ոք չի ցանկանում ինքն իրեն մեղավոր ճանաչել և իրական պատասխանատվություն կրել ձախողման համար։ «Բոլորը մեղավոր են, բացի ինձնից։ Կամ ծայրահեղ դեպքում՝ հա՛, մեղավոր եմ, հետո՞ ինչ, որքան ուզում եք, քայլեք մայրաքաղաքի փողոցներով ու «Հրաժարական» վանկարկեք, չեմ հեռանա, որովհետև ինձ ժողովուրդն է ընտրել»։
Նեթանյահուն էլ սոցիալական ցանցերից մեկում փորձեց համոզել մարդկանց, որ ոչ ոք չէր կարող կանխատեսել այն, ինչ տեղի ունեցավ, բայց դա համընդհանուր բողոքի այնպիսի ալիք բարձրացրեց, որ վարչապետը ստիպված էր հեռացնել գրառումը։
Իսրայել. ոմանք պահանջում են ղեկավարի հրաժարականը, մյուսները կոչ են անում սատար կանգնել նրան
Անցած շաբաթավերջին կրկին Նեթանյահուի դեմ բողոքի հավաքներ տեղի ունեցան Երուսաղեմում և Թել Ավիվում։ Եվ այնուամենայնիվ ամենագլխավոր, սկզբունքային հարցը մնում է` ի՞նչ պիտի անի հանրությունը, եթե երկիրը շատ դժվար վիճակում է հայտնվել՝ հեռացնել ու պատժե՞լ դրա համար մեղավոր ղեկավարին, թե՞ այնուամենայնիվ սատար կանգնել նրան և միասին հաղթահարել ծանր պահը։
Պատմությունն այս հարցին միանշանակ պատասխան չի տալիս։ 2001 թվականին Ջորջ Բուշի հեղինակությունը բավական ցածր էր, բայց սեպտեմբերի 11-ի աննախադեպ ահաբեկչությունից հետո նրա վարկանիշը կտրուկ աճեց։
Մյուս կողմից` 1945 թվականի մայիսի 8-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը խորհրդարանի շենքի պատշգամբից ուղերձ է հղում Ուայթհոլ փողոցում հավաքված հազարավոր մարդկանց. «Մեր երկարամյա պատմության ընթացքում մենք ավելի կարևոր օր չենք ունեցել, քան այսօր, երբ հաղթանակ ենք տարել հիտլերականների նկատմամբ»։ Ժողովուրդը ցնծում էր։ Իսկ ընդամենը երկու ամիս անց այդ նույն ժողովուրդը, որին Չերչիլը առաջնորդել էր դեպի հաղթանակ՝ իսպառ մոռանալով նրա վաստակը, խորհրդարանի ընտրություններում քվեարկեց Չերչիլի մրցակցի օգտին։
Հայ-ադրբեջանական և այլ հակամարտությունների թեժացում. արդեն չի՞ սկսվել 3–րդ համաշխարհայինը
Իսրայելում այս առումով շատ խորհրդանշական է պահեստազորայինների պահվածքը։ Երևի գիտեք, որ տղամարդիկ Իսրայելում ծառայում են 32 ամիս, աղջիկները՝ 24 ամիս, հետո զորացրվում են, դառնում պահեստազորային և ամեն տարի պարտադիր զորահավաքների են մասնակցում մինչև 42 տարին լրանալը։ Անցած տարի Նեթանյահուի կառավարությունը դատական բարեփոխումներ նախաձեռնեց, որոնք հանրությունը սվիններով ընդունեց։ Պահեստազորայիններն էլ ստեղծեցին «Զինակիցներ» կազմակերպությունը՝ այդ բարեփոխումների դեմ պայքարելու համար։ Այն գլխավորեց պաշտոնաթող փոխգնդապետ Ռոն Շարֆը, որը նախկինում հատուկ ջոկատներից մեկի հրամանատարն էր։ Այսինքն` փաստորեն կազմավորվել էր հակակառավարական մի կազմակերպություն, որը կոչ էր անում բոլոր պահեստազորայիններին չմասնակցել ամենամյա հավաքներին այնքան ժամանակ, մինչև իշխանությունները չհրաժարվեն վիճահարույց բարեփոխումներից։
Ենթադրենք, թե Իսրայելը հաղթեց ՀԱՄԱՍ-ին. բա հետո՞
Հոկտեմբերի 7-ից հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց։
«Առավոտյան ժամը 8-ին, խորհրդակցելով կազմակերպության մյուս առաջնորդների հետ, մենք երկրի բոլոր պահեստազորայիններին կոչ արեցինք անմիջապես ներկայանալ այն զորամասեր, որոնց կցված էին նրանք»,- ԲիԲիՍի-ին պատմել է Ռոն Շարֆը։ Նկատե՛ք` ոչ ոք ոչ մի ինքնակամ գործողություն չձեռնարկեց, ոչ մեկի մտքով անգամ չանցավ սեփական մեքենաներով կամ ավտոբուսով ուղևորվել սահման։ Նման բան «Զինակիցները» պարզապես չէին կարող իրենց թույլ տալ, որովհետև քաջ գիտակցում էին՝ ամեն ինչ պիտի արվի միմիայն գործող բանակի շրջանակում, և յուրաքանչյուր երկրապահ՝ անկախ իր նախկին վաստակից, պարտավոր է անվերապահորեն ենթարկվել կանոնավոր զինված ուժերի հրամանատարներին և կատարել նրանց հրամանները։
Իսկ այն պահեստազորայինները, որոնք կանչված չէին զորամասեր, սկսեցին ակտիվորեն զբաղվել այսպես ասած օժանդակ աշխատանքով։
«Մենք օգնություն էինք ցուցաբերում նրանց, ովքեր ողջ էին մնացել, տաք ճաշ էինք հասցնում ծառայողներին, հոգ էինք տանում զոհվածների ընտանիքների մասին, աջակցում էինք նրանց, ովքեր ստիպված էին լքել իրենց տներն ու բնակարանները, հատուկ կենտրոն էինք ստեղծել, որտեղ կորած քաղաքացիների ընտանիքների անդամները կարող էին տեղեկություններ ստանալ հարազատների մասին»,- պատմում են պահեստազորայինները։
Ահա այսպես կառավարության գործունեությունից դժգոհ նախկին զինվորականների կազմակերպությունը սկսեց ամեն կերպ օգնել ծանր վիճակում հայտնված մարդկանց և շահեց ողջ հասարակության համակրանքն ու հարգանքը։
Այնուհանդերձ Ռոն Շարֆը նաև ասում է. «Մենք ոչինչ չենք մոռացել։ Կգա ժամանակը, երբ մենք կպահանջենք պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Բայց հիմա այս երկրին միասնականություն է պետք»։
Ջոն Քիրբին - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2023
Բայդենը խոստացել է Նեթանյահուին, որ Իսրայելը կշարունակի զենք ստանալ. Սպիտակ տուն
Լրահոս
0