https://arm.sputniknews.ru/20231105/lghum-zvohvats-khaghaghapahneri-yntaniqnery-mekakan-milivon-rubli-kstanan-68254591.html
ԼՂ–ում զոհված խաղաղապահների ընտանիքները մեկական միլիոն ռուբլի կստանան
ԼՂ–ում զոհված խաղաղապահների ընտանիքները մեկական միլիոն ռուբլի կստանան
Sputnik Արմենիա
Ռուս քաղաքական գործչի խոսքով` Ռուսաստանը պետք է հնարավոր ամեն բան անի, որ զոհվածների ընտանիքներն իրենց դժվարությունների հետ միայնակ չմնան։ 05.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-05T18:00+0400
2023-11-05T18:00+0400
2023-11-05T18:04+0400
խաղաղապահ
խաղաղապահներն արցախում
ռուսաստան
ռուս
ադրբեջան
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/19/40198680_77:409:2991:2048_1920x0_80_0_0_adf39373a46435c552f8a4b88df2fe9f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում զոհված ՌԴ խաղաղապահների ընտանիքները Ռուսական խաղաղության հիմնադրամից 1 մլն ռուբլու չափով աջակցություն կստանան: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով հիմնադրամի վարչության նախագահ, Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին:Քաղաքական գործիչը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ հերոսների ընտանիքները միայնակ չմնան իրենց դժվարությունների հետ։Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ԼՂ Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության էր ենթարկվել ադրբեջանցիների կողմից, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել էին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/19/40198680_43:0:2774:2048_1920x0_80_0_0_d69b3ff7be1f8c5964d33ca3d39c76a7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահ, խաղաղապահներն արցախում, ռուսաստան, ռուս, ադրբեջան, զոհ
խաղաղապահ, խաղաղապահներն արցախում, ռուսաստան, ռուս, ադրբեջան, զոհ
ԼՂ–ում զոհված խաղաղապահների ընտանիքները մեկական միլիոն ռուբլի կստանան
18:00 05.11.2023 (Թարմացված է: 18:04 05.11.2023) Ռուս քաղաքական գործչի խոսքով` Ռուսաստանը պետք է հնարավոր ամեն բան անի, որ զոհվածների ընտանիքներն իրենց դժվարությունների հետ միայնակ չմնան։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում զոհված ՌԴ խաղաղապահների ընտանիքները Ռուսական խաղաղության հիմնադրամից 1 մլն ռուբլու չափով աջակցություն կստանան: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով հիմնադրամի վարչության նախագահ, Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին:
«Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսական խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 20-ին մեր զինծառայողները գնդակոծվել և սպանվել են։ Մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին։ Ողբերգությունից անցել է մեկ ամիս, բայց մենք թույլ չենք տա, որ դրա մասին մոռանան։ Խաղաղության հիմնադրամն իմ անձնական վերահսկողության ներքո կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,– գրել է Սլուցկին։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ հերոսների ընտանիքները միայնակ չմնան իրենց դժվարությունների հետ։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին, ԼՂ Ճանկաթաղ բնակավայրի շրջանում ՌԴ խաղաղապահներին տեղափոխող մեքենան հրաձգային զինատեսակներից գնդակոծության էր ենթարկվել ադրբեջանցիների կողմից, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող ռուս զինծառայողները զոհվել էին։