00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում 2024 թվականին առողջապահական 3 նոր կենտրոնի շինարարություն կսկսվի

© Photo : official site of the Prime Minister of RAԱնահիտ Ավանեսյանն ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունիի ԲԿ-ի նոր շենքի բացման ժամանակ
Անահիտ Ավանեսյանն ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունիի ԲԿ-ի նոր շենքի բացման ժամանակ - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2023
Անահիտ Ավանեսյանն ու Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունիի ԲԿ-ի նոր շենքի բացման ժամանակ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ նախարարությունը նպատակ ունի մինչև 2026 թվականը 50 առողջապահական կազմակերպություն վերազինել։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Հայաստանում 2024 թվականին առողջապահական 3 նոր կենտրոնի շինարարություն կմեկնարկի։ Այս մասին ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«2024 թվականին մենք շարունակելու ենք կապիտալ ծախսերի ընթացքը, և հաջորդ տարի 11,8 մլրդ դրամի հատկացում ունենք։ 2018 թվականի հետ համեմատելով ասեմ, որ այդ ժամանակ կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 1,3 մլրդ դրամ։ Նշեմ, որ մինչև 2026 թվականը մենք պետք է վերակառուցենք, կառուցենք և վերազինենք առնվազն 50 առողջապահական կազմակերպություն»,– ասաց Ավանեսյանը։
Նա ընդգծեց, որ 2023 թվականին ավարտին է հասցվել «Մարտունու ԲԿ»–ի շինարարությունը, առաջիկայում կավարտվի նաև «»Վայոց Ձորի ԲԿ»–ի շինարարությունը։ Նախարարը նշել է, որ հաջորդ տարի մեկնարկելու են մի շարք առողջապահական հաստատությունների շինարարություններ։ Դրանք են` «Հոգեկան առողջության ազգային կենտրոնը», «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը», ինչպես նաև «Սիսիանի բժշկական կենտրոնը»։ Դրանց շինարարությունը կավարտվի 2025 թվականին։
Ավանեսյանը շեշտեց` Քաղաքաշինության կոմիտեն արդեն սկսել է և դեռ 2024 թվականին շարունակելու է Վաղարշապատի ԲԿ–ի, Թալինի ԲԿ–ի, Ծաղկահովիտի առողջության կենտրոնի, Աշտարակի ԲԿ–ի, Մասիսի ԲԿ–ի, Արտաշատի ԲԿ–ի, Նաիրիի ԲԿ–ի, Տաշիրի ԲԿ–ի, Չարենցավանի ԲԿ–ի շինարարությունը։
Այս բուժհաստատություններից մեծ մասի շինավարտը նախատեսված է 2024 թվականի 3-րդ և 4-րդ կիսամյակներում։
Առողջապահության նախարարությանը նախատեսվում է 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել
«Վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում շարունակվելու են Վանաձորի ԲԿ–ի ինֆեկցիոն մասնաշենքի, ՀՎԿԱԿ–ի Արմավիրի և Արարատի մարզային մասնաճյուղերի արդիականացման աշխատանքները։ 2024 թվականին մեկնարկող աշխատանքներն են` շտապօգնության ծառայություն մատուցող բժշկական կազմակերպությունների տեխնիկական վերազինումը, ինչպես նաև «Դատաբժշկական գիտագործական կենտրոնի», Կապանի, Սևանի, Բերդի դիահերձարանների վերակառուցումները»,– ասաց առողջապահության նախարարը։
Նա շեշտեց, որ Արթիկի բժշկական կենտրոնի, Վարդենիսի ԲԿ–ի, Վեդիի ԲԿ–ի, Ջերմուկի առողջության կենտրոնի, Զարիշատի ԲԿ–ի, Նոր Հաճնի պոլիկլինիկայի, Գյումրու թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաների, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի, Կապանի, Գորիսի, Արարատի, Գավառի և Վայքի ԲԿ–ների պոլիկլինիկաների հատվածների նախագծանախահաշվային աշխատանքների համար արդեն իսկ որոշակի գումար հատկացվել է 2023 թվականին։
Հաջորդ տարվանից կսկսվեն այս հաստատությունների և ևս 20 ամբուլատորիայի շինաշխատանքները։
Լրահոս
0