https://arm.sputniknews.ru/20231106/erevanum-bacvum-e-azrvojani-geghasahqi-dprvocy-inch-khndirner-e-ajn-lutselu-68285636.html
Երևանում բացվում է Ազրոյանի գեղասահքի դպրոցը. ինչ խնդիրներ է այն լուծելու
Երևանում բացվում է Ազրոյանի գեղասահքի դպրոցը. ինչ խնդիրներ է այն լուծելու
Sputnik Արմենիա
Հայտնի գեղասահորդը նշեց, որ կոնկրետ նպատակով է Հայաստանում։ 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T15:14+0400
2023-11-06T15:14+0400
2023-11-06T15:16+0400
հայաստան
գեղասահք
երևան
դպրոց
վազգեն ազրոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68275027_0:0:1601:901_1920x0_80_0_0_258fb9a36710969d984ced0355569718.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Այսօրվանից Երևանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնամարզական համալիրի բազայի հիման վրա կգործի Վազգեն Ազրոյանի գեղասահքի դպրոցը, պաշտոնական բացումը նախատեսված է ավելի ուշ: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Թուրինի ձմեռային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի դրոշակակիր, գեղասահքի միջազգային կարգի սպորտի վարպետ Վազգեն Ազրոյանը։Նա դեռ հունվարին մի շարք հանդիպումներ է ունեցել սպորտի ոլորտի պատասխանատուների հետ: Հայտնի գեղասահորդը նշեց, որ իր առջև նպատակ է դրել օգնել գեղասահքի զարգացմանը, իսկ ամռանը կրկին եկել է Հայաստան՝ այդ մարզաձևը հայրենիքում զարգացնելու գաղափարով:Նրա խոսքով՝ այսօր կանցկացվի առաջին դասը. աշակերտների հավաքագրումն արդեն իրականացվել է: Այս պահին դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, հսկայական թվով դիմումներ են ստացել։ Ազրոյանը մտադիր է համալրել նաև մարզչական շտաբը։ Նա նշեց, որ Հայաստանում մարզիչներ կան, բայց նրանք այնքան էլ լավ չեն հասկանում համակարգը և այն, թե ինչպես պետք է այն աշխատի: Խոսելով ոլորտի մասին՝ սպորտի վարպետը նշեց, որ գեղասահքն ընդհանուր առմամբ այդքան էլ տարածված չէ Հայաստանում, և դա մի շարք պատճառներ ունի։Մի կողմից՝ այս մարզաձևի մասին քիչ է խոսվում, մյուս կողմից՝ պետք է բարձր արդյունքներ գրանցվեն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր պետական կառույցները, հովանավորները, մարզիչները միավորվեն։«Ես այստեղ եմ եկել այն մասսայական սպորտի վերածելու համար»,-ասաց Ազրոյանը:Նախատեսվում է նաև զարգացնելգեղասահքի ստեղծագործական ուղղությունը՝ ստեղծել մանկական բալետ, ներկայացումներ բեմադրել։Ազրոյանն անդրադարձավ նաև Ղազախստանում կայացած մրցումներին, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Վիկտորյա Ազրոյան-Արթուր Գրուզդև զույգը: Նա նշեց, որ զույգին մրցույթից հեռացրել են Վիկտորյայի ստացած վնասվածքի պատճառով։«Մարզումային շատ քիչ ժամանակ ունեինք, մրցաշրջանի սկզբում մի շարք խնդիրների առաջ կանգնեցինք և չէինք կարող սառցադաշտ դուրս գալ, բայց հետո ֆեդերացիայի, նախարարության և օլիմպիական կոմիտեի ջանքերի շնորհիվ դուրս եկանք սառցադաշտ և մարզվեցինք, բայց քիչ. արդեն վնասվածք ունեինք»,-ասաց Ազրոյանը:Նա նշեց, որ Վիկտորյան որոշել էր ելույթ ունենալ՝ չնայած վնասվածքին, բայց փորձը չհաջողվեց։ Ազրոյանը համոզված է, որ զույգը մեծ ապագա ունի, սակայն միայն ոգևորության հաշվինայն հնարավոր չէ իրագործել:Սպորտի վարպետը նշեց, որ արդյունքի հասնելու համար պետք է մի շարք խնդիրներ լուծել:Պարտավոր եմ պահել սահմանված նշաձողը. գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը՝ քառացատկերի մասին
