https://arm.sputniknews.ru/20231105/israjelci-nakharary-hajtararel-e-gazaji-hatvatsin-mijukajin-harvatsi-hnaravvorutjan-masin-68248247.html
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածին միջուկային հարվածի հնարավորության մասին
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածին միջուկային հարվածի հնարավորության մասին
Sputnik Արմենիա
Իսրայելցի քաղաքական գործիչներն արդեն քննադատել են նախարարի հայտարարությունը։ 05.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-05T14:10+0400
2023-11-05T14:10+0400
2023-11-05T14:10+0400
իսրայել
պաղեստին
գազայի հատված
համաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_0:84:1600:984_1920x0_80_0_0_0e70d3bfe496a0d6e2536fbd7368d17f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբի նետումը հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկն է»: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին ։Քաղաքական գործիչը նաև իր անհամաձայնությունն է հայտնել Գազայի հատվածցանկացած մարդասիրական օգնություն անցկացնելու հարցում՝ նշելով, որ Իսրայելը «նացիստներին» մարդասիրական օգնություն չի փոխանցի, իսկ «Գազայում գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին չներգրավվածքաղաքացիական անձինք» են:Պարբերականի տվյալներով՝ ավելի ուշ «Х» սոցցանցում Էլիյահուն փորձել է հերքել իր խոսքերը և գրել է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին դիտողությունը փոխաբերական է եղել:Իսրայելի վարչապետի գրասենյակը «X» սոցիալական ցանցում հայտարարել է, որ Էլիյահուի արտահայտությունները «չեն համապատասխանում իրականությանը», իսկ Իսրայելն ու ՑԱԽԱԼ-ը «գործում են միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան, որ չվնասեն անմեղ մարդկանց»:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։ՌԴ ԱԻՆ-ի հատուկ ինքնաթիռները 60 տոննա մարդասիրական օգնություն կհասցնեն Գազայի հատված
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/1c/67900292_89:0:1512:1067_1920x0_80_0_0_88960f8426e486f3872eb13da223485c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, գազայի հատված, համաս
իսրայել, պաղեստին, գազայի հատված, համաս
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածին միջուկային հարվածի հնարավորության մասին
Իսրայելցի քաղաքական գործիչներն արդեն քննադատել են նախարարի հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Իսրայելի Երուսաղեմի և ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի վրա ատոմային ռումբի նետումը հակամարտության զարգացման «հնարավորություններից մեկն է»: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին ։
«Kol Berama ռադիոկայանին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պետք է ատոմային ռումբ նետել անկլավի վրա, ժառանգության նախարար Ամիհայ Էլիյահուն պատասխանել է, որ «դա հնարավորություններից մեկն է»», — նշվում է հաղորդագրության մեջ:
Քաղաքական գործիչը նաև իր անհամաձայնությունն է հայտնել Գազայի հատվածցանկացած մարդասիրական օգնություն անցկացնելու հարցում՝ նշելով, որ Իսրայելը «նացիստներին» մարդասիրական օգնություն չի փոխանցի, իսկ «Գազայում գոյություն չունի այնպիսի հասկացություն, ինչպիսին չներգրավվածքաղաքացիական անձինք» են:
Պարբերականի տվյալներով՝ ավելի ուշ «Х» սոցցանցում Էլիյահուն փորձել է հերքել իր խոսքերը և գրել է, որ ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին դիտողությունը փոխաբերական է եղել:
Իսրայելի վարչապետի գրասենյակը «X» սոցիալական ցանցում հայտարարել է, որ Էլիյահուի արտահայտությունները «չեն համապատասխանում իրականությանը», իսկ Իսրայելն ու ՑԱԽԱԼ-ը «գործում են միջազգային իրավունքի չափանիշներին համապատասխան, որ չվնասեն անմեղ մարդկանց»:
Բացի այդ, նախարարի հայտարարությունները քննադատել է իսրայելական ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը` նշելով, որ Նեթանյահուն հենց այսօր պետք է պաշտոնանկ անի Էլիյահուին:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։