00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

30 տարի է` չկա Պաբլո Էսկոբարը, բայց նրա «կոկաինային գետաձիերը» բազմանում ու բազմանում են

© Photo : Colombian National Police Պաբլո Էսկոբարը
 Պաբլո Էսկոբարը - Sputnik Արմենիա, 1920, 06.11.2023
Պաբլո Էսկոբարը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կոլումբիացի Պաբլո Էսկոբարը, որը մի ժամանակ վերահսկում էր ողջ աշխարհում վաճառվող կոկաինի 80 տոկոսը, իհարկե, հանցագործ էր։ Նա երազում էր դառնալ նախագահ, Կոլումբիան վերածել թմրանյութերի արտադրության հսկա գործարանի և այնքան փող ուներ, որ միայն թղթադրամները փաթեթավորելու համար ամսական ծախսում էր 2,5 հազար դոլար։
Մարդկանց սպանելը նրա զինյալների համար սովորական գործ էր։ Բայց տեղացիները նրան սիրում էին, որովհետև Էսկոբարը նրանց ապահովում էր աշխատանքով, օգնում էր անապահով ընտանիքներին, կազմակերպում էր ծերերի խնամքը, ֆինանսավորում էր տեղի ֆուտբոլային թիմը և վերջապես հիմնել էր, այսպես կոչված՝ «Նեապոլ» հասիենդան՝ զվարճանքի այգի դիսկոտեկով, վեց լողավազաններով, դինոզավրերի հսկա արձաններով, օդակայանով, ավտոմեքենաների հավաքածուով և մեծ գազանանոցով, ընդ որում, մուտքն ազատ էր բոլորի համար։ Հենց այդ կենդանաբանական այգին, որտեղ կային առյուծներ, վագրեր, ընձուղտներ, փղեր, ռնգեղջյուրներ ու կենգուրուներ, այժմ հազարավոր զբոսաշրջիկների է գրավում։ Ավելի ճիշտ, խոսքը ոչ թե գազանանոցի, այլ այնտեղ ժամանակին պահվող գետաձիերի մասին է։
Էսկոբարի գետաձիերը
Ուղիղ 30 տարի առաջ՝ 1993 թվականին, երբ ոստիկանները սպանեցին Պաբլո Էսկոբարին, նրա կալվածքը թալանվեց, ջարդուփշուր արվեցին դինոզավրները, որովհետև ինչ-որ մեկը լուր էր տարածել, թե հենց դրանց մեջ է Էսկոբարը պահում իր հարստությունը, որոշ կենդանիներ փախան գազանանոցից, մյուսներին տեղափոխեցին այլ կենդանաբանական այգիներ, շատերին էլ, կներեք, պարզապես կերան տեղի բնակիչները։ Մնացին գետաձիերը. նույնիսկ աֆրիկյան այն պետությունները, որտեղից նրանք բերվել էին, հրաժարվեցին հետ ընդունել այդ հսկա կենդանիներին։ Նրանք չորսն էին, երեքը՝ էգ, մեկը՝ որձ։ Այս մեկի անունը Էլ Վյեխո էր, այսինքն՝ Ծերուկ։ Սակայն Ծերուկը իրեն բոլորովին ծերուկի նման չէր պահում, և շատ շուտով գետաձիերը սկսեցին արագ բազմանալ։ Ու քանզի Էլ Վիեխոն մրցակիցներ չէր սիրում, նրա «արու զավակները» ստիպված ծակեցին ցանցն ու հեռացան՝ իրենց հետ տանելով «սիրուհիներին»։