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68275027_70:0:1490:1065_1920x0_80_0_0_bf8ac34872c4e19cbbbdde3a7f69244b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, գեղասահք, երևան, դպրոց, վազգեն ազրոյան
հայաստան, գեղասահք, երևան, դպրոց, վազգեն ազրոյան
Երևանում բացվում է Ազրոյանի գեղասահքի դպրոցը. ինչ խնդիրներ է այն լուծելու
15:14 06.11.2023 (Թարմացված է: 15:16 06.11.2023) Հայտնի գեղասահորդը նշեց, որ կոնկրետ նպատակով է Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի — Sputnik. Այսօրվանից Երևանում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ուսումնամարզական համալիրի բազայի հիման վրա կգործի Վազգեն Ազրոյանի գեղասահքի դպրոցը, պաշտոնական բացումը նախատեսված է ավելի ուշ:
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց Թուրինի ձմեռային օլիմպիադայում
Հայաստանի հավաքականի դրոշակակիր, գեղասահքի միջազգային կարգի սպորտի վարպետ
Վազգեն Ազրոյանը։
Նա դեռ հունվարին մի շարք հանդիպումներ է ունեցել սպորտի ոլորտի պատասխանատուների հետ: Հայտնի գեղասահորդը նշեց, որ իր առջև նպատակ է դրել օգնել գեղասահքի զարգացմանը, իսկ ամռանը կրկին եկել է Հայաստան՝ այդ մարզաձևը հայրենիքում զարգացնելու գաղափարով:
«Ուրախությամբ ուզում եմ տեղեկացնել, որ այսօր` ժամը 17:30-ին, նախատեսված է մեր Azraian teem դպրոցի բացումը: Պետք է այս գեղեցիկ մարզաձևին հաղորդակից լինելուհնարավորություն տալ բոլոր երեխաներին»,-ասաց Ազրոյանը։
Նրա խոսքով՝ այսօր կանցկացվի առաջին դասը. աշակերտների հավաքագրումն արդեն իրականացվել է: Այս պահին դպրոցի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, հսկայական թվով դիմումներ են ստացել։ Ազրոյանը մտադիր է համալրել նաև մարզչական շտաբը։ Նա նշեց, որ Հայաստանում մարզիչներ կան, բայց նրանք այնքան էլ լավ չեն հասկանում համակարգը և այն, թե ինչպես պետք է այն աշխատի: Խոսելով ոլորտի մասին՝ սպորտի վարպետը նշեց, որ գեղասահքն ընդհանուր առմամբ այդքան էլ տարածված չէ Հայաստանում, և դա մի շարք պատճառներ ունի։
Մի կողմից՝ այս մարզաձևի մասին քիչ է խոսվում, մյուս կողմից՝ պետք է բարձր արդյունքներ գրանցվեն։ Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր պետական կառույցները, հովանավորները, մարզիչները միավորվեն։
«Ես այստեղ եմ եկել այն մասսայական սպորտի վերածելու համար»,-ասաց Ազրոյանը:
Նախատեսվում է նաև զարգացնելգեղասահքի ստեղծագործական ուղղությունը՝ ստեղծել մանկական բալետ, ներկայացումներ բեմադրել։
Ազրոյանն անդրադարձավ նաև Ղազախստանում կայացած մրցումներին, որտեղ Հայաստանը ներկայացնում էր Վիկտորյա Ազրոյան-Արթուր Գրուզդև զույգը: Նա նշեց, որ զույգին մրցույթից հեռացրել են Վիկտորյայի ստացած վնասվածքի պատճառով։
«Մարզումային շատ քիչ ժամանակ ունեինք, մրցաշրջանի սկզբում մի շարք խնդիրների առաջ կանգնեցինք և չէինք կարող սառցադաշտ դուրս գալ, բայց հետո ֆեդերացիայի, նախարարության և օլիմպիական կոմիտեի ջանքերի շնորհիվ դուրս եկանք սառցադաշտ և մարզվեցինք, բայց քիչ. արդեն վնասվածք ունեինք»,-ասաց Ազրոյանը:
Նա նշեց, որ Վիկտորյան որոշել էր ելույթ ունենալ՝ չնայած վնասվածքին, բայց փորձը չհաջողվեց։ Ազրոյանը համոզված է, որ զույգը մեծ ապագա ունի, սակայն միայն ոգևորության հաշվինայն հնարավոր չէ իրագործել:
Սպորտի վարպետը նշեց, որ արդյունքի հասնելու համար պետք է մի շարք խնդիրներ լուծել: