https://arm.sputniknews.ru/20231106/sa-imitacia-e-u-shat-vtangavvor-imitacia-surenjancy-verahskvoghutjan-nvor-hartaki-masin-68293893.html
Սա իմիտացիա է, ու շատ վտանգավոր իմիտացիա. Սուրենյանցը` վերահսկողության նոր հարթակի մասին
Սա իմիտացիա է, ու շատ վտանգավոր իմիտացիա. Սուրենյանցը` վերահսկողության նոր հարթակի մասին
Sputnik Արմենիա
Քաղաքական վերլուծաբանը մեկնաբանել է ԵԱՀԿ երանյան գրասենյակի աջակցությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության... 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T23:21+0400
2023-11-06T23:21+0400
2023-11-06T23:21+0400
սուրեն սուրենյանց
աժ (ազգային ժողով)
եահկ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66977661_0:8:1600:908_1920x0_80_0_0_e63472d36d2c97fce37a53fb37bbe21b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ստեղծումը ոչ թե գործադիր իշխանության վերահսկողություն է, այլ վերահսկողության իմիտացիա։ Sputnik Արմենիայի եթերում նման գնահատական է տվել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ԵԱՀԿ–ի աջակցությամբ նոր մարմնի ստեղծումը։Նոյեմբերի 5-ին ԱԺ–ն հայտնեց, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ԵԱՀԿ երանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ։Քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, ԵԱՀԿ-ի փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք։Սուրեն Սուրենյանցը վտանգավոր է համարում դրսից ստացված գումարով ու դրսից ստացած կասկածելի պատվերով նման ռիսկային մարմին ստեղծումը` հիշեցնելով`«ով վճարում է, նա էլ պատվիրում է»։«Ուժային կառույցներում պետք է գործի օրենքը, ոչ թե վիրտուալ ժողովրդավարական կանոնները։ Հաճախ տեսնում ենք, որ նույն այդ ժողովրդավարական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկատվական արտահոսքեր են ապահովում, ինչ-որ տեսանյութեր են հրապարակում, որովհետև ինչ-որ ծրագրերի մասնակից են։ 44-օրյա պատերազմում էլ տեսանք, դրանից հետո էլ։ Հայաստանն այդ առումով դարձել է արտառոց երկիր, երևի աշխարհում միակը, որտեղ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվում մի երկրի հետ և դեռ թուղթը չստորագրված, դրա բոլոր դետալների մասին օնլայն ռեժիմով մեր բոլոր պաշտոնյաները պատմում են»,– նկատում է Սուրենյանց։Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի գործունեությունը միտված է լինելու անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ԱԺ-կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ուժեղացմանը։Երևանը պետք է միանա Սևծովյան մալուխի նախագծին. Միրզոյանը` ԵՄ էներգետիկ անվտանգության մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/06/66977661_169:0:1593:1068_1920x0_80_0_0_daa194d94acf4ce24c62c177051efaf2.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն սուրենյանց, աժ (ազգային ժողով), եահկ, հայաստան
սուրեն սուրենյանց, աժ (ազգային ժողով), եահկ, հայաստան
Սա իմիտացիա է, ու շատ վտանգավոր իմիտացիա. Սուրենյանցը` վերահսկողության նոր հարթակի մասին
Քաղաքական վերլուծաբանը մեկնաբանել է ԵԱՀԿ երանյան գրասենյակի աջակցությամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ստեղծումը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի ստեղծումը ոչ թե գործադիր իշխանության վերահսկողություն է, այլ վերահսկողության իմիտացիա։
Sputnik Արմենիայի եթերում նման գնահատական է տվել քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը` մեկնաբանելով ԵԱՀԿ–ի աջակցությամբ նոր մարմնի ստեղծումը։
«Փոխանակ խորհրդարանական իրական ինստիտուտներն ուժեղացնեն, փորձում են տարբեր արևմտյան կառույցների գրանտներից սնվող, պսևդոարևմտամետների ներգրավել բոլոր ուժային կառույցներում ստեղծված հանրային մարմիններում. օրինակ` ոստիկանությունում կա հանրային խորհուրդ և այլն։ Այնպես որ, սա վերահսկողություն չէ, սա իմիտացիա է, ու շատ վտանգավոր իմիտացիա, որովհետև հաճախ այդ ՀԿ–ականները, բավարար գիտելիքներ չունենալով,պարզ չէ, թե ինչի համար գրանտներ ստանալով` մասնակցում են ուժային կառույցներում որոշումների կայացմանը»,– ասաց Սուրենյանցը։
Նոյեմբերի 5-ին ԱԺ–ն հայտնեց, որ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին կից անվտանգության խորհրդի հետ համատեղ ԵԱՀԿ երանյան գրասենյակի աջակցությամբ
ստեղծվել է Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակ։
Քննարկումներին մասնակցել են Հայաստանի ուժային կառույցների ներկայացուցիչներ, օմբուդսմենը, ԵԱՀԿ-ի փորձագետներ և այլ շահագրգիռ անձինք։
Սուրեն Սուրենյանցը վտանգավոր է համարում դրսից ստացված գումարով ու դրսից ստացած կասկածելի պատվերով նման ռիսկային մարմին ստեղծումը` հիշեցնելով`«ով վճարում է, նա էլ պատվիրում է»։
«Ուժային կառույցներում պետք է գործի օրենքը, ոչ թե վիրտուալ ժողովրդավարական կանոնները։ Հաճախ տեսնում ենք, որ նույն այդ ժողովրդավարական կազմակերպությունների ներկայացուցիչները տեղեկատվական արտահոսքեր են ապահովում, ինչ-որ տեսանյութեր են հրապարակում, որովհետև ինչ-որ ծրագրերի մասնակից են։ 44-օրյա պատերազմում էլ տեսանք, դրանից հետո էլ։ Հայաստանն այդ առումով դարձել է արտառոց երկիր, երևի աշխարհում միակը, որտեղ ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր է կնքվում մի երկրի հետ և դեռ թուղթը չստորագրված, դրա բոլոր դետալների մասին օնլայն ռեժիմով մեր բոլոր պաշտոնյաները պատմում են»,– նկատում է Սուրենյանց։
Վերլուծաբանն արձանագրում է, որ խորհրդարանական վերահսկողության նպատակը գործադրի ու հատկապես ուժային կառույցների նկատմամբ պետք է լինի կոռուպցիոն ռիսկերի կանխումը, մինչդեռ «քաղաքացիական վերահսկողություն» եզրույթը, նրա գնահատմամբ, կեղծ ժողովրդավարական հորինվածք է, հատկապես որ բոլոր այդ նախաձեռնություններին քաղաքացիական հասարակության անունից հանդես են գալիս նույն 8-10 անձինք, որոնք, իր բնորոշմամբ` օրվա առաջին կեսին արևմտամետ քաղաքական գործիչներ են, երկրորդ կեսին` հակառուսական, օրվա երրորդ կեսին` անվտանգության ոլորտի փորձագետ։
Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության համաձայն` Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի գործունեությունը միտված է լինելու անվտանգության ոլորտի բարեփոխումներին, ԱԺ-կառավարություն-քաղհասարակություն փոխգործակցությանն ու խորհրդարանական վերահսկողության գործիքակազմերի ուժեղացմանը։