Ու սկսվեց Կոլումբիայի նվաճումը։ Նախ, այդ երկրում գետաձիերը 1000 անգամ ավելի լավ են զգում, քան իրենց հայրենիքում՝ Աֆրիկայում։ Կլիման իդեալական է, երաշտներ չեն լինում, գետերն ու ճահիճները չեն չորանում, վտանգ ներկայացնող գիշատիչներ, ասենք, առյուծներ, չկան։ Բուսականությունն էլ առատ է ու բազմազան։ Ինչպես ասում են՝ կե՛ր, խմի՛, քե՛ֆ արա շարունակ։ Բայց ամենագլխավորը՝ Կոլումբիայի օկուպացիային մեծապես նպաստեց այն հանգամանքը, որ «Նեապոլ» հասիենդայի հարևանությամբ հոսում է այդ երկրի գլխավոր գետի՝ Մագդալենայի վտակներից մեկը։ Իսկ Մագդալենան սկիզբ է առնում Կոլումբիայի մի ծայրում՝ Անդերում, և երկրի ողջ տարածքով մեկուկես հազար կիլոմետր անցնելուց հետո թափվում է Կարիբյան ծովը։ Եվ Էսկոբարի այսպես կոչված «կոկաինային գետաձիերը» սկսեցին իրենց ճամփորդությունը։
2010 թվականին «Նեապոլ» հասիենդայից մոտ 20 կիլոմետր հեռավորության վրա գյուղացիները առաջին անգամ շոկ ապրեցին, երբ հայտնաբերեցին հսկա կենդանուն, որը հանգիստ արածում էր ափամերձ դաշտում։ Պատկերացրե՛ք, Ապարանի ջրամբարի ափին նստած կողակ եք բռնում, մեկ էր լճից դուրս է գալիս գետաձին։ Հաջորդ տարի մի գետաձի էլ հայտնաբերվեց հասիենդայից 75 կիլոմետր հեռավորության վրա։ Որոշ ականատեսներ պնդում են, թե գետաձի են տեսել նույնիսկ Էսկոբարի հասիենդայից 350 կիլոմետրի վրա։ Ընդ որում, այս դանդաղաշարժ կենդանիները մարդու համար վտանգ չեն ներկայացնում։ Օրինակ` 2020 թվականին արձանագրվել է ընդամենը երկու դեպք։ Մի գյուղացի գետից դույլով ջուր էր վերցնում, երբ կողքին հայտնվել է գետաձիու բացված երախը։ Մարդն այնքան է վախեցել, որ տռճիկ է տվել և վնասել ոտքը։ Մյուսն էլ հեծանիվ քշելուց պատահաբար հարվածել է ճանապարհին անսպասելիորեն հայտնված հաստակաշի կենդանուն։ Էլի բացի կապտուկներից մի առանձնապես բան չի պատահել։
Գրեթե համատարած բարյացակամ վերաբերմունքը գետաձիերի նկատմամբ վառ կերպով արտահայտվեց, երբ Կոլումբիայի նահանգներից մեկի իշխանությունները հատուկ ջոկատ կազմավորեցին և սպանեցին կենդանիներից մեկին։ Բողոքի ցույցեր սկսվեցին, և կառավարությունը ստիպված էր որոշում կայացնել, որով ընդհանրապես արգելեց սպանել գետաձիերին։ Նրանց անկառավարելի բազմացումը կանխելու համար մասնագետները փորձեցին դիմել այն միջոցին, որը կիրառվում է թափառող շների քանակը սահմանափակելու համար։ Բայց ախր, գետաձի ստերջացնելը չափազանց բարդ գործ է՝ պետք է հայտնաբերես կենդանուն, բռնես նրան, քնեցնես, քարշակի վրա բարձես, տեղափոխես լաբորատորիա, թանկ դեղամիջոց օգտագործես, հետո էլ կրկին տանես այն վայրը, որտեղ նա ապրում էր։ Մի կենդանու ստերջացումը 150 հազար դոլար է նստում՝ այդքան փող որտեղի՞ց։
Այնպես որ, Ծերուկ Էլ Վիեխոյի ժառանգները շարունակում են արագորեն գրավել Կոլումբիան։ Մասնագետները պնդում են, որ հիմա արդեն այդ երկրում բնակվում է հարյուրից ավելի գետաձի, իսկ տասը տարի անց նրանց թիվը կհասնի 1500-ի։ Երեք տասնամյակ է արդեն, ինչ չկա Պաբլո Էսկոբարը, բայց նրա մասին հիշեցնող «կոկաինային գետաձիերը» բազմանում ու բազմանում են։
Կոլումբիա - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2023
Ձերբակալվել է Կոլումբիայի նախագահի որդին
Լրահոս
0