https://arm.sputniknews.ru/20231107/haravajin-kvorean-despanutjunner-kbaci-hajastanum-vrastanum-estvoniajum-ev-litvajum-68338959.html
Հարավային Կորեան դեսպանություններ կբացի Հայաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լիտվայում
Հարավային Կորեան դեսպանություններ կբացի Հայաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լիտվայում
Sputnik Արմենիա
Սեուլը նախատեսում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ ատոմային էլեկտրակայանների, զարգացման աջակցության, առևտրի և ներդրումների ոլորտներում: 07.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-07T20:34+0400
2023-11-07T20:34+0400
2023-11-07T20:34+0400
հարավային կորեա
դեսպանատուն
հայաստան
վրաստանի հանրապետություն
էստոնիա
լիտվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68338130_0:113:3239:1935_1920x0_80_0_0_b556ad6fb24a83ccb1cc9174a6326d45.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Հարավային Կորեան հաջորդ տարի ռեկորդային թվով արտասահմանյան դիվանագիտական առաքելություններ կբացի, որոնց թվում կլինեն դեսպանատներ Հայաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լիտվայում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռյոնհապ» գործակալությունը։Նրա խոսքով` Լիտվայում, Էստոնիայում, Վրաստանում, Սլովենիայում, Զամբիայում, Սիեռա Լեոնեում և Մարշալյան կղզիներում հնարավորինս շուտ դեսպանություններ բացելու որոշումը հիմնավորված է փոխադարձության սկզբունքով, քանի որ այդ երկրներն արդեն ունեն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սեուլում, իսկ Լյուքսեմբուրգը նախատեսում է այն հիմնել մինչև տարեվերջ:Հայաստանի, Ջամայկայի, Բոտսվանայի և Սուրինամի պարագայում «Հարավկորեական ընկերություններին աջակցելու, արտերկրում բնակվող քաղաքացիներին պաշտպանելու և հյուպատոսական ծառայություններ մատուցելու» անհրաժեշտություն կա, ընդ որում` նշված պետությունները տևական ժամանակ ակտիվորեն խնդրել են Հարավային Կորեային իրենց մոտ դեսպանատուն բացել։ Հաշվի է առնվել նաև այդ երկրներում «առանցքային պետությունների»՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի դիվանագիտական ներկայությունը։ ՀՀ–ի և Հարավային Կորեայի միջև առևտրաշրջանառությունը վերջին 3 տարում աճել է 45%–ով. ԿիմՆերկայումս Հայաստանում Հարավային Կորեայի դիվանագիտական առաքելության գործառույթները համատեղության կարգով իրականացնում է ՌԴ-ում այդ երկրի դեսպանությունը, Հարավային Կորեայում Երևանի շահերը ներկայացնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը։Վերջերս Երևան կատարած այցի ընթացքում Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարության առևտրային բանակցությունների վարչության ղեկավար Ան Դոկ Կընը հայտարարել էր, որ Հայաստանը «ռազմավարական տարածաշրջան» է դարձել Հարավային Կորեայի արտահանման համար:Ապրանքաշրջանառությունը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 4,6 անգամ` այս տարվա առաջին ինն ամիսներին հասնելով 90 մլն դոլարի։ Սեուլը նախատեսում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ ատոմային էլեկտրակայանների, զարգացման աջակցության, առևտրի և ներդրումների ոլորտներում: Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարության հայտարարության համաձայն՝ Հայաստանի հետ «կամուրջների կառուցումը Սեուլին անհրաժեշտ է լայնամասշտաբ ներթափանցման (շուկա) և գործնական տնտեսական համագործակցության ամրապնդման համար ԱՊՀ այն պետությունների հետ, որոնց ռազմավարական արժեքը վերջին ժամանակներս աճում է»: Հարավային Կորեան, ԱՄՆ-ն և Ճապոնիան 1-ին անգամ ՌՕՈւ համատեղ վարժանքներ են անցկացրելՎրաստանը Կորեայի Հանրապետությունում դեսպանատուն բացել է 2011 թվականին: Չորս տարի անց Թբիլիսիում հիմնվեց Ադրբեջանում Հարավային Կորեայի դեսպանատան գրասենյակը, որը համատեղության կարգով դիվանագիտական ներկայացուցչությունն է Վրաստանում:
