00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պաղեստինցիներին օգնող ՄԱԿ-ի զոհված աշխատակիցների թիվը հասել է 88-ի

© PhotoԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2023
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հայտարարության մեջ կոչ է արվում ազատել պատանդներին և դադարեցնել կրակը Գազայի հատվածում:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Գազայի հատվածում ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալություն (ՄԱՕԱԳ) զոհված աշխատակիցների թիվը հասել է 88-ի, սա մեկ հակամարտության ընթացքում զոհված աշխատակիցների ամենամեծ թիվն է: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի հումանիտար գերատեսչությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։
«Մարդասիրական կազմակերպությունների` հոկտեմբերի 7-ից ի վեր զոհված աշխատակիցների թիվը ներառում է ՄԱՕԱԳ-ի 88 աշխատակից։ Սա ՄԱԿ-ի ամենամեծ կորուստներն են, որ երբևէ գրանցվել են մեկ հակամարտության ընթացքում»,-ասված է փաստաթղթում։
Համատեղ փաստաթուղթը ստորագրել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելը և այլք:
Փաստաթուղթը ստորագրողները կրկին կոչ են արել ազատ արձակել ՀԱՄԱՍ շարժման կողմից գերեվարված պատանդներին և դադարեցնել կրակը Գազայի հատվածում:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածին միջուկային հարվածի հնարավորության մասին
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
Հակամարտության սրման ֆոնին մի շարք պետություններ սկսել են իրենց քաղաքացիներին դուրս բերել Իսրայելից ։
Լրահոս
0