https://arm.sputniknews.ru/20231106/gazaji-hatvatsum-kapn-u-internety-verakangnvel-en-karmir-mahik-68289299.html
Գազայի հատվածում կապն ու ինտերնետը վերականգնվել են․ Կարմիր մահիկ
Գազայի հատվածում կապն ու ինտերնետը վերականգնվել են․ Կարմիր մահիկ
Sputnik Արմենիա
Գազայի հատվածը շարունակում է Իսրայելի կողմից շրջափակման մեջ մնալ։ 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T16:11+0400
2023-11-06T16:11+0400
2023-11-06T16:11+0400
գազայի հատված
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
պաղեստին
իսրայել
շրջափակում
համացանց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_0:84:1600:984_1920x0_80_0_0_0e70d3bfe496a0d6e2536fbd7368d17f.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS) այսօր հայտնել է Գազայի հատվածի տարածքում ինտերնետի և կապի վերականգնման մասին:Նոյեմբերի 5-ին պաղեստինյան Paltel հեռահաղորդակցական ընկերությունը հայտնել էր, որ կապի ծառայությունները և ինտերնետը Գազայի հատվածում կրկին դադարել են գործել: ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը հայտարարել է Գազայի հատվածում իր աշխատակիցների մեծ մասի հետ կապի կորստի մասին:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։
գազայի հատված
պաղեստին
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_89:0:1512:1067_1920x0_80_0_0_88960f8426e486f3872eb13da223485c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազայի հատված, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պաղեստին, իսրայել, շրջափակում, համացանց
գազայի հատված, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), պաղեստին, իսրայել, շրջափակում, համացանց
Գազայի հատվածում կապն ու ինտերնետը վերականգնվել են․ Կարմիր մահիկ
Գազայի հատվածը շարունակում է Իսրայելի կողմից շրջափակման մեջ մնալ։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը (PRCS) այսօր հայտնել է Գազայի հատվածի տարածքում ինտերնետի և կապի վերականգնման մասին:
Նոյեմբերի 5-ին պաղեստինյան Paltel հեռահաղորդակցական ընկերությունը հայտնել էր, որ կապի ծառայությունները և ինտերնետը Գազայի հատվածում կրկին դադարել են գործել: ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությունը հայտարարել է Գազայի հատվածում իր աշխատակիցների մեծ մասի հետ կապի կորստի մասին:
«Որոշ ժամանակ առաջ Գազայի հատվածում հեռահաղորդակցության կապի միջոցների ու ինտերնետ-ծառայությունների աշխատանքը վերականգնվել է այն բանից հետո, երբ միտումնավոր անջատվել են իսրայելական իշխանության կողմից», - նշված է պաղեստինյան Կարմիր մահիկի հայտարարության մեջ:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։