https://arm.sputniknews.ru/20231106/amnn-patrast-e-ajakcel-hh-zui-ghekavarman-hamakargi-ardiakanacmany-68288479.html
ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ–ի ղեկավարման համակարգի արդիականացմանը
ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ–ի ղեկավարման համակարգի արդիականացմանը
Sputnik Արմենիա
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ–ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ 06.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-06T15:46+0400
2023-11-06T15:46+0400
2023-11-06T15:48+0400
ամն
էդվարդ ասրյան
հհ զու գլխավոր շտաբ
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68286190_0:36:1000:599_1920x0_80_0_0_e5c50f36ffeb40be621603b4ff79f519.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալացմանը, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդմանը, ղեկավարման համակարգի արդիականացմանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանը, ռազմական կրթությանն ու մարտական պատրաստությանը, վարժանքներին և այլն։ Այս մասին ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի 1–ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։Ասրյանը ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1–3–ը Շտուտգարտում այցելել է տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է Սթիվեն Բաշամի հետ։Էդվարդ Ասրյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ–ից ակնկալվող աջակցությունը:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ–ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center–JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/06/68286190_111:0:1000:667_1920x0_80_0_0_a2c6019c43cb4268903b9da390583dd3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, էդվարդ ասրյան, հհ զու գլխավոր շտաբ, հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ամն, էդվարդ ասրյան, հհ զու գլխավոր շտաբ, հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ–ի ղեկավարման համակարգի արդիականացմանը
15:46 06.11.2023 (Թարմացված է: 15:48 06.11.2023) Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ–ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ զինված ուժերի պրոֆեսիոնալացմանը, պրոֆեսիոնալ սերժանտական կազմի ամրապնդմանը, ղեկավարման համակարգի արդիականացմանը, խաղաղապահությանը, ռազմական բժշկությանը, ռազմական կրթությանն ու մարտական պատրաստությանը, վարժանքներին և այլն։ Այս մասին ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ–լեյտենանտ Սթիվեն Բաշամը հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի 1–ին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–լեյտենանտ Էդվարդ Ասրյանի հետ հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ասրյանը ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով նոյեմբերի 1–3–ը Շտուտգարտում այցելել է տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան, որտեղ հանդիպել է Սթիվեն Բաշամի հետ։
Էդվարդ Ասրյանն իր հերթին ներկայացրել է ՀՀ զինված ուժերում տեղի ունեցող բարեփոխումների վերաբերյալ մանրամասներ և դրանց ընթացքում ԱՄՆ–ից ակնկալվող աջակցությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ–ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։
Այցի շրջանակում գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է նաև Հոհենֆելսում տեղակայված Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի միացյալ բազմազգ պատրաստության կենտրոն (Joint Multinational Readiness Center–JMRC) և սերժանտական ակադեմիա (NCO Academy):