https://arm.sputniknews.ru/20231106/hh-pauerliftingi-havaqakany-voske-ev-artsate-medalner-e-nvatshel-ashkharhi-arajnutjunum-68267066.html
ՀՀ պաուերլիֆտինգի հավաքականը ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել աշխարհի առաջնությունում
ՀՀ պաուերլիֆտինգի հավաքականը ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել աշխարհի առաջնությունում
Sputnik Արմենիա
Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։ 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T12:49+0400
2023-11-06T12:49+0400
2023-11-06T13:03+0400
սպորտ
պաուերլիֆտինգ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/06/68266531_0:0:1601:901_1920x0_80_0_0_c140e8708bab4623699f27a09f2f66b9.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ: Հայաստանի թիմն ԱԱ-ին մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։Մեծահասակների տարիքային խմբում պառկած սեղմում վարժությունում ԱԱ-ի չեմպիոններ են դարձել Էդգար Բադալյանը (62 կգ), Արտյոմ Սոլոյանը (85 կգ), Հայկ Աֆյանը (105 կգ), իսկ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Սեդրակ Մացակյանը (105 կգ), Աշոտ Անտոնյանը (94 կգ)։Հռոմում անցկացված աշխարհի առաջնության շրջանակում տեղի է ունեցել միջազգային նախագահական ժողով, ապա՝ միջազգային մրցավարի գրավոր քննություն, որին հաջողությամբ մասնակցել են միջազգային մրցավարներ, ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանը, փոխնախագահ Գոռ Հովհաննիսյանը և մարզիկ Աշոտ Անտոնյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/06/68266531_0:0:1601:1200_1920x0_80_0_0_8c727395d948aa4114303c15cc89dff2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպորտ , պաուերլիֆտինգ, հայաստան
սպորտ , պաուերլիֆտինգ, հայաստան
ՀՀ պաուերլիֆտինգի հավաքականը ոսկե և արծաթե մեդալներ է նվաճել աշխարհի առաջնությունում
12:49 06.11.2023 (Թարմացված է: 13:03 06.11.2023) Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի - Sputnik. Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքականը 11 մեդալ է նվաճել հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում։ Տեղեկությունը հայտնում են
ԿԳՄՍ նախարարությունից:
Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 12 հոգանոց պատվիրակությամբ և նվաճել 9 ոսկե, 2 արծաթե մեդալ: Հայաստանի թիմն ԱԱ-ին մասնակցել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ: Աշխարհի առաջնությանը 16 երկրի մարզիկներ են մասնակցել։
Մեծահասակների տարիքային խմբում պառկած սեղմում վարժությունում ԱԱ-ի չեմպիոններ են դարձել Էդգար Բադալյանը (62 կգ), Արտյոմ Սոլոյանը (85 կգ), Հայկ Աֆյանը (105 կգ), իսկ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Սեդրակ Մացակյանը (105 կգ), Աշոտ Անտոնյանը (94 կգ)։
Ձգում վարժությունում երիտասարդների տարիքային խմբում չեմպիոններ են դարձել Գոռ Մարգարյանը (77 կգ) և Արտակ Ավետիսյանը (85 կգ), մեծահասակների տարիքային խմբում՝ Մակար Թամրազյանը (69 կգ), Գոռ Հովհաննիսյանը (105 կգ) և Արա Խաչատրյանը (85 կգ). վերջինս 288 կգ արդյունքով նաև աշխարհի ռեկորդ է սահմանել: Վետերանների տարիքային խմբում էլ ոսկե մեդալ է նվաճել ՆԳՆ փրկարար ծառայության գնդապետ Դավիդ Գրիգորյանը (85 կգ):
Հռոմում անցկացված աշխարհի առաջնության շրջանակում տեղի է ունեցել միջազգային նախագահական ժողով, ապա՝ միջազգային մրցավարի գրավոր քննություն, որին հաջողությամբ մասնակցել են միջազգային մրցավարներ, ՀՊՖ նախագահ Գագիկ Սարոյանը, փոխնախագահ Գոռ Հովհաննիսյանը և մարզիկ Աշոտ Անտոնյանը։