https://arm.sputniknews.ru/20231106/patmutjan-mej-mak-i-ashkhatakazmi-amenashat-zvohern-ardzanagrvel-en-gazaji-hatvatsum-guteresh-68306595.html
Պատմության մեջ ՄԱԿ-ի աշխատակազմի ամենաշատ զոհերն արձանագրվել են Գազայի հատվածում. Գուտերեշ
Պատմության մեջ ՄԱԿ-ի աշխատակազմի ամենաշատ զոհերն արձանագրվել են Գազայի հատվածում. Գուտերեշ
Sputnik Արմենիա
Գուտերեշը ողջունել է բոլոր նրանց աշխատանքը, ովքեր շարունակում են կյանքեր փրկել տարածաշրջանում։ 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T22:22+0400
2023-11-06T22:22+0400
2023-11-06T22:31+0400
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
իսրայել
պաղեստին
համաս
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27542906_0:0:1601:901_1920x0_80_0_0_99a14f9de3a26c63a75ddbc30dac53aa.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրման ժամանակ ՄԱԿ-ի ավելի շատ աշխատակիցներ են զոհվել, քան կազմակերպության պատմության ողջ ընթացքում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքում ընթացիկ իրադարձություններին նվիրված մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ից ի վեր իր անձնակազմի զոհերի թիվը հասել է 88-ի:Նա նաև ողջունել է բոլոր նրանց աշխատանքը, ովքեր շարունակում են կյանքեր փրկել տարածաշրջանում «չնայած գերակշռող մարտահրավերներին և ռիսկերին:Հոկտեմբերի 7-ի առավոտյանԻսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելնավիահարվածներ է հասցնումօդից, ծովից և ցամաքից։
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/0e/27542906_72:0:1325:940_1920x0_80_0_0_c87a739cf2e08719fcf86319ad570499.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, իսրայել, պաղեստին, համաս, գազայի հատված
միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, իսրայել, պաղեստին, համաս, գազայի հատված
Պատմության մեջ ՄԱԿ-ի աշխատակազմի ամենաշատ զոհերն արձանագրվել են Գազայի հատվածում. Գուտերեշ
22:22 06.11.2023 (Թարմացված է: 22:31 06.11.2023) Գուտերեշը ողջունել է բոլոր նրանց աշխատանքը, ովքեր շարունակում են կյանքեր փրկել տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին սրման ժամանակ ՄԱԿ-ի ավելի շատ աշխատակիցներ են զոհվել, քան կազմակերպության պատմության ողջ ընթացքում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մերձավոր Արևելքում ընթացիկ իրադարձություններին նվիրված մամուլի ասուլիսում։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA) հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ից ի վեր իր անձնակազմի զոհերի թիվը հասել է 88-ի:
«Հաղորդվում է, որ չորս շաբաթվա ընթացքում ավելի շատ լրագրողներ են սպանվել, քան առնվազն երեք տասնամյակների ընթացքում հակամարտությունների ցանկացած այլ ժամանակաշրջանում», - ասաց Գուտերեշը:
Նա նաև ողջունել է բոլոր նրանց աշխատանքը, ովքեր շարունակում են կյանքեր փրկել տարածաշրջանում «չնայած գերակշռող մարտահրավերներին և ռիսկերին:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնումօդից, ծովից և ցամաքից։