հարավային կորեա
վրաստանի հանրապետություն
էստոնիա
լիտվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/07/68338130_255:0:2986:2048_1920x0_80_0_0_16f7db6335fb51f766a27e26335ba229.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հարավային կորեա, դեսպանատուն, հայաստան, վրաստանի հանրապետություն, էստոնիա, լիտվա
հարավային կորեա, դեսպանատուն, հայաստան, վրաստանի հանրապետություն, էստոնիա, լիտվա
Հարավային Կորեան դեսպանություններ կբացի Հայաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լիտվայում
Սեուլը նախատեսում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ ատոմային էլեկտրակայանների, զարգացման աջակցության, առևտրի և ներդրումների ոլորտներում:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի - Sputnik. Հարավային Կորեան հաջորդ տարի ռեկորդային թվով արտասահմանյան դիվանագիտական առաքելություններ կբացի, որոնց թվում կլինեն դեսպանատներ Հայաստանում, Վրաստանում, Էստոնիայում և Լիտվայում: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռյոնհապ» գործակալությունը։
«Մենք համապատասխան երկրների հետ շփվում ենք տարբեր խողովակներով, և մեզ շնորհակալություն են հայտնում դիվանագիտական ներկայացուցչություններ բացելու որոշման համար։ Ընդհանուր առմամբ, մենք հավանություն ենք ստացել դրանց բացման համար»,-հայտարարել է Կորեայի Հանրապետության ԱԳՆ-ի ներկայացուցիչը։
Նրա խոսքով` Լիտվայում, Էստոնիայում, Վրաստանում, Սլովենիայում, Զամբիայում, Սիեռա Լեոնեում և Մարշալյան կղզիներում հնարավորինս շուտ դեսպանություններ բացելու որոշումը հիմնավորված է փոխադարձության սկզբունքով, քանի որ այդ երկրներն արդեն ունեն իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները Սեուլում, իսկ Լյուքսեմբուրգը նախատեսում է այն հիմնել մինչև տարեվերջ:
Հայաստանի, Ջամայկայի, Բոտսվանայի և Սուրինամի պարագայում «Հարավկորեական ընկերություններին աջակցելու, արտերկրում բնակվող քաղաքացիներին պաշտպանելու և հյուպատոսական ծառայություններ մատուցելու» անհրաժեշտություն կա, ընդ որում` նշված պետությունները տևական ժամանակ ակտիվորեն խնդրել են Հարավային Կորեային իրենց մոտ դեսպանատուն բացել։ Հաշվի է առնվել նաև այդ երկրներում «առանցքային պետությունների»՝ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ճապոնիայի դիվանագիտական ներկայությունը։
Ներկայումս Հայաստանում Հարավային Կորեայի դիվանագիտական առաքելության գործառույթները համատեղության կարգով իրականացնում է ՌԴ-ում այդ երկրի դեսպանությունը, Հարավային Կորեայում Երևանի շահերը ներկայացնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը։
Վերջերս Երևան կատարած այցի ընթացքում Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարության առևտրային բանակցությունների վարչության ղեկավար Ան Դոկ Կընը հայտարարել էր, որ Հայաստանը «ռազմավարական տարածաշրջան» է դարձել Հարավային Կորեայի արտահանման համար:
Ապրանքաշրջանառությունը վերջին հինգ տարիների ընթացքում աճել է 4,6 անգամ` այս տարվա առաջին ինն ամիսներին հասնելով 90 մլն դոլարի։ Սեուլը նախատեսում է զարգացնել համագործակցությունը Երևանի հետ ատոմային էլեկտրակայանների, զարգացման աջակցության, առևտրի և ներդրումների ոլորտներում: Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարության հայտարարության համաձայն՝ Հայաստանի հետ «կամուրջների կառուցումը Սեուլին անհրաժեշտ է լայնամասշտաբ ներթափանցման (շուկա) և գործնական տնտեսական համագործակցության ամրապնդման համար ԱՊՀ այն պետությունների հետ, որոնց ռազմավարական արժեքը վերջին ժամանակներս աճում է»:
Վրաստանը Կորեայի Հանրապետությունում դեսպանատուն բացել է 2011 թվականին: Չորս տարի անց Թբիլիսիում հիմնվեց Ադրբեջանում Հարավային Կորեայի դեսպանատան գրասենյակը, որը համատեղության կարգով դիվանագիտական ներկայացուցչությունն է Վրաստանում: