00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՔՊ–ական Գագիկ Մելքոնյանի որդուն խիստ նկատողություն է հայտարարվել․ «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsԳագիկ Մելքոնյան
Գագիկ Մելքոնյան - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Գագիկ Մելքոնյան
Բաժանորդագրվել
Թերթի տվյալներով՝ կարգապահական տույժի պատճառը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի հետ կապված միջադեպն է։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարությունը ՔՊ–ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդու` ԱԱԾ մեկուսարանի պետ Արման Մելքոնյանի նկատմամբ կարգապահական տույժ` «խիստ նկատողություն» է կիրառել: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` նշելով, որ պատճառը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ կատարվածն է:
Ավելի վաղ թերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Սերգեյ Ատոմյանին հեռացրել էին պաշտոնից, որովհետև օգոստոսի 1-ին ԱԱԾ մեկուսարանից Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին տեղափոխվելու ճանապարհին Տոնոյանին թույլատրվել էր կարճ տեսակցել մորը։ Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունն էլ դեպքի վերաբերյալ ծառայողական քննություն էր սկսել:
Պարբերականը նշում է՝ պաշտոնապես տեղեկացել է, որ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արման Մելքոնյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։
Թերթը հիշեցնում է, որ Արման Մելքոնյանը ոչ միայն ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին է, այլև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հովանավորյալը:
Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնին յուրայինի են նշանակելո՞ւ. փոխնախարարի արձագանքը
Լրահոս
0