00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր․ Sputnik Արմենիայի առավոտյան թողարկումը

Լուրեր
Բաժանորդագրվել
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Արմավիրի մարզի «Մարգարա» մաքսային կետի շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։ «Կառուցվել են մաքսային հսկողության և վերահսկողության գործառույթների կատարման համար անհրաժեշտ շենքերը և շինությունները։ Իրականացվում են ներքին հարդարման, ինժեներական կոմունիկացիաների մոնտաժման և բարեկարգման աշխատանքները», - հայտնել են կոմիտեից։
▪️ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. հայտնել են քննչական կոմիտեից՝ ի պտասխան «Փաստինֆո»-ի գրավոր հարցման։
▪️ Աժ-ի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների և ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների հանդիպմանը քննարկվել են Բաքվում պահվող հայ ռազմագերիների, անհետ կորածների խնդիրները, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից ԼՂ հայության նկատմամբ իրականացրած ցեղասպան գործողությունները, բռնի տեղահանվածների կարգավիճակի, ապաստանի, աշխատանքի և այլ կարիքների ապահովման անհրաժեշտությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամներն անդրադարձել են նաև ՀՀ-ում ժողովրդավարական արժեքների ոտնահարմանը, քրեական գործերը՝ որպես ընդդիմադիրներին լռեցնելու գործիք, իսկ կալանքը՝ որպես պատիժ կիրառելու դեպքերին։
▪️ ԿԳՄՍՆ-ն թույլտվություն չի տրամադրել և չի մասնակցել Երևանում իրականացված նկարահանումների կազմակերպմանը, որը շրջանառվում է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում՝ աղավաղելով Երևանի պատմությունը․ հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը՝ լրատվամիջոցներին կոչ անելով չտարածել ադրբեջանական տեղեկատվական խոտանը։ Խոսքը ադրբեջանական սոցհարթակներում հրապարակված տեսանյութի մասին է, որը նկարահանվել է Երևանի Կոնդ թաղամասում` տեղի բնակիչների հետ ռուսերեն հարցազրույցներով։ Օրինակ՝ Կոնդում գտնվող իրանական մզկիթը ներկայացված է որպես ադրբեջանական։
▪️ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քրոջ` Տաթևիկ Վիրաբյանի խափանման միջոց կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով։ Տեղեկությունը հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
▪️ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը տեսակոնֆերանսի ձևաչափով քննարկել են 2 կառույցների միջև փոխգործակցության հարցեր։
Sputnik Արմենիա, 106․0FM
Լրահոս
0