00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ նախագահը Ներքին Խնձորեսկում ծանոթացել է տիպային տների կառուցման աշխատանքներին

© Photo : official site of the President of RAՀՀ նախագահը Ներքին Խնձորեսկում
ՀՀ նախագահը Ներքին Խնձորեսկում - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
Բաժանորդագրվել
Վահագն Խաչատուրյանը շրջել է նաև գյուղում, այցելել գյուղի մանկապարտեզ, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. Հայաստան համահայկական հիմնադրամի ծրագրերով հայ–ադրբեջանական սահմանին գտնվող Ներքին Խնձորեսկ գյուղում կառուցվում են տիպային տներ, որոնք կտրվեն բնակարանային խնդիր ունեցող ընտանիքներին։ Այս ծրագրի աշխատանքներին ծանոթացել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` այցելելով Ներքին Խնձորեսկ գյուղ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
© Photo : official site of the President of RAՀՀ նախագահը Ներքին Խնձորեսկում
Президент  Ваагн Хачатурян посетил село Неркин Хндзореск на армяно-азербайджанской границе (3 ноября 2023) - Sputnik Արմենիա, 1920, 03.11.2023
ՀՀ նախագահը Ներքին Խնձորեսկում
Նշվում է, որ ՀՀ նախագահին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը և Հայաստան համահայկական հիմնադրամի փոխնախագահ Արարատ Խլղաթյանը։
Խաչատուրյանը շրջել է նաև գյուղում, այցելել գյուղի մանկապարտեզ, զրուցել բնակիչների հետ, պատասխանել նրանց հարցերին և տեղեկացել գյուղ հասնող ճանապարհի և այլ խնդիրների մասին։
Հիշեցնենք, որ Վահագն Խաչատուրյանը Սյունիքում էր նոյեմբերի 1–3–ը, նա այցելել է մարզի խոշոր համայնքներ։ Այս ընթացքում ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Սյունիքի մարզպետարանում, այցելել է մարզի նոր կառուցվող մոդուլային զորամասերից մեկը, հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքում գտնվող բազմազավակ ընտանիքներին, եղել «Sunny Meghri» չրի գործարանում և այլն։
Լրահոս
0