https://arm.sputniknews.ru/20231105/chady-khvorhrdakcutjunneri-hamar-het-e-kanchum-israjelum-gvortseri-havatarmatarin-agn-68254858.html
Չադը խորհրդակցությունների համար հետ է կանչում Իսրայելում գործերի հավատարմատարին. ԱԳՆ
Չադը խորհրդակցությունների համար հետ է կանչում Իսրայելում գործերի հավատարմատարին. ԱԳՆ
Sputnik Արմենիա
Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Չադը դատապարտում է Գազայի հատվածում բազմաթիվ խաղաղ բնակիչների մահը: 05.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-05T18:29+0400
2023-11-05T18:29+0400
2023-11-05T18:34+0400
իսրայել
պաղեստին
չադ
համաս
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68254235_0:118:1600:1018_1920x0_80_0_0_3c69b6da353c80e9c51adc549dcdc8b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Չադը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում իր գործերի հավատարմատարին՝ խորհրդակցությունների համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։Նախարարությունում նշել են, որ Չադը ուշադրությամբ և մտահոգությամբ է հետևում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Գազայի հատվածում աննախադեպ բռնություններին:Արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելացրել է, որ Չադը կոչ է անում հրադադար հաստատել պաղեստինյան հարցի երկարաժամկետ լուծում գտնելու համար:Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։Բողոքի ակցիա Թուրքիայում ԱՄՆ ավիաբազայի մոտ. ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել
իսրայել
պաղեստին
չադ
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68254235_89:0:1512:1067_1920x0_80_0_0_fa6fc424d0cbc8a2f7552989259f5258.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իսրայել, պաղեստին, չադ, համաս, գազայի հատված
իսրայել, պաղեստին, չադ, համաս, գազայի հատված
Չադը խորհրդակցությունների համար հետ է կանչում Իսրայելում գործերի հավատարմատարին. ԱԳՆ
18:29 05.11.2023 (Թարմացված է: 18:34 05.11.2023) Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ Չադը դատապարտում է Գազայի հատվածում բազմաթիվ խաղաղ բնակիչների մահը:
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. Չադը Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի ֆոնին որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում իր գործերի հավատարմատարին՝ խորհրդակցությունների համար: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
Նախարարությունում նշել են, որ Չադը ուշադրությամբ և մտահոգությամբ է հետևում Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ Գազայի հատվածում աննախադեպ բռնություններին:
«Չադը դատապարտում է բազմաթիվ անմեղ խաղաղ բնակիչների մահը։ Որպես հետևանք՝ Չադը որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Իսրայելում գործերի իր հավատարմատարին», - նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելացրել է, որ Չադը կոչ է անում հրադադար հաստատել պաղեստինյան հարցի երկարաժամկետ լուծում գտնելու համար:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
Հոկտեմբերի 27–ի երեկոյան իսրայելական ուժերը մտել են Գազայի հատված։ Իսրայելն
ավիահարվածներ է հասցնում օդից, ծովից և ցամաքից։