https://arm.sputniknews.ru/20231106/arvoghjapahutjan-nakhararutjany-nakhatesvum-e-21-mlrd-dramvov-aveli-gumar-tramadrel-68262582.html
Առողջապահության նախարարությանը նախատեսվում է 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել
Առողջապահության նախարարությանը նախատեսվում է 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել
Sputnik Արմենիա
Նախարարությունը 11 ծրագիր է իրականացնում և 49 միջոցառում։ 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T10:28+0400
2023-11-06T10:28+0400
2023-11-06T11:02+0400
վահե հովհաննիսյան
հհ առողջապահության նախարարություն
բյուջե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60311106_0:46:1600:947_1920x0_80_0_0_61454229a874ea43fc6be06555b09e49.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2024 թվականի համար նախատեսում է առողջապահության նախարարությանը 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել, քան նախորդ տարի։ Այս մասին ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։Նա ընդգծեց, որ այս 168 մլրդ դրամի մեջ նախատեսված են նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար 2024 թվականին ծախսվելիք գումարները։ Ֆիննախը շեշտեց, որ 18 մլրդ դրամ չբաշխված գումար է նախատեսվել, քանի որ դեռ բոլոր դետալները հաստատված չեն։ «Հաստատելուց հետո ամբողջը կբաշխվի տարբեր միջոցառումների միջև»,– ասաց Հովհաննիսյանը։Նախարարը վստահեցրեց` հանձնաժողովներում քննարկված բոլոր հարցերը բյուջեի նախագծում տեղ կգտնեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60311106_61:0:1484:1067_1920x0_80_0_0_7cc6809ba932bd6dc6d1849aad0520c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահե հովհաննիսյան, հհ առողջապահության նախարարություն, բյուջե
վահե հովհաննիսյան, հհ առողջապահության նախարարություն, բյուջե
Առողջապահության նախարարությանը նախատեսվում է 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել
10:28 06.11.2023 (Թարմացված է: 11:02 06.11.2023) Նախարարությունը 11 ծրագիր է իրականացնում և 49 միջոցառում։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը 2024 թվականի համար նախատեսում է առողջապահության նախարարությանը 21 մլրդ դրամով ավելի գումար տրամադրել, քան նախորդ տարի։ Այս մասին ԱԺ առողջապահության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«2024 թվականի ֆինանսավորման չափն առողջապահության ոլորտի համար առաջարկվում է 168,22 մլրդ դրամ։ Սա ավելին է նախորդ տարվա համեմատ, 21 մլրդ դրամով ավելին է։ Կապիտալ ծախսերը կկազմեն 11 մլրդ 871 մլն դրամ, իսկ ընթացիկ ծախսերը` 156 մլրդ դրամ։ Նախարարությունն իրականացնում է 11 ծրագիր և 49 միջոցառում»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա ընդգծեց, որ այս 168 մլրդ դրամի մեջ նախատեսված են նաև առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար 2024 թվականին ծախսվելիք գումարները։ Ֆիննախը շեշտեց, որ 18 մլրդ դրամ չբաշխված գումար է նախատեսվել, քանի որ դեռ բոլոր դետալները հաստատված չեն։ «Հաստատելուց հետո ամբողջը կբաշխվի տարբեր միջոցառումների միջև»,– ասաց Հովհաննիսյանը։
Նախարարը վստահեցրեց` հանձնաժողովներում քննարկված բոլոր հարցերը բյուջեի նախագծում տեղ կգտնեն։