https://arm.sputniknews.ru/20231105/hnagitakan-pvordz-karmir-blurum-inchpes-en-hin-darerum-bazalte-blvoknery-teghapvokhel-68256377.html
Հնագիտական փորձ Կարմիր բլուրում. ինչպես են հին դարերում բազալտե բլոկները տեղափոխել
Հնագիտական փորձ Կարմիր բլուրում. ինչպես են հին դարերում բազալտե բլոկները տեղափոխել
Sputnik Արմենիա
Քարե բլոկների տեղափոխման հնագույն տեխնոլոգիան ցուցադրող փորձնական վայրն արդեն հասանելի է նաև զբոսաշրջային այցելությունների համար։ 05.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-05T18:55+0400
2023-11-05T18:55+0400
2023-11-05T18:55+0400
էրեբունի երևան
կարմիր բլուր
թանգարան
հին աշխարհ
զբոսաշրջիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68255180_84:70:1453:840_1920x0_80_0_0_594d99532663aba0dcba07a26c3eaf70.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ինչպես են հին դարերում բազալտե բլոկները տեղափոխել ամրոցներ կառուցելու համար. օրերս «Էրեբունի» արգելոցի «Կարմիր-Բլուր» մասնաճյուղում հնագիտական փորձ է տեղի ունեցել՝ բրոնզե և վաղ երկաթի դարերի տեխնոլոգիայով բազալտե բլոկների տեղափոխման վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան–արգելոցը ֆեյսբուքյան էջում։ Հին Հայաստանի ամրոցները հաճախ կառուցվել են այն քարհանքերի տակ, որտեղից տեղափոխվել են դրանց կառուցման համար նախատեսված բլոկները։«Թեյշեբաինի ամրոցի դեպքում հնագույն ճարտարապետներին անհրաժեշտ էր բլոկներ տեղափոխել քարքարոտ հողի մի փոքր լանջով: Այս գործընթացը հաջողությամբ վերակառուցվել է հետազոտողների թիմի կողմից»,– ներկայացնում են թանգարանից։Էրեբունի արգելոց-թանգարանի մասնաճյուղ «Կարմիր-բլուրի» և «Անթրոպոգենեզ» գիտակրթական պորտալի հետ կազմակերպված փորձի ժամանակ թիմին հաջողվել է օրգանական պարանի և փայտի օգնությամբ մոտ 5 տոննա կշռող բազալտե 4 բլոկ տեղափոխել 25 մետր հեռավորության վրա։Ի դեպ, քարե բլոկների տեղափոխման հնագույն տեխնոլոգիան ցուցադրող փորձնական վայրն այժմ հասանելի է Կարմիր բլուր թանգարանում զբոսաշրջիկների այցելությունների համար:
կարմիր բլուր
հին աշխարհ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68255180_155:0:1326:878_1920x0_80_0_0_61280c42d4f5a23b434e4e722fdf148d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էրեբունի երևան, կարմիր բլուր, թանգարան, հին աշխարհ, զբոսաշրջիկ
էրեբունի երևան, կարմիր բլուր, թանգարան, հին աշխարհ, զբոսաշրջիկ
Հնագիտական փորձ Կարմիր բլուրում. ինչպես են հին դարերում բազալտե բլոկները տեղափոխել
Քարե բլոկների տեղափոխման հնագույն տեխնոլոգիան ցուցադրող փորձնական վայրն արդեն հասանելի է նաև զբոսաշրջային այցելությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Ինչպես են հին դարերում բազալտե բլոկները տեղափոխել ամրոցներ կառուցելու համար. օրերս «Էրեբունի» արգելոցի «Կարմիր-Բլուր» մասնաճյուղում հնագիտական փորձ է տեղի ունեցել՝ բրոնզե և վաղ երկաթի դարերի տեխնոլոգիայով բազալտե բլոկների տեղափոխման վերաբերյալ։ Տեղեկությունը
հայտնում է «Էրեբունի» պատմահնագիտական թանգարան–արգելոցը ֆեյսբուքյան էջում։ Հին Հայաստանի ամրոցները հաճախ կառուցվել են այն քարհանքերի տակ, որտեղից տեղափոխվել են դրանց կառուցման համար նախատեսված բլոկները։
«Թեյշեբաինի ամրոցի դեպքում հնագույն ճարտարապետներին անհրաժեշտ էր բլոկներ տեղափոխել քարքարոտ հողի մի փոքր լանջով: Այս գործընթացը հաջողությամբ վերակառուցվել է հետազոտողների թիմի կողմից»,– ներկայացնում են թանգարանից։
Էրեբունի արգելոց-թանգարանի մասնաճյուղ «Կարմիր-բլուրի» և «Անթրոպոգենեզ» գիտակրթական պորտալի հետ կազմակերպված փորձի ժամանակ թիմին հաջողվել է օրգանական պարանի և փայտի օգնությամբ մոտ 5 տոննա կշռող բազալտե 4 բլոկ տեղափոխել 25 մետր հեռավորության վրա։
Ի դեպ, քարե բլոկների տեղափոխման հնագույն տեխնոլոգիան ցուցադրող փորձնական վայրն այժմ հասանելի է Կարմիր բլուր թանգարանում զբոսաշրջիկների այցելությունների համար:
Հնագիտական փորձ Կարմիր բլուրում
Հնագիտական փորձ Կարմիր բլուրում
Հնագիտական փորձ Կարմիր բլուրում
Հնագիտական փորձ Կարմիր բլուրում
Հնագիտական փորձ Կարմիր բլուրում
Հնագիտական փորձ Կարմիր բլուրում