00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուրեր. Sputnik Արմենիայի՝ ժամը 17։00-ի թողարկումը

Լուրեր
Բաժանորդագրվել
Այս ժամի լրահոսից տեղեկանում ենք՝
▪️ Մահացել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը․ նա 38 տարեկան էր։
▪️ ԿԸՀ-ի այսօրվա արտահերթ նիստում ընդունված որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ մոտ երկու ամիս կալանքի տակ գտնվող Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ ստացավ։
▪️ 2024 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կգործարկվի կենսաթոշակների հաշվարկման նոր բանաձև։ Նախ՝ կվերանա նվազագույն կենսաթոշակը, որն այժմ կազմում է 36 հազար դրամ։ Բացի այդ, աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա հաշվեգրումները կհավասարեցվեն հետագա տարիների հետ, այժմ աշխատանքային ստաժի առաջին 10 տարվա համար կուտակվում է 950 դրամ, իսկ հետագա տարիների համար՝ 500 դրամ:
▪️ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեի 62․4 տոկոսը նախատեսվում է ուղղել կենսաթոշակային ապահովության ծրագրերին։ Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ առաջիկայում կստեղծվի հարթակ, որը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հնարավորություն կտա առցանց դիմել կենսաթոշակ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու համար։ Եթե անձը Լեռնային Ղարաբաղում չի ստացել կենսաթոշակ, ապա Հայաստանում կենսաթոշակ նշանակելու համար նա պետք է անձամբ դիմի Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին:
▪️ Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։
▪️ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանն այսօր առավոտյան հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության` ահաբեկչություն կանխելու վերաբերյալ նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութի առնչությամբ, հայտնում է ԱԺԲ-ի մամուլի ծառայությունը։ ԱԱԾ-ն օրերս հայտնել էր, որ խմբի կազմում ահաբեկչության նախապատրաստության դեպք է բացահայտել։ Խմբի 5 անդամներ կալանավորվել են։
▪️ 30 նոր ավտոբուսներ Երևանում կլինեն 2024 թվականի հունվար-փետրվարին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։
▪️ Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը Հայաստանում հյուրընկալելու համար։
▪️ Բավքում ավարտվել է Հակարիի ապօրինի անցակետից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատաքննությունը։ Դատախազը ժամանակ է խնդրել ելույթի համար: Դատավարությունը կշարունակվի նոյեմբերի 7-ին։ Խաչատրյանը մեղադրվում է 1990-ականներին ադրբեջանցիների դեմ իբր ռազմական հանցագործություն կատարելու համար։
Sputnik Արմենիա, 106FM
Լրահոս
0