https://arm.sputniknews.ru/20231106/fransian-ukrainajin-36-mln-evrvoji-hradzgajin-zenq-kmatakarari-68293125.html
Ֆրանսիան Ուկրաինային 36 մլն եվրոյի հրաձգային զենք կմատակարարի
Ֆրանսիան Ուկրաինային 36 մլն եվրոյի հրաձգային զենք կմատակարարի
Sputnik Արմենիա
Ուկրաինական բանակը կստանա 10 հազար ավտոմատ հրացան, 2 հազար դիպուկահարի հրացան, ինչպես նաև 400 նռնականետ: 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T17:12+0400
2023-11-06T17:12+0400
2023-11-06T17:15+0400
սպառազինություն
ուկրաինա
ֆրանսիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43416495_0:105:1600:1006_1920x0_80_0_0_d9ad42273affa3e183c93c11bfcde20d.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հրաձգային սպառազինությունների ամենահին ֆրանսիական արտադրող Verney-Carron ընկերությունը 36 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ: Տեղեկությունըհայտնում է ՌԻԱ Նովոստի՝ հղում անելով ընկերությանը։Խոսքը 10 հազար ինքնաձիգի, 2 հազար դիպուկահարի հրացանի, ինչպես նաև 400 նռնականետ մատակարարելու մասին է։Առաջին առաքումները նախատեսված են 2024 թվականի սկզբին։Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։
ուկրաինա
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/0e/43416495_142:0:1565:1067_1920x0_80_0_0_bd87540aa4d20f78d479b47b931f44dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սպառազինություն, ուկրաինա, ֆրանսիա
սպառազինություն, ուկրաինա, ֆրանսիա
Ֆրանսիան Ուկրաինային 36 մլն եվրոյի հրաձգային զենք կմատակարարի
17:12 06.11.2023 (Թարմացված է: 17:15 06.11.2023) Ուկրաինական բանակը կստանա 10 հազար ավտոմատ հրացան, 2 հազար դիպուկահարի հրացան, ինչպես նաև 400 նռնականետ:
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Հրաձգային սպառազինությունների ամենահին ֆրանսիական արտադրող Verney-Carron ընկերությունը 36 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել Ուկրաինային զենք մատակարարելու վերաբերյալ: Տեղեկությունըհայտնում է ՌԻԱ Նովոստի՝ հղում անելով ընկերությանը։
Ընկերությունը, որը տեղակայված է «ֆրանսիական զենքի մայրաքաղաք» Սենտ Էտիենում, շրջանակային պայմանագիր է կնքել ուկրաինական «Ուկրսպեցէքսպորտ» պետական ձեռնարկության հետ:
Խոսքը 10 հազար ինքնաձիգի, 2 հազար դիպուկահարի հրացանի, ինչպես նաև 400 նռնականետ մատակարարելու մասին է։
Առաջին առաքումները նախատեսված են 2024 թվականի սկզբին։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։