https://arm.sputniknews.ru/20231105/rd-ain-i-hatuk-inqnatirnery60-tvonna-mardasirakan-ognutjun-khascnen-gazaji-hatvats-68246422.html
ՌԴ ԱԻՆ-ի հատուկ ինքնաթիռները 60 տոննա մարդասիրական օգնություն կհասցնեն Գազայի հատված
ՌԴ ԱԻՆ-ի հատուկ ինքնաթիռները 60 տոննա մարդասիրական օգնություն կհասցնեն Գազայի հատված
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռները «Գրոզնի» միջազգային օդանավակայանից մեկնել են Եգիպտոս: Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության... 05.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-05T12:30+0400
2023-11-05T12:30+0400
2023-11-05T12:50+0400
ռուսաստան
ինքնաթիռ
գազայի հատված
իսրայել
պաղեստին
համաս
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68244315_0:120:1280:840_1920x0_80_0_0_8004435353626718dc16467dfa53bdd3.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու հատուկ ինքնաթիռներ 60 տոննա մարդասիրական բեռ կհասցնեն Գազայի հատվածի բնակչության համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության Telegram-ալիքը:«Ռուսաստանի ԱԻՆ-ի երկու հատուկ ինքնաթիռներ 60 տոննա մարդասիրական բեռ կհասցնեն Գազայի հատվածի բնակչությանը։ Դրա մեջ ներառված է սննդամթերք, ներքնակներ, բարձեր, անձնական հիգիենայի միջոցներ», - նշված է հաղորդագրության մեջ:Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռները «Գրոզնի» միջազգային օդանավակայանից մեկնել են Եգիպտոս: Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչները կփոխանցեն ստացված մարդասիրական օգնությունը Գազայի հատվածի բնակչությանը։Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 9,4 հազարը. առողջապահության նախարարություն
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68244315_0:0:1280:960_1920x0_80_0_0_aba9be0b18b28b79b3698a46cc987b66.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ինքնաթիռ, գազայի հատված, իսրայել, պաղեստին, համաս, օգնություն
ռուսաստան, ինքնաթիռ, գազայի հատված, իսրայել, պաղեստին, համաս, օգնություն
ՌԴ ԱԻՆ-ի հատուկ ինքնաթիռները 60 տոննա մարդասիրական օգնություն կհասցնեն Գազայի հատված
12:30 05.11.2023 (Թարմացված է: 12:50 05.11.2023) Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռները «Գրոզնի» միջազգային օդանավակայանից մեկնել են Եգիպտոս: Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչները կուղարկեն ստացված օգնությունը Գազայի հատվածի բնակչությանը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երկու հատուկ ինքնաթիռներ 60 տոննա մարդասիրական բեռ կհասցնեն Գազայի հատվածի բնակչության համար։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության Telegram-ալիքը:
«Ռուսաստանի ԱԻՆ-ի երկու հատուկ ինքնաթիռներ 60 տոննա մարդասիրական բեռ կհասցնեն Գազայի հատվածի բնակչությանը։ Դրա մեջ ներառված է սննդամթերք, ներքնակներ, բարձեր, անձնական հիգիենայի միջոցներ», - նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռները «Գրոզնի» միջազգային օդանավակայանից մեկնել են Եգիպտոս: Եգիպտոսի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցիչները կփոխանցեն ստացված մարդասիրական օգնությունը Գազայի հատվածի բնակչությանը։
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։