https://arm.sputniknews.ru/20231106/brni-teghahanvatsnery-hh-qaghaqaciutjun-stanalu-hamar-artahert-en-spasarkvum-ghazarjan-68278458.html
Բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում. Ղազարյան
Բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում. Ղազարյան
Sputnik Արմենիա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վստահեցնում է, որ տեղահանվածներին ՀՀ անձնագիր տրամադրելու գործընթացը մաքսիմալ հեշտացված է լինելու։ 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T14:10+0400
2023-11-06T14:10+0400
2023-11-06T14:15+0400
հայաստան
լեռնային ղարաբաղ
արմեն ղազարյան
անձնագիր
քաղաքացիություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68269913_0:0:1601:901_1920x0_80_0_0_dd51a1819382bc989688710d93ce33ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում անձնագրային բաժիններում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:ՆԳՆ ավելի վաղ հայտնել էր, որ արցախցիները նոյեմբերի 6-ից կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացնել։Ինչ վերաբերում է ԼՂ բնակիչների կապույտ անձնագրերին, ապա Ղազարյանը պարզաբանեց, որ դրանք տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե որպես քաղաքացիության հավաստում: Այդ անձնագրերի տրամադրումը կշարունակվի, եթե մարդիկ ունեն ժամկետի խնդիր, վնասել են կամ կորցրել դրանք։Ծառայության պետը նշեց` ՀՀ քաղաքացիություն ստանալը չի խանգարի, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածները միջազգային ատյաններ դիմեն ունեցվածքի փոխհատուցման և իրենց բնակության վայր վերադառնալու համար։«Դրանք անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են և կապված չեն զուտ իրավական կարգավիճակի հետ, այլ անձի հետ տեղի ունեցած իրադարձությունների»,– ասաց նա։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68269913_47:0:1471:1068_1920x0_80_0_0_166d368d82a65af203f7b283dfaf6d65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լեռնային ղարաբաղ, արմեն ղազարյան, անձնագիր, քաղաքացիություն
հայաստան, լեռնային ղարաբաղ, արմեն ղազարյան, անձնագիր, քաղաքացիություն
Բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում. Ղազարյան
14:10 06.11.2023 (Թարմացված է: 14:15 06.11.2023) ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վստահեցնում է, որ տեղահանվածներին ՀՀ անձնագիր տրամադրելու գործընթացը մաքսիմալ հեշտացված է լինելու։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար արտահերթ են սպասարկվում անձնագրային բաժիններում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
«Երևանի անձնագրային բաժիններում մենք ներդրել ենք էլեկտրոնային հերթագրման համակարգ, բայց ԼՂ–ից բռնի տեղահանվածներին սպասարկում են արտահերթ` էլեկտրոնային համակարգից դուրս»,–նշեց նա` ընդգծելով, որ տեղահանվածներին ՀՀ անձնագիր տրամադրելու գործընթացը լինելու է մաքսիմալ հեշտացված։
Ինչ վերաբերում է ԼՂ բնակիչների կապույտ անձնագրերին, ապա Ղազարյանը պարզաբանեց, որ դրանք տրամադրվել են որպես ճամփորդական փաստաթուղթ, ոչ թե որպես քաղաքացիության հավաստում: Այդ անձնագրերի տրամադրումը կշարունակվի, եթե մարդիկ ունեն ժամկետի խնդիր, վնասել են կամ կորցրել դրանք։
Ծառայության պետը նշեց` ՀՀ քաղաքացիություն ստանալը չի խանգարի, որ ԼՂ–ից բռնի տեղահանվածները միջազգային ատյաններ դիմեն ունեցվածքի փոխհատուցման և իրենց բնակության վայր վերադառնալու համար։
«Դրանք անձի հետ անխզելիորեն կապված իրավունքներ են և կապված չեն զուտ իրավական կարգավիճակի հետ, այլ անձի հետ տեղի ունեցած իրադարձությունների»,– ասաց նա։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։