https://arm.sputniknews.ru/20231103/lernajin-gharabaghum-teghi-unecatsy-naev-hhin-himnakan-orakargic-sheghelu-pvordz-er-mirzvojan-68157130.html
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը նաև ՀՀ–ին հիմնական օրակարգից շեղելու փորձ էր. Միրզոյան
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը նաև ՀՀ–ին հիմնական օրակարգից շեղելու փորձ էր. Միրզոյան
Sputnik Արմենիա
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների մի մասը ծանրացած է հենց ԱԳՆ–ի ուսերին։ 03.11.2023, Sputnik Արմենիա
2023-11-03T11:18+0400
2023-11-03T11:18+0400
2023-11-03T11:58+0400
հայաստան
արարատ միրզոյան
լեռնային ղարաբաղ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/18/66392647_0:476:2730:2012_1920x0_80_0_0_9d6f968535cddbf5ea21b93724fb5b64.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում, և սա նաև փորձ էր շեղելու Հայաստանին հիմնական օրակարգից` ապահովել կայուն անվտանգային միջավայր ՀՀ–ի շուրջ։ Այսօր ՀՀ ԱԺ վարկային և բյուջետային մշտական հանձաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։«Դա խաղաղության օրակարգն է և Հայաստանի Հանրապետության չորս հարևանների հետ խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը։ Կարծում ենք՝ սա է այն միջավայրը, որում մեր երկիրը կարող է ու շանս ունի և՛ շարունակական իր գոյությունն ապահովել, և՛ զարգացումն էլ շարունակական լինի»,– ասաց Միրզոյանը։Ըստ նրա` ընթացիկ տարին բյուջետային ծախսերի առումով բոլորովին էլ այնպես չի ընթացել, ինչպես ծրագրվում էր։ Նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների հետևանքով ԼՂ–ի հայերն այլ ելք չունեցան, քան փրկվելու համար լքել իրենց տները։Նա հավելեց՝ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում և առանց որևէ խնդրի 3-4 օրում ընդունել 100 հազարից ավելի փախստական, և դա ալեկոծություններ չառաջացնի ներքաղաքական կյանքից մինչև սոցիալական համակարգեր։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ միջազգային շատ գործընկերներ զարմացած են ՀՀ կառավարության արձագանքից ու կազմակերպվածությունից։Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ըստ տեղեկությունների` ադրբեջանական ագրեսիայի զոհերի թիվը գերազանցում է 220-ը։Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցինԵվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկինԵվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։Վերջին տվյալներով` ՀՀ–ում Արցախից բռնի տեղահանված 101 848 անձ է հաշվառվել և նույնականացվել։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/18/66392647_0:0:2730:2048_1920x0_80_0_0_428671a3e559f24772714add979b128c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ
հայաստան, արարատ միրզոյան, լեռնային ղարաբաղ
Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը նաև ՀՀ–ին հիմնական օրակարգից շեղելու փորձ էր. Միրզոյան
11:18 03.11.2023 (Թարմացված է: 11:58 03.11.2023) ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով` բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների մի մասը ծանրացած է հենց ԱԳՆ–ի ուսերին։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունը մեծ բարդություններ են առաջացնում, և սա նաև փորձ էր շեղելու Հայաստանին հիմնական օրակարգից` ապահովել կայուն անվտանգային միջավայր ՀՀ–ի շուրջ։ Այսօր ՀՀ ԱԺ վարկային և բյուջետային մշտական հանձաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Դա խաղաղության օրակարգն է և Հայաստանի Հանրապետության չորս հարևանների հետ խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձևավորումը։ Կարծում ենք՝ սա է այն միջավայրը, որում մեր երկիրը կարող է ու շանս ունի և՛ շարունակական իր գոյությունն ապահովել, և՛ զարգացումն էլ շարունակական լինի»,– ասաց Միրզոյանը։
Ըստ նրա` ընթացիկ տարին բյուջետային ծախսերի առումով բոլորովին էլ այնպես չի ընթացել, ինչպես ծրագրվում էր։ Նախարարը նշեց, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների հետևանքով ԼՂ–ի հայերն այլ ելք չունեցան, քան փրկվելու համար լքել իրենց տները։
«Դրա հետևանքով այսօր ունենք 100 հազարից ավելի փախստականներ, որոնց կարիքները հոգալը և անհրաժեշտ, պատշաճ, արժանապատիվ ու երկարաժամկետ լուծումներ տալը մասնակիորեն նաև արտաքին գործերի նախարարության ուսերին են ծանրանում` դառնալով նաև ԱԳՆ–ի նպատակներն ու խնդիրները, այդ թվում նաև միջազգային աջակցության մեխանիզմներ գործարկելը, որոնք արդեն արվել են և դեռ կարվեն»,– ասաց Միրզոյանը։
Նա հավելեց՝ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում և առանց որևէ խնդրի 3-4 օրում ընդունել 100 հազարից ավելի փախստական, և դա ալեկոծություններ չառաջացնի ներքաղաքական կյանքից մինչև սոցիալական համակարգեր։ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ միջազգային շատ գործընկերներ զարմացած են ՀՀ կառավարության արձագանքից ու կազմակերպվածությունից։
Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց
կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին
Եվլախում, սեպտեմբերի 25–ին`
Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին
Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։
Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի`
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։