https://arm.sputniknews.ru/20231105/aghvotum-enq-nepali-zhvoghvovrdi-hamar-hh-agnn-cavakcel-e-erkrasharzhi-hetevanqvov-zvoheri-hamar-68245633.html
Աղոթում ենք Նեպալի ժողովրդի համար. ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է երկրաշարժի հետևանքով զոհերի համար
Աղոթում ենք Նեպալի ժողովրդի համար. ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է երկրաշարժի հետևանքով զոհերի համար
Sputnik Արմենիա
Երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 մարդ զոհվել է, 160-ը` տուժել։ 05.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-05T12:03+0400
2023-11-05T12:03+0400
2023-11-05T12:04+0400
նեպալ
երկրաշարժ
զոհ
ավերածություններ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
ցավակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68243991_0:36:1600:936_1920x0_80_0_0_f4ce59f4772c983bcc5f0167f41db72c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Նեպալին` տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ։ Ցավակցագիրը հրապարկված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության «X»–ի պաշտոնական էջում։«Խորապես վշտացած ենք Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ դարձավ և մարդկային տառապանքներ պատճառեց»,– նշված է հաղորդագրության մեջ:Հայ ժողովուրդն աղոթում է Նեպալի ժողովրդի համար, որ նրանք կարողանան հաղթահարել բնական աղետի պատճառած ավերածությունները:Նշենք, որ Հնդկաստանի և Նեպալի սահմանին նոյեմբերի 4-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նյու Դելիում, Կատմանդուում և այլուր։ ՌԻԱ Նովոստիի վերջին տեղեկություններով Նեպալի հյուսիս–արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 157 մարդ է զոհվել, ավելի քան 160 մարդ տուժել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դրանց իրականացմանը խանգարում է տեղանքի լեռնային ռելիեֆը։
նեպալ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/05/68243991_238:0:1486:936_1920x0_80_0_0_0be9c562e9180900685bae81911d0503.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նեպալ, երկրաշարժ, զոհ, ավերածություններ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ցավակցություն
նեպալ, երկրաշարժ, զոհ, ավերածություններ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, ցավակցություն
Աղոթում ենք Նեպալի ժողովրդի համար. ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է երկրաշարժի հետևանքով զոհերի համար
12:03 05.11.2023 (Թարմացված է: 12:04 05.11.2023) Երկրաշարժի հետևանքով ավելի քան 150 մարդ զոհվել է, 160-ը` տուժել։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Նեպալին` տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ։ Ցավակցագիրը հրապարկված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության «X»–ի պաշտոնական էջում։
«Խորապես վշտացած ենք Նեպալում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի լուրից, որը մարդկանց մահվան պատճառ դարձավ և մարդկային տառապանքներ պատճառեց»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայ ժողովուրդն աղոթում է Նեպալի ժողովրդի համար, որ նրանք կարողանան հաղթահարել բնական աղետի պատճառած ավերածությունները:
Նշենք, որ Հնդկաստանի և Նեպալի սահմանին նոյեմբերի 4-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Նյու Դելիում, Կատմանդուում և այլուր։
ՌԻԱ Նովոստիի վերջին տեղեկություններով Նեպալի հյուսիս–արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 157 մարդ է զոհվել, ավելի քան 160 մարդ տուժել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Դրանց իրականացմանը խանգարում է տեղանքի լեռնային ռելիեֆը։