https://arm.sputniknews.ru/20231105/frankvofvoniaji-nakhararneri-hamazhvoghvovi-zhamanak-hh-ag-pvokhnakharary-khvosel-e-lghi-masin-68253839.html
Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարարը խոսել է ԼՂ–ի մասին
Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարարը խոսել է ԼՂ–ի մասին
Sputnik Արմենիա
Համաժողովն անցկացվում է նոյեմբերի 4-5–ը աֆրիկյան Կամերուն երկրում։ 05.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-05T17:33+0400
2023-11-05T17:33+0400
2023-11-05T17:33+0400
ֆրանկոֆոնիա
վահե գևորգյան
արցախ
լեռնային ղարաբաղ
բռնի տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68253311_0:0:1600:901_1920x0_80_0_0_b6aa19690ed354b708cdb49fdcf44705.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովի ժամանակ։«Այս իրավիճակում, երբ ավելի քան 100 հազար հայեր տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար»,– հայտարարել է փոխնախարարը։Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի համաժողովն այս տարի անցկացվում է նոյեմբերի 4-5` Աֆրիկայում, Կամերունում։ Մասնակցում են ֆրանկոֆոն երկրների արտաքին գործերի նախարարները կամ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Նախորդ տարի համաժողովը կրկին աֆրիկյան մայրցամաքն էր հյուրընկալել` Թունիսը։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68253311_173:0:1492:989_1920x0_80_0_0_a193b58373c36b5ab901fb0ce94a486b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանկոֆոնիա, վահե գևորգյան, արցախ, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված
ֆրանկոֆոնիա, վահե գևորգյան, արցախ, լեռնային ղարաբաղ, բռնի տեղահանված
Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարարը խոսել է ԼՂ–ի մասին
Համաժողովն անցկացվում է նոյեմբերի 4-5–ը աֆրիկյան Կամերուն երկրում։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը Կամերունում` Ֆրանկոֆոնիայի նախարարների 44-րդ համաժողովի ժամանակ։
«Այս իրավիճակում, երբ ավելի քան 100 հազար հայեր տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել ԼՂ ժողովրդի իրավունքները երաշխավորելու համար»,– հայտարարել է փոխնախարարը։
Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի նախարարների խորհրդի համաժողովն այս տարի անցկացվում է նոյեմբերի 4-5` Աֆրիկայում, Կամերունում։ Մասնակցում են ֆրանկոֆոն երկրների արտաքին գործերի նախարարները կամ արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները։ Նախորդ տարի համաժողովը կրկին աֆրիկյան մայրցամաքն էր հյուրընկալել` Թունիսը։